Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս մուտք գործել Արցախ․ նոր կանոններ

hghazaryan
February 2021


JAMnews, Երևան

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն ներկայացրել է հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի թարմացված կանոնները։ Ինչպես փոխանցում է գերատեսչության մամուլի ծառայությունը, մուտքի կանոնները փոխվել են՝ ելնելով հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգության ապահովման նկատառումներից։


  • Արցախյան երկրորդ պատերազմից հետո․ հոգեբանական հաղթահարման փուլ
  • Արցախ․ ի՞նչ է սպասվում «նոր» ու «հին» փախստականներին

Արցախում մասշտաբային ռազմական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Այն տևել է 44 օր և ստացել «արցախյան երկրորդ պատերազմ» անվանումը։ Հրադադարը հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից համատեղ հայտարարության ստորագրմամբ։

Այժմ բոլոր օտարեկրյա քաղաքացիները, որոնք ուզում են Արցախ գալ, պետք է սկզբից դիմեն ԼՂՀ ԱԳՆ՝ մուտքի թույլտվություն ստանալու համար։ Ընդ որում, այս ընթացակարգը տարածվում է ինչպես օտարերկրյա այն քաղաքացիների վրա, որոնց մուտքի վիզա է անհրաժեշտ, այնպես էլ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ։

Մուտքի մասին դիմումների վերաբերյալ տեղեկությունները ԼՂՀ իշխանությունները կներկայացնեն նաև ռուս խաղաղապահներին՝ անվտանգության ապահովման համար։

«Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ», — ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. եթե գործընթացն ավելի երկար տևի, դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին հավելյալ կտեղեկացվի այդ մասին։

Մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ այս մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում, սակայն վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ մուտքի թույլտվություն արտասահմանցիներին տրամադրվում էր տեղում՝ ԼՂՀ սահմանը հատելիս։

Նոր կանոնների մասին հայտարարությունը հայտնվել է սոցցանցերի հայկական տիրույթում սկսված ակտիվ քննարկումներից այն մասին, թե պատերազմից հետո Արցախ մուտք գործելու համար արտասահմանցիները պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան։

Ղարաբաղ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, ռուս խաղաղապահներ, ԼՂՀ ԱԳՆ, նորություններ Ղարաբաղ, նորություններ Հայաստան,
Ստեփանակերտ

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.