2012 թվականի հունվարի վերջին Թբիլիսիում կայացած սեմինարով մեկնարկեց ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող “Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ճշգրիտ եւ անկողմնակալ տեղեկատվության փոխանակում” տարածաշրջանային լրագրողական ծրագիրը: Թբիլիսյան հանդիպման ժամանակ, որին մասնակցել են լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բաքվից, Երեւանից եւ Ստեփանակերտից, քննարկվել են համատեղ տեղեկատվական արտադրանքի (այդ թվում` ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հրատապ թեմաներով նյութերի) եւ համացանցային ռեսուրսի ստեղծման հնարավորությունները:
Ծրագրով նախատեսվում էր մինչեւ սույն թվականի սեպտեմբեր ամիսը հրապարակել հինգ համատեղ հոդված-հետաքննություն: Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան ինտերնետ-ռեսուրս` Mediafairplay.org կայքը: Կայքում հետաքրքրվողները կարող են գտնել ոչ միայն հրատապ թեմաներով գրված հոդվածները, այլեւ մի շարք հետաքրքիր նյութեր, որոնք կարող են օգտակար լինել ոչ միայն խաղաղարար գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ու անձանց, այլ նաեւ հանրության լայն շերտերի համար:
“Անալիտիկոնի” սույն համարում ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում վերոհիշյալ ծրագրի շրջանակներում պատրաստված հինգ նյութերը: