Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղարաբաղյան հակամարտության հարատև ստերը․ ադրբեջանցի իրավապաշտպանի անդրադարձը

hghazaryan
October 2021

 

A child holds a poster reading: ‘Not Syunik, Zangazur’. Illustration: Robin Fabbro/OC Media.

Հոդվածը՝ Գիյաս Իբրահիմովի, OC Media

Գիյաս Իբրահիմովը ադրբեջանցի իրավապաշտպան է։ Նա երեք տարի անցկացրել է բանտում՝ Հեյդար Ալիևի արձանին գրաֆիտի անելու համար՝ ի նշան Ադրբեջանի կառավարության դեմ բողոքի, և Ամնեսթի Ինթերնեշնլի կողմից ճանաչվել է «խղճի բանտարկյալ»։

Ադրբեջանում շարունակվում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նոր հավաքական հիշողության արտադրումը: Այս գործընթացի միակ նպատակն է հակամարտության իրական դինամիկան և վերապրած փորձերը թաղել այնպիսի պատումների ներքո, որոնք ծառայում են միայն պետության և իշխող էլիտայի շահերին:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Համաճարակից հետո, 2019-ից ի վեր, երեխաները առաջին անգամ են մտնում դպրոց։ 

2020-ի աշնանը, երբ սկսվեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները, այդ երեխաները, որոնք «հայրենասեր» դաստիարակների ձայնի միջոցով առաջին անգամ լիովին կառնչվեին պետական քարոզչությանը, մնացին տանը:

Բայց պետության՝ երիտասարդ ուղեղներին քարոզելու կարողության մեջ այս կարճատև հանգիստը չպետք է մեծ լավատեսություն ներշնչի: Այո՛, երեխաները գուցե պատերազմը զգացել են՝ տեսնելով իրենց հայրերի, ավագ եղբայրների, հարազատների և ընտանիքի ընկերների տրավման, վիրավորվելը կամ մահը: Թերևս նրանք իրենց ամբողջ կյանքում կրեն այդ ցավը: Բայց թե ինչպես են նրանք հասկանում այդ և՝ իրենք իրենց, հավանաբար, կվերափաթեթավորվի կամ գուցե նույնիսկ թաքցվի նրանցից՝ պետության կողմից արտադրվող համատարած պատումներով:

Ինչ էլ որ լինեն պատերազմի հիմքում ընկած պատումներն ու տրավմաները, հենց այս պատումներն են զբաղեցնելու ադրբեջանական հանրության հավաքական գիտակցությունը:

Ազգայնականության հարցերն ուսումնասիրող, հանգուցյալ Բենեդիկտ Անդերսոնը գրում էր, որ այնպես, ինչպես սովորաբար մեզ պետք է մեկ ուրիշը մատնանշի, որ հին դեղնած լուսանկարում պատկերված երեխան, իրոք, մենք ենք՝ երիտասարդ ժամանակ, նույնպես պետությունն ու լրատվամիջոցները «պատմում են» անցյալը և ձևավորում դրա մասին մեր ըմբռնումը, նույնիսկ եթե մենք այդ անցյալն ուղղակիորեն վերապրել ենք:

Արդեն առկա ուսուցման անցած ուսումնական տարվա առաջին դասը նվիրված էր 2020-ի   պատերազմում տարած հաղթանակին: Հիշողության արտադրության մեկնարկը տրված է։ Սա, թերևս, լավագույնս երևում է շատ ուշագրավ մի լուսանկարում:

Երկու երեխա, ըստ երեւույթին, առաջին դասարանցիներ, շարք են կանգնած իրենց դասընկերների հետ։ Այդ երկու տղաների և շրջապատող մյուս աշակերտների հագուստների վրա պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների լուսանկարներ են: Բացի այդ, առաջին դասարանցու ձեռքին մի պաստառ է, որի վրա գրված է «Sünik yox Zangazur» («Ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր»):

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իռեդենտիստական (պահանջատիրական) այս պնդումները, մասնավորապես` Հայաստանի հարավային Սյունիքի մարզով ակնկալվող միջանցքի մասին պնդումը, որը կապելու էր Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին, գոյություն չուներ պատերազմի ժամանակ, և ամեն դեպքում, չի կարող հասկանալի լինել վեց կամ յոթ տարեկան երեխայի համար։ Բայց միևնույն է, լուսանկարը գոյություն ունի:

Նույնիսկ եթե այս երեխան պատերազմում հայր կամ եղբայր է կորցրել: Լուսանկարը կարելի է ցույց տալ՝ երեխային ներկայացնելու, որ իր համար միշտ կարևոր է եղել «Զանգեզուրը», և որ ինքը պետք է պատրաստ լինի տիրանալ Զանգեզուրին։ Այս «հիշեցումը», հավանաբար, կանի վերոհիշյալ «հայրենասեր դաստիարակը»՝ ուսուցչի նույն տեսակը, որը ընտրություններին ներգրավված կլինի ընտրակեղծարարության մեջ:

Արդեն, պատերազմից ընդամենը մեկ տարի անց, ռազմական գործողությունների մասնակիցները, որոնք կամավոր էին մեկնել, հավատալով, որ հաղթանակն ավելի պայծառ օրեր է բերելու, այս աշակերտին չեն ասի, որ լացելով օգնություն են հայցել կամ զորացրվելուց հետո իշխանության կողմից լքված են եղել:

Քաղցր ու տեղին

Այն, ինչ հիմա կատարվում է, այնքան էլ չի տարբերվում Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո տեղի ունեցածից։ Իրոք, այն փաստը, որ մենք ունենք «առաջին» և «երկրորդ» պատերազմի նման հստակ սահմանազատում, խորհրդանշում է հակամարտության իրողություններից անտեղյակ լինելը։

1994-ի հրադադարը «վերջ» դրեց մարտերին, բայցևայնպես հակամարտությունը շարունակվեց։ Հիմնական հարցերը մնացին չլուծված, հատկապես հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերը, որոնք հարկադրված լքել էին իրենց տները:

Ամբողջ ընթացքում թաքնված մնաց նաև հակամարտության փաստացի դինամիկան։ Այն, որ սա հակամարտություն էր, որը պահպանվում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի աղքատների և ընչազուրկների տառապանքով և սպասարկում էլիտաների ու իշխող դասակարգերի շահերը, – կայսերական իշխանության օրհնությամբ, – իհարկե, հիմնականում մնում է չասված:

Այդ դինամիկան շարունակվում է մինչև հիմա:

Ո՞վ է իրականում հաղթել այս պատերազմում: Արդյոք իսկապե՞ս միայն Ադրբեջանը։ Թե՞ մասնավոր շահերի և կապիտալիստների փոքր խումբը, որ այժմ հարստանում է այսպես կոչված «ազատագրված տարածքներում» վերակառուցման պայմանագրերով և նոր բիզնես նախագծերով: Նույնիսկ այն դեպքում, երբ պատերազմի վտանգը դեռ կախված է տարածաշրջանում, և կա նախորդից տարբեր, բայց դեռ կոտրված ստատուս-քվո, միակ բանը, որ հաստատ է, այս շահերն են:

Բնականաբար, սրանից ոչ մեկը հանրային քննարկման մաս չի կազմում։ Իրոք, կարելի է պնդել, որ շատ ադրբեջանցիներ նույնիսկ տեղյակ չեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ամենահիմնական փաստերին և դրա արդյունքներին, ինչպես օրինակ, այն, որ ռուսական զորքերը և տեղի հայ բնակչությունը լիովին վերահսկում են Ղարաբաղի մեծ հատված:

Դասական ազգայնական ընդդիմությունը, որը մասնակիորեն վերականգվել է իր հետպատերազմյան թուլությունից, սակայն, այնուամենայնիվ, մնում է լուսանցքային ուժ, փորձում է օրակարգ մտցնել «Ղարաբաղի մնացած մասի» հարցը, բայց հիմնականում ձախողվում է։ 

Ադրբեջանի իշխանությունները, մինչդեռ, բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի հանրության հայացքը հեռու պահեն բուն Ղարաբաղից և չլուծված մնացած հարցերից։ Փոխարենը, նրանք նախընտրում են զբաղվել հակապոպուլիզմով՝ իռեդենտիստական պահանջներ ներկայացնելով Հայաստանին («Ոչ թե Սյունիք, այլ Զանգազուր»):

Իհարկե, պետք է հարցնել, թե ինչու ավտորիտար իշխանությունը, որը շատ ավելի ուժեղ է, քան իր տրոհված ու հյուծված ընդդիմությունը, նման հակա-պատումի կարիք ունի: Պատասխանն այն է, որ դա ոչ միայն ընդդիմությանը հակազդելու, այլև էլիտայի՝ իր իշխանության շարունակակության համար անհրաժեշտ հանրային հույզի՝ ատելության պահպանման համար է։

Առանց «մյուսի»՝ այս դեպքում՝ Հայաստանի նկատմամբ ատելության, և առանց դպրոցականի պահած պաստառի վրա գրած կարգախոսի, ռազմատենչ ազգայնականության վրա կառուցված կառավարությունը չէր ունենա գաղափարախոսություն, որով կկառավարեր:

«Հին սուտը», որն առաջին անգամ գրվել է հռոմեացի բանաստեղծ Հորացիոսի կողմից, կարծես թե, պետք է նորից ու նորից վերարտաբերվի. Dulce et decorum est, pro patria mori (Քաղցր և տեղին է մեռնել հայրենիքի համար):

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

 

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.