Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ:
Դրանում առկա են երկու շատ կարեւոր հանգամանք: Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտաքին քաղաքական բոլոր խնդիրների կապակցությամբ արտահայտվում է բացառապես նախագահի եւ արտաքին գործերի նախարարի կամ ԱԳՆ խոսնակի կողմից, հետեւաբար` բոլոր մնացած մոտեցումները համարվում են մասնավոր կարծիք:
Դեսպանատունը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հարցում Իրանը միշտ հանգել է այն համոզմանը, որ երկարատեւ խաղաղության հաստատման համար հակամարտությունը պետք է կարգավորել երկխոսության, ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա: Եվ քանի որ Իրանը հակամարտության գոտուն սահմանակից միակ երկիրն է, ապա տարածաշրջանում սադրանքների եւ սրացման կապակցությամբ նա ամեն անգամ մտավախություն է արտահայտում եւ թույլ չի տալիս, որ նման սադրանքները պատրվակ հանդիսանան տարածաշրջան օտարերկրյա ուժեր մտցնելու համար:
Թե ինչո±ւ Իրանին անհրաժեշտ եղավ հիշեցնել պաշտոնական կարծիքն արտահայտելու լիազորված անձանց ցուցակի մասին` այս մասին փոքր ինչ ուշ: Իսկ հայտարարության աննախադեպ մասը վերաբերվում էր ինքնորոշման իրավունքի հստակ եւ միանշանակ ընդգծմանը:
Դրանից մի օր առաջ, մայիսի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Իրանի նախագահի հատուկ բանագնացին` Մոհամադրեզա Ռաուֆ Շեյբանիին: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ բանագնացին ընդունել է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Օրակարգը միեւնույն էր:
Ինչպե±ս էր այս ամենը լուսաբանվում հայկական ԶԼՄ-ներում: Իրանի նախագահի հատուկ բանագնացի այցը Հայաստան հիմնականում գնահատվել է գլխավորապես Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ ղարաբաղյան կարգավորման հարցում ՙճեղքման՚ եւ ղարաբաղա-իրանական սահմանում խաղաղապահների տեղակայման լույսի ներքո:
Այս դիվանագիտական բանավեճն, արձանագրում են էլեկտրոնային ՙԼրագիր՚ թերթի փորձագետները, տեղի է ունենում կարեւորագույն իրադարձությունների ֆոնին: Իրանում նկատվում է ներիշխանական հակամարտություն այաթոլլա Խամենեի եւ նախագահ Ահմադինեջադի միջեւ:
Կա եւս մի հանգամանք: Իրանի հետ Ղարաբաղի սահմանը, որը ձգվում է Մեղրուց մինչեւ Հորադիզ` 170 կմ երկայնքով, Իրանի համար ունի կենսականորեն կարեւոր նշանակություն: Ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու է Իրանին, ինչպես նաեւ` սահմանին այլ ուժերի բացակայությունը:
Սակայն, ինչպես կարծում են հայ փորձագետները, Իրանը մտահոգության առիթներ ունի: Խնդիրն այն է, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները կարող են հանգեցնել իշխանության բաժանմանը` Հայաստանի Ազգային Կոնգրեսի եւ ներկայումս իշխող Հանրապետական կուսակցության միջեւ, որոնց դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի շուրջ համընկնում են: Նրանք գտնում են, որ ազատագրված տարածքները, այդ թվում եւ Իրանին սահմանակից չորս շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին:
ՙՆման կարգավորման դեպքում ծագում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՚, գրում է ՙԼրագիր՚ թերթը: ՙԱյդ ուժերի կազմն առանցքային է. ինչպիսի± ուժեր են տեղակայվելու` ռուսակա±ն, արեւմտյա±ն, թե± համատեղ: Իրանին այդ տարբերակներից ոչ մեկն էլ ձեռնտու չէ: Ցանկացած խաղաղապահ ուժերի ներկայությունն Իրանը դիտում է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը: Մասնավորապես` Իրանի հյուսիսային նահանգներում անջատողականության մասով՚:
Հայաստանում Իրանին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք կիսում են վերջինիս աշխարհաքաղաքական պատկերացումները: Հայ փորձագետներն արձանագրում են բավականին հետաքրքիր իրավիճակ` Իրանը համոզում է հայերին չհանձնել տարածքները:
Սակայն, վերադառնանք դեսպանատան հայտարարության առաջին մասին, որտեղ նշվում է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է բացառապես երկրի նախագահի եւ ԱԳՆ կողմից, իսկ մնացածը մասնավոր կարծիքներն են:
Այս խոսքերը հնչել են որպես պարզաբանում նորերս տեղի ունեցած միջադեպին: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեի ներկայացուցիչն Արդեբիլում` իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն աջակցում էր Ադրբեջանին:
ՙԻրանական քաղաքական գործիչները մինչեւ այսօր չեն խոսել այդ աջակցության մասին եւ, հավանաբար, դիվանագիտական նկատառումներով այսուհետ երբեք չեն անդրադառնա այս հարցերին: Բայց ես` ո°չ: Ես իմամ-ջուման եմ եւ ամբիոնից խոսելիս պարտավոր եմ պատասխանել մահմեդական եղբայրների հարցերին ու կասկածներին: Շուշիի կռիվներին մասնակցող եւ դժվարություններ կրող մարտիկներին մենք ավտոշարասյուներով զենք էինք մատակարարում: Կառավարության համաձայնությամբ եւ Ռահիմ Ղազիեւի խնդրանքով (1992-93 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը) ստեղծվել է պաշտպանության համատեղ ադրբեջանա-իրանական շտաբը, որի շրջանակներում Թավրիզի եւ Արդեբիլի գեներալներն աջակցում էին իրենց ադրբեջանցի եղբայրներին հայկական ագրեսիան կանխելու հաամր՚, – հայտարարել է այաթոլլա Ամելին:
Նրա խոսքերով, Իրանը ցուցաբերել է նաեւ կազմակերպչական աջակցություն` անհրաժեշտության դեպքում Աֆղանստանից հազարավոր մարտիկների ռազմաճակատ փոխադրման հարցում: ՙՄենք մատակարարում էինք զենք ու զինամթերք ոչ թե հայերին, այլ մեր ադրբեջանցի եղբայրներին: Մեր ռազմական նախապատրաստության կայանները գտնվում էին ոչ թե Հայաստանում, այլ` Ադրբեջանում՚, – հայտարարել է այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին, հաղորդում է SalamNews-ը` հղում կատարելով Arannews գործակալությանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայկական խորհրդարանի ամբիոնից հաստատել է, որ ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ադրբեջանի կողմից մարտնչում էին աֆղանական զինյալներ, թեեւ չի հայտարարել դրանում Իրանի մասնակցության մասին:
Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ այնքան սերտ են ու զարգանում են դրական հունով, որ նման տեղեկատվությունն անգամ մեկնաբանման կարիքը չունի: Այդ մասին հայտարարել են Երեւանում Իրանի դեսպանատանը մերձ աղբյուրներ:
Հայկական մամուլը նաեւ հաստատում է, որ հենց Իրանը, լինելով ԼՂ հակամարտության գոտուն միակ հարեւանը, ապահովում էր Հայաստանի պարենային անվտանգությունը:
Միաժամանակ մամուլում հայտնվել է չհերքված տեղեկատվություն այն մասին, որ Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեր Մոթթաքին 2010 թ. աշնանն այցելել է Լեռնային Ղարաբաղ ու վերջինիս Իրանին սահմանակցող շրջանները:
Իրանի նախագահի մոտ, ըստ որոշ փորձագետների, տարածաշրջանում մնացել է միակ գործընկեր` Հայաստանը: Եվ այաթոլլայի ներկայացուցչի հայտարարությունները, թե Իրանը ժամանակին աջակցել է Ադրբեջանին եւ ոչ թե Հայաստանին, հանդիսանում են Ահմադինեջադին վերջին գործընկերոջից զրկելու փորձեր:
Ադրբեջանում նույնպես փորձել են հերքել այս աղմկահարույց տեղեկությունները, սակայն ՙԵնի Մուսավաթ՚ թերթը դիմել է Սարդար Համիդովին` Աղդամի ուղղությամբ հարձակումներ գործած ադրբեջանական վաշտի հրամանատարին` պարզաբանումներ ստանալու համար: Վերջինս, ի թիվս այլ դեպքերի, պատմել է աֆղանցիների եւ այլ ազգերին պատկանած վարձկանների մասին, որոնք Ադրբեջան են փոխադրվել Իրանից:
Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Յաղուբ Մամեդովը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հաստատել է այաթոլլա Խամենեի ներկայացուցչի հայտարարությունը: Այդ տեղեկատվությունը հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախար Ռահիմ Ղազիեւը եւ Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախկին ղեկավար Հաջի Նուրիեւը:
Նուրիեւը, մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե. ՙԱրդեն եկել է ժամանակը, որպեսզի բացահայտվեն մարտի դաշտում Ադրբեջանին Իրանի ցուցաբերած աջակցության փաստերը: Մենք հիշում ենք Իրանի աջակցության մասին, առանց որի մենք կհայտնվեինք ավելի բարդ վիճակում՚:
Իր ավանդական քաղաքականության համաձայն Իրանը խուսանավում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանական ՙիպՐՍՈսՏ՚ թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: ՙԻրանցիները Հայաստանում ասում են, որ աջակցում են այս մի սկզբունքը, իսկ Ադրբեջանում` այն մի սկզբունքը՚, – գրում է նա:
Իրանական հարցերով քննարկումների ամենաթեժ պահին հնչել է պաշտոնական Թեհրանի եւս մեկ հայտարարություն: Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում չի փոխվել. այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
ՙԻնչպես եւ նախկինում, Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է` միջազգային իրավունքին համապատասխանաբար՚, – ասել է նա:
Թվում է, թե այս աղմկալից պատմությանը վերջակետ է դրվել: Այդպես է, թե ոչ` ցույց կտա ժամանակը:
Wikipedia