Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Խմբագրի կողմից

hghazaryan
December 2019

Այս տարի լրացավ Արցախի Ազգային խորհրդի և ՀԽՍՀ ԳԽ 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման 30-ամյակը։ Այս նշանակալից տարեդարձին ընդառաջ՝ նոյեմբերի 25-ին Ստեփանակերտի մամուլի ակումբը և «Հայկական ընտրություն» ՀԿ-ն (Երևան) կազմակերպեցին կլոր սեղան՝ նվիրված Միացման մասին այդ որոշման պատմական դերին, արդի նշանակությանը և հետագա ճակատագրին։

Հարցը միայն պատմական որոշման տարեդարձը չէ։ Բանն այն է, որ վերջին տարիներին թե՛ Երևանում, և թե՛ Ստեփանակերտում կրկին հանրային օրակարգ է մուտք գործել, ես կասեի՝ «ներխուժել», վերամիավորման թեման։ Դրա աշխույժ արծարծումները սկսվեցին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Հերթական օրհասը ծանր գնով հաղթահարած հայ հանրությունը սկսեց հետևողականորեն մտորել ապագայի տեսլականների շուրջ, քննարկել հետագա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նոր հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու տարբերակները։

Քաղաքական այս նոր «եղանակի» հովերը տարածվեցին նաև քաղաքական դաշտում, ու բնավ էլ պատահական չէ, որ հայտնվեցին միացման օրակարգով նոր քաղաքական ուժեր՝ «Միացյալ Հայաստան», «Միասնական հայրենիք» և այսօրինակ եզրաբանությամբ այլ կուսակցություններ։ Արցախում 2020 թվականի գարնանը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները յուրատեսակ հանրաքվե են լինելու նաև այս հարցում։ Ինչ խոսք, թեման արդիական էր նաև նախորդ տարիներին, քաղաքական ու հասարակական որոշակի ուժեր ու անհատներ տարիներ ու տասնամյակներ շարունակ խոսում էին այս մասին (նրանցից էին «Հայկական ընտրություն» ՀԿ-ի ակտիվիստները), պարզապես ներկայումս նրանց գործունեության համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, քանի որ անհամեմատ աճել է թեմայի հանրային ընկալունակության աստիճանը։

Հարցը մեկ այլ կողմ էլ ունի, հատկապես Արցախի հանրության պարագայում։ Առաջընթացի ձգտող յուրաքանչյուր հանրության համար անչափ կարևոր է քննարկումների տարբեր հարթակների առկայությունը։ Այսօր մենք դրա կարիքը շատ ունենք։ Արցախյան շարժման խորհրդանիշներից մեկը՝ Իգոր Մուրադյանը, ժամանակին ցավով փաստել է. «Պարզվեց, որ ավելի հեշտ է թշնամու վրա կրակել, քան հայրենակիցների հետ քննարկել հայրենիքի ճակատագիրը»։ Մեր համատեղ նախաձեռնությամբ փորձեցինք այդ առումով դժվարինն անել՝ հայրենիքի ճակատագրով անկեղծ մտահոգ և հայրենիքի զորացման գործում լուրջ ներդրում ունեցած մարդկանց հետ արծարծել հայրենիքի ապագային առնչվող հարցեր։

Ստեփանակերտում կայացած քննարկումը գերազանցապես կառուցողական էր, որոշ դրվագներում էլ՝ բուռն ու կոշտ։ Ըստ երևույթին, այդպես էլ պետք է լիներ, քանի որ հանրային կոնսենսուսի ձեռքբերման ճանապարհը միշտ էլ բարդ է եղել։ Ամենակարևորն, ըստ իս, այն է, որ հնչեցին բոլոր հիմնական տեսակետները, որոնց շուրջ էլ, կարծում եմ, հետագա ամիսներին ու տարիներին կձևավորվի քննարկումների արդյունավետ օրակարգ։

«Անալիտիկոնի» սույն հատուկ թողարկման մեջ փորձել ենք ամփոփել քննարկման ժամանակ հնչած զեկույցներն ու մտքերի փոխանակության ժամանակ արտահայտված հիմնական փաստարկները։ Քննարկումից հետո բանախոսները հավելյալ հնարավորություն են ունեցել աշխատելու իրենց տեքստերի վրա, այնպես որ ներկայացված նյութերը տառացիորեն նույնը չեն, ինչպես հնչել են քննարկման ժամանակ, բայց ներառում են այն ամենը, ինչ արձանագրվել է քննարկման ժամանակ, արտացոլում են միջոցառման էությունն ու ոգին։

Հուսով եմ, որ մեր ամսագրի այս նոր համարը լուրջ խորհրդածությունների տեղիք կտա մեր ընթերցողներին և հանրության լայն շրջանակներին։
 
 
 
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ,
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
 
 
 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.