Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իսկ կա՞, արդյոք, ստատուս քվո

marut
January 2017


Ղարաբաղ. պատերազմը չի ավարտվելու

Օլեսյա Վարդանյան, Ստեփանակերտից

Շփման գծի երկայնքով մեռելային լռություն է: Մի քանի հարյուր մետրանոց դաշտը, որն արդեն 30 տարի է՝ հստակ բաժանում է հայ և ադրբեջանցի զինվորականներին, իր մեջ խեղդում է այդ դիմակայության մարդկային կողմի վերաբերյալ ցանկացած ակնարկ:

Հեռադիտակի ապակիները թույլ են տալիս տեսնել հակառակորդի դիրքերի միայն վերին հատվածը: Ցանկացած անզգույշ մարդկային ուրվագիծ անմիջապես զենքի թիրախ է դառնում:

Հազիվ թե շուտով ինչ–որ մեկը հանգստանա46-ամյա փոխգնդապետ Մհեր Սարգսյանը չի հավատում, որ այլ կերպ կարող է լինել: Կյանքի գրեթե կեսը խրամատներում է անցկացրել, եղել է այն մարդկանց շարքում, որոնք պատերազմից անմիջապես հետո այստեղ սկսել են առաջին փայտե ամրությունները կառուցել. այն ժամանակ այդ նպատակով օգտագործվել են տարածաշրջանի՝ Բաքու տանող գլխավոր երկաթգծի փայտակոճերը: Ավելի ուշ հողաշեն խրամատները բետոնային կառույցներով են պատել: Այսօր Մհերը պատասխանատու է սարդոստայնի 25 կիլոմետրի համար, որը ձգվում է շփման գծի կամ ինչպես այստեղ են այն անվանում «ռազմաճակատի գծի» ողջ երկայնքով:

Այն սկսել է կազմավորվել 1990-ականների առաջին կեսին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո: Այն ժամանակ տեղացի կամավորականներից զատ մարտերին մասնակցում էին նոր կազմավորված, իսկ մինչ այդ Խորրդային Միության մաս կազմող երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակները:

«Այնպիսի օր գա, որ մենք բոլորս այստեղից գնանք տուն հանգստանալո՞ւ, – ժպտում է փոխգնդապետն՝ ուշադիր զզնելով իմ սառած դեմքը, – աղջի՛կ ջան, կատակում ես, չէ՞»:

Նրա ծառայակիցները հազիվ են զսպում ծիծաղը:

«Նման բան երբեք չի լինի», – վստաորեն ասում է զրուցակիցս՝ մարտական դիրքերով էքսկուրսիայի շարունակության ուղղությունը ցույց տալու համար ձեռքն օդում թափահարելով:

Հակամարտության այս բոլոր տարիներին փոխգնդապետ Սարգսյանը դադարել է նույնիսկ մտքով անցկացնել, որ պատերազմը երբևէ կավարտվի:

Խրամատային դիվանագիտություն

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու կողմերի ռազմական դիրքերը մայրաքաղաքներից բարձրաստիճան հյուրերի «արշավ» ապրեցին: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համատեղ բանակցությունների փոխարեն նախընտրեցին խրամատներ մեկնել:

Ռազմական համազգեստ հագին՝ Իլհամ Ալիևը, իսկ մի քանի շաբաթ անց՝ նաև Սերժ Սարգսյանը, մեկնեցին շփման գիծ՝ միմյանց դիրքերը հեռադիտակով զննելու:

Միջազգային միջնորդներն այդպես էլ չկարողացան համոզել երկու երկրների՝ տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատու առաջնորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել իրենց առաջարկը:

Ապրիլյան սրացումից հետո ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն ուժեղացնելու գաղափար առաջացավ, ինչի հաշվին տեսականորեն միջադեպերի քանակի և տարածաշրջանում ընդհանուր լարվածության նվազման հույս կարող է առաջանալ: Դրա քննարկումը կայացավ նախագահների վերջին երկու հանդիպումների ընթացքում, սակայն նրանց կողմից վերջնական համաձայնություն այդպես էլ չստացվեց:

Առաջարկվում էր ավելացնել ԵԱՀԿ գործող առաքելության դիտորդների թիվը, նրանց հնարավորություն տալ ցանկացած ժամանակ այցելել հակամարտության գոտու ցանկացած կետ, ինչպես նաև միջադեպերի քննություն անցկացնել, եթե նրանց նման խնդրանքով դիմեն կողմերի ներկայացուցիչները:

Նախորդ հանդիպումների և քննարկումների ժամանակ ոչ ոք չհրաժարվեց նման առաջարկից: Սակայն այն արվել է բազմամյա բանակցային գործընթացի ֆոնին, որը դադարել է զգալի առաջընթաց ապահովել և կարծես լիովին սպառել է իրեն: «Գրավյալ» տարածքների ազատագրման կամ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը լուծում չէր գտնում այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ճանաչման հարցը: Այնպես որ, դիտորդների առաքելության ավելացման առաջարկին զուգահեռ օդում մեկ այլ հարց կախվեց. իսկ ինչ է լինելու այն բանից հետո, երբ տարածաշրջանում դիտորդների առաքելություն հայտնվի: Կողմերը հերթական անգամ չկարողացան պայմանավորվել, թե որն է լինելու խաղաղության գործընթացի այդ հաջորդ քայլը:

Մինչ երկու երկրների առաջնորդները խրամատներ էին այցելում, նրանց նախարարները դիվանագիտական պատերազմի ակտիվ փուլում էին: Ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ամենամյա հանդիպմանը Համբուրգում՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայկական կողմին մեղադրեց բանակցային գործընթացի միտումնավոր ձգձգման համար, որն ուղղված է միայն այսպես կոչված ստատուս քվոյի պահպանմանը, այլ ոչ թե Ղարաբաղի վերադարձին Բաքվի ուղղակի վերահսկողության տակ: Էլմար Մամեդյարովը հստակ նախանշեց այն, թե ինչպես է նա տեսնում գործընթացի շարունակությունը. հայկական բանակի դուրսբերում Ղարաբաղից, տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնում և փախստականների վերադառնալու գործընթացի սկիզբ՝ տարածաշրջանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հետ մեկտեղ:

Նրա հայ գործընկերը «խայթոցով» պատասխանեց՝ իրեն հասցեագրված մեղադրանքները որակելով որպես «ложь на тараканьих ножках»: Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը խաղաղ կարգավորման գործընթացը պատկերում է միայն մեկ նպատակով, որպեսզի իր բնակչությանն ու միջազգային հանրությանը համոզի, որ պատերազմն իր զինանոցում մնացած միակ միջոցն է: Նա նշեց, որ Բաքվի հանդեպ վստահություն չունեն ոչ ղարաբաղցիները, ոչ էլ Հայաստանի բնակիչները, քանի որ նույնիսկ վերջին սրացման ժամանակ ադրբեջանցիները բարբարոսություններ են կատարել, հայ զինվորների և տեղի տարեց բնակչների վերջույթներ են կտրել: Ադրբեջանական կողմից այդպես էլ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրեց:

Նման հանրային վեճից հետո նախարարները վերադարձան իրենց երկրներ՝ այդպես էլ վերջակետ չդնելով ապրիլյան դիմակայությունում:

«Ինչո՞ւ այս ամենը չավարտեցիք», կամ ոչ պետքական ստատուս քվո

Շփման գծում խրամատներով անցնում է Ղարաբաղի երիտասարդների արդեն երրորդ սերունդը: Զինվորական ծառայություն 2 տարվա ընթացքում պարտավոր է կրել յուրաքանչյուր տեղացի երիտասարդ, և դրա հանդեպ վերաբերմունքն այստեղ շատ լուրջ է: Նրանց մեծ մասի համար խրամատային ծառայությունը գլխավոր, երբեմն էլ միակ ինստիտուտն է, որտեղ նրանք կյանքի հմտություններ են սովորում:

Նրանցից շատերի համար ապրիլյան սրացումն առաջին իրական մարտական մկրտումն էր: Հաշված ժամերի ընթացքում դիրքեր էին հասել հարյուրավոր տեղացի տղամարդիկ: Յուրաքանչյուրին զենք և զինվորական համազգեստ էր հասնում:

«Հայր ու տղա ուս ուսի կանգնած էին», – պատմում է փոխգնդապետ Սարգսյանը:

Նման խառնաշփոթը, նրա խոսքով, դիրքերում անկարգություն չառաջացրեց, քանի որ յուրաքանչյուրը հստակ գիտեր, թե «ինչ պետք է անի և ով է հրաման տալիս»:

Այդ մարտական տրամադրվածության մասին եկվորներին հպարտությամբ է պատմում: Սակայն այս պատմությունը հակառակ կողմ էլ ունի:

«Ինչո՞ւ դուք այս ամենը ժամանակին չավարտեցիք: Ինչպե՞ս կարող էիք սա մեզ թողնել, – ինձ ու քրոջս վրա գոռում էր նրա որդին», – երևանյան հետազոտողն ինձ պատմում է այն մասին, թե ինչ էր տեղի ունենում իր հարազատ ղարաբաղյան հողում ապրիլյան դեպքերից անմիջապես հետո:

«Դա այն պատերազմի հակառակ կողմն էր: Եվ մենք պատասխան չունեինք նրան տալու, պատերազմի առաջին ժամերին զոհվել էին նրա երեք ընկերները»:

Այդ երիտասարդի, ինչպես նաև շատ տեղացիների համար ապրիլյան դեպքերը երկար տարիների ընթացքում պատերազմի իրական վտանգի մասին առաջին լուրջ հիշեցումն էին: Հարաբերական խաղաղության երկու տասնամյակում Ղարաբաղը հասցրել է վերականգնվել և սկսել ավելի ու ավելի շատ նմանվել ֆունկցիոնալ, թեկուզև դե ֆակտո պետական կազմավորման, որն ի վիճակի է գոնե 40 տոկոսով ապահովել սեփական բյուջեն և մտադիր է բարեփոխել իշխանության տեղական ճյուղերը: Մարդիկ ոչ միայն ապրուստի միջոց ունեն, այլ նաև կարողացել են վերականգնվել և սկսել են մտածել բիզնեսի զարգացման, արտասահմանում կրթություն ստանալու անհրաժեշտության և շատուշատ այլ բաների մասին, ինչը հնարավոր չի լինի կյանքի ռազմական պայմաններին վերադառնալու դեպքում:

Թեկուզև խրամատային կյանքը տեղական կյանքի նորմա է դարձել, սակայն միևնույն ժամանակ Ղարաբաղի խաղաղ զարգացում էլ է թույլ տվել: Պատերազմը տեղացիների համար ինչ-որ տեղ դիրքերում վարվող մի բան էր, իսկ մնացածը շարունակում էին ապրել ու զարգանալ:

Դրա ամենավառ օրինակներից մեկը տեղացի խոշոր ֆերմերի հետ կապված պատմությունն է, որը, չհասցնելով գիտակցել, որ իրական ռազմական դիմակայություն է սկսվել, փորձել է ռազմական ղեկավարությանը համոզել տանկերն իր ցանած դաշտերով չանցկացնել: Նա դեռևս ապրում էր խաղաղ Ղարաբաղում, որն ապրիլին անսպասելիորեն վերածվեց պատերազմի վայրի:

Սակայն չլուծված խնդրով այստեղ ապրել հազիվ թե ինչ-որ մեկը ցանկանա: Ղարաբաղի ներկայիս բնակչների պես ստատուս քվոն անընդունելի է նաև Աղդամի փախստականի՝ ադրբեջանական ծագում ունեցող հայտնի պետերբուրգյան ակադեմիկոսի համար, որի հետ շփվեցի.

«Այս ամենն արդեն այնքան երկար է ձգվում, երիտասարդները մեծանում են, և նրանք արդեն չեն խնդրում, նրանք պահանջում են վերադառնալ տուն», – բացատրում է նա Բաքվի ղեկավարության պահվածքի տրամաբանությունը:

Նա, ինչպես և Ղարաբաղի հազարավոր փախստականները, հնարավորություն ունի իր տան փլատակները տեսնելու միայն Google Maps-ով: Իրերի նման դասավորության հետ նա չի պատրաստվում հաշտվել:

Մի ամբողջ ձմեռ տևողությամբ դադար

Ապրիլյան դիմակայությունից հետո ողջ տարվա ընթացքում երկու կողմից էլ տեղական մասշտաբներով մեծ շինարարություն էր ընթանում: Նախկին խրամատներին նոր շարքեր, ավելի պաշտպանված ճանապարհներ և վերահսկողության հատուկ սարքավորումներ էին ավելացվում: Ամեն ինչ արվում էր նշանակված պահին նվազագույն կորուստներով դրված խնդիրը կատարելու համար:

Միայն ցրտերն սկսվելուց հետո դիրքերից սկսեցին ետ քաշել ծանր տեխնիկան: Այն էլ՝ դեպի բազաներ, որտեղից վայրկյանների ընթացքում հնարավոր է այն կրկին առաջ տանել: Ամենօրյա փոխհրաձգության մասին հաղորդումները նույնպես զգալիորեն կրճատվեցին: Այնպես ստացվեց, որ ձմեռային ցրտերն ավելի արդյունավետ խաղաղապահ են, որն, ինչպես կանխատեսում են տեղի զինվորականները, հավանաբար կարող է «վերակենդանանալ» գարնան հետ միասին:

Խրամատի ծայրին՝ ցածր առաստաղով կառույցի ներսում, երկհարկանի մահճակալ է դրված: Պատերից մեկը պատված է դիմակայության տարիներին զոհվածն հերոսների անուններով: Հակառակ կողմից՝ ադրբեջանական բանակում տարբեր աստիճանների զինծառայողների նշաններն են:

Մահճակալի վերևի հարկից սև վերմակի տակից ժպտում է 18-ամյա տղայի քնաթաթախ դեմքը, որն իմ գալուց մի փոքր առաջ վերադարձել է գիշերային հերթափոխից:

«Իսկ դու գիտե՞ս՝ ինչ է այնտեղ կատարվում», – բազմանշանակ հարցնում եմ ես և մատով ցույց տալիս առաստաղը՝ նկատի ունենալով բարձրագույն ղեկավարությանը:

Նա, շարունակելով ժպտալ, բացասաբար գլուխն է շարժում՝ կոչումով իրենից ավագ սպայից թխվախքաբլիթ վերցնելու համար ձեռքը պարզելով:

Այս տղաներից ոչ ոք բջջային հեռախոս և հեռուստացույց չունի, այնպես որ վերջին քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական վեճերի մասին նրանք ոչինչ չգիտեն:

Իսկ եթե ինչ-որ լուրջ բան սկսվի, նրանք թերևս առաջիններից մեկը կլինեն, ով այդ մասին կիմանա: Քանի որ եթե սկսվի էլ, ապա՝ այս խրամատներում:

լուսանկար Օլեսյա Վարդանյան

 

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է՝ 27.12.2016

 

JAMnews

 

 

 

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.