Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ի՞նչն է ավելի կարևոր. պետությա՞ն, թե՞ երկրի շահերը

marut
August 2013

(“The Washington Post“, США)
Էնդրյու ԲԱՑԵՎԻՉ (Andrew J. Bacevich)

Ովքե՞ր են Բրեդլի Մենինգը (Bradley Manning) և Էդվարդ Սնոուդենը(Edward Snowden). դավաճաննե՞ր, թե՞ հայրենասերներ: Քանի որ Մենինգն այժմ բանտում է, իսկ Սնոուդենի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն, Օբամայի վարչակազմը կողմնորոշվել է, ցույց տալով, թե այս հարցում ո՞ր դիրքորոշմանն է հանգում:

Այնուամենայնիվ, մեզանից շատերը շարունակում են իրենց չափազանց կարևոր հարց տալ, թե ո՞ւմ են պարտավոր հավատարմություն պահպանել բանակի շարքայիններն ու հետախուզության աշխատակիցները: Պետությա՞նը, թե՞ երկրին: Ազգային անվտանգության համակարգի՞ն, որի համար աշխատում են, թե՞ այն մարդկանց, որոնց այդ համակարգը կոչված է պաշտպանել:

Ազգային անվտանգության ապարատի օգտին հանդես եկող անձինք և, առաջին հերթին, երկրի նախագահը պնդում են, որ պետության և երկրի շահերը միմյանցից տարանջատելի չեն: Ամերիկայի քաղաքացիների անվտանգության ապահովմամբ զբաղվող գործակալությունները ջանքեր են գործադրում հիշյալ նպատակի համար: Գաղտնի տեղեկություններ հրապարակողները խոչընդոտում են նրանց հաջող գործունեությանը և, հետևաբար, արժանի են ողջ ուժով ճաշակել օրենքի խստությունը:

Սակայն ի՞նչ անել, եթե պետության շահերն ինքնաբերաբար երկրի շահերի հետ չեն համընկնում: Այս դեպքում «հայրենիքի» պաշտպանությունը ծառայում է սոսկ որպես ծխավարագույր: Այս պատրվակով կառավարությունը կարող է հետապնդել նաև սեփական նպատակներ: Նա կարող է գաղտնաբար և առանց որևէ խոչընդոտի իր ձեռքերում կենտրոնացնել իշխանություն, արտոնություններ և պաշարներ:

Պատերազմը՝ որպես իրական ռազմական գործողություններ, ու ճգնաժամերը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդում են անխուսափելի վտանգի զգացողություն: Պատերազմն արդարացնում, ազնվացնում և մեծարում է պետությունը: Համարյա մի ողջ հարյուրամյակ առաջ լրագրող Ռենդոլֆ Բոռնը (Randolph Bourne) գրել է հետևյալ տողերը. «Պատերազմը պետության առողջությունն է»: Պատերազմը նպաստում է քաղաքացիների շրջանոմ ամբոխի զգացման և ստորաքարշության առաջացմանը: «Պատերազմում,- գրում է Բոռնը,- մարդիկ բառացիորեն հնազանդ, հարգալից և դյուրահավատ երեխաներ են դառնում՝ լիակատար միամիտ հավատ տածելով իրենց համար հոգ տանող մեծահասակի ամենազորության և իմաստության նկատմամբ»:

Բոռնի արտահայտությունն արտացոլում է նորագույն ամերիկյան պատմության էությունը: Մինչև Սառը պատերազմի սկիզբը ԱՄՆ մայրաքաղաքը ամերիկյան հարավի երրորդ կարգի քաղաք էր, որի գործառույթը փող տպելն ու կենսաթոշակները բաշխելն էր: Մի քանի պատերազմական և մերձպատերազմական տասնամյակներ վերածել են նրան տիզերքի կենտրոնի: Վաշինգտոնն իր հանդեպ հարգանք էր պահանջում, և ամերիկացիները հետզհետե վարժվել են, որ այս պահանջը հիմնավոր է: Ազգային անվտանգության հարցերում ամերիկացիները եթե ոչ բացարձակ հնազանդ, ապա առնվազն զիջող են դարձել՝ չընդդիմանալով գաղտնիության քողի ներքո գործող և իրենց սպառնալիքների կանխատեսման ու կանխարգելման փորձագետ հռչակած իշխանություններին:

Ամերիկայի քաղաքացիների հարգալից վերաբերմունքը հանգեցրել էր իշխանությունների անպատժելիությանը. նրանք այժմ հնարավորություն ունեն կատարելու իրական և այլաբանական սպանություններ: Սակայն,  շատ հաճախ կառավարության գործողությունները բերում էին բավականին վիճելի արդյունքի, իսկ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների գիտելիքներն ու հմտությունները չէին նպաստում այդ շրջանակների հեղինակությանը: Եվ եթե նախկինում ոմանք այդ կապակցությամբ որոշակի կասկածներ ունեին, ապա սեպտեմբերի 11-ն ու դրան հետևած իրադարձություններն ու պատերազմներն ամեն ինչ ակնհայտ են դարձրել:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնում այդպիսի ձախողումները, որքան էլ դրանք թանկ կամ աղետալի լինեն, շատ քչերին են հուզում: Ազգային անվտանգության պետությունն օժտված է կուլ տալու, մոռանալու և առանց ապաշխարելու առաջ ընթանալու զարմանալի կարողությամբ: Դրա լավագույն ապացույցը արդեն իսկ մոռացված իրաքյան պատերազմն էր:

Քննադատներն ու աութսայդերներն ի վիճակի չեն հաղորդակից դառնալ պետության բարձրագույն գիտելիքներին. նրանք ընդունակ չեն գնահատել ենթադրյալ սպառնալիքները: Ինսայդերներին որոշակի կարգավիճակ տրամադրող մեխանիզմը կայանում է գաղտի տեղեկատվությունը վերահսկելու մենաշնորհի մեջ: Գաղտնի տեղեկատվության իմացությունը նրանց անսահման իշխանություն է շնորհում: Այն նաև ազատում է նրանց ամեն կարգի պատասխանատվությունից  և նրանց քննադատության համար անմատչելի է դարձնում:

Այսպիսի ապարատի շրջանակներում, գրում էր Բոռնը, «այլակարծությունն ընդամենը առանցքակալների միջի ավազն է»՝ միանգամայն տեղին այլաբանություն: Ազգային անվտանգության հարցերում այլակարծությունն արժեք ունի միայն այն ժամանակ, երբ այն խանգարում է մեքենայի ներքին մեխանիզմների աշխատանքին: Միայն այս դեպքերում է կառավարությունն անհրաժեշտ համարում դրա վրա ուշադրություն դարձնել:

Հասկանալ դա՝ նշանակում է ըստ արժանվույն գնահատել Մենինգի և Սնոուդենի արարքը, ըմբռնել, թե ինչու են նրանց գործողությունները Վաշինգտոնում այսչափ մեծ խուճապ առաջացրել: Մենք ականատեսն ենք այն անհերքելի ապացույցին, որ այլակարծությունը ներթափանցել է պետական մեքենայի կարևորագույն մեխանիզմների մեջ: Տեխնիկայից գլուխ հանող մի քանի ըմբոստների շնորհիվ համացանց ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է իմանալ այն, ինչ նախկինում հայտնի էր միայն ինսայդերներին:

Օգտվելով այն տեխնոլոգիաներից, որոնք կառավարությունն օգտագործում է գաղտնիքների ստեղծման և գաղտնիքներն անհնարին դարձնելու համար, նրանք վտանգի տակ են դրել ողջ պետական մեքենան: Մոռացեք «Ալ-Քաիդայի» մասին, մոռացեք Իրանի միջուկային ծրագրի մասին: Մենինգն ու Սնոուդենը դուրս են եկել Վաշինգտոնի դեմ՝ իրենց ձեռքում ունենալով շատ ավելի մեծ սպառնալիք ներկայացնող մի բան: Նրանք սպառնում են այն իշխանությանը, որին պետությունը տևականորեն կուտակում էր անվերջ պատերազմների և պատերազմական պատրաստությունների ֆոնին: Նրանք վտանգի տակ են դրել պետության հեղինակությունը, ստիպելով ամերիկացիներին խորհել այն հնարավորության մասին, որ, ըստ երևույթին, գոյություն ունեն ազգային անվտանգության ապահովման այլ՝ նվազ ռազմականացված և ավելի ժողովրդավար մոտեցումներ:

Պետության աչքերում Մենինգն ու Սնոուդենը և նրանց ուղու վրա կանգնող յուրաքանչյուր ոք դավաճաններ են: Արդյո՞ք երբևիցե Ամերիկան կընկալի նրանց որպես հայրենասերների. այս հարցը կախված է նրանից, թե կկամենա՞ն, արդյոք, ամերիկացիներն օգտվել այս երկուսի կողմից իրենց ընձեռած հնարավորությունից:

Էնդրյու Բացևիչ. Բոստոնի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների պրֆեսոր, «Breach of Trust: How Americans Failed Their Soldiers and Their Country» («Վստահության խախտում. թե ինչպես են ամերիկացիները խաբել իրենց զինվորների ու երկրի հույսերը») գրքի հեղինակ:

 

Հրապարակման բնագիրը՝ Are Manning and Snowden patriots? That depends on what we do next

Հրապարակված է 16. 08. 2013 թ.

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.