Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կախյալ անկախ Հարավային Օսիա

marut
January 2017

 

Անկախություն, թե՞ միացում Ռուսաստանին՝ հանրապետությունում քննարկվող գլխավոր հարցը

 

Թիմուր Ցխուրբատի, Ցխինվալ
Լուսանկարը՝ Նելլի Գաբարաևայի

Այս հարցադրումը ինքնին Հարավային Օսիայի մոտ ու հեռու հարևանների համար հասկանալի չէ: Այս հարցին պատասխանելու և դրա ծագումը պատկերացնելու համար պետք է վերադառնալ վրաց-հարավօսական հակամարտության ակունքներին:

1990-ականների սկզբին, երբ հակամարտությունը տեղափոխվեց զինված փուլ, նորաստեղծ և անմիջապես քաղաքական դոմինանտ դարձած «Ադամոն Նիխաս» օսական ազգային շարժման առաջնորդները սկզբում զինված դիմադրությունն անհեռանկարային էին համարում: Պաշտոնական իշխանության մասին խոսելն ավելորդ էր, այն պարզապես շփոթվել և դավաճանել էր սեփական ժողովրդին: Ահա, թե ինչու կարելի է ասել, որ զինված դիմադրությունն այն ժամանակ տարերային բնույթ էր կրում, դա ժողովրդի արձագանքն էր, իսկ ինչ-որ տեղից հայտնված դաշտային հրամանատարների մեծ մասը քաղաքական կյանքին մինչ այդ չէր մասնակցում:Հաջորդած բազմամյա պատերազմը հյուծեց Հարավային Օսիայի ֆիզիկական և ամենակարևորը՝ ինտելեկտուալ ռեսուրսը: Առավել խարիզմատիկ դաշտային հրամանատարները, տարբեր իրավիճակներից կախված, աստիճանաբար անհետացան հանրապետության քաղաքական կյանքից:

Այս ֆոնի վրա տեղի ունեցավ 2008թ. օգոստոսյան պատերազմը: Հետագա զարգացումները հայտնի են: Միջամտեց Ռուսաստանը, վրացական բանակը լքեց Հարավային Օսիան և բանակի հետ միասին փախավ նաև հանրապետության գյուղերի վրացի բնակչությունը: Բացի այդ Հարավային Օսիան վերահսկողություն սահմանեց Լենինգորսկի շրջանի հանդեպ, որը մինչ այդ գտնվում էր Թբիլիսիի վերահսկողության տակ:

Օսերը թեթևացած շունչ քաշեցին, սակայն այդ պահին նրանք հարցի շուտափույթ քաղաքական լուծում չէին ակնկալում: ՌԴ կողմից Հարավային Օսիայի Հանրապետության ճանաչումը շատերի համար անսպասելի էր: Հանրույթունն այն ժամանակ ավելի շատ մտածում էր Ռուսաստանին միանալու մասին, չէ՞ որ ԽՍՀՄ պահպանելու մասին 1991-ի հանրաքվեին այն «այո» էր ասել և կողմնորոշումը դեպի ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանն էր:

Ենթադրվում էր, որ հարավային Օսիայի այդ պահին գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին, ով Ցխինվալ էր վերադարձել ռուսական բանակի ուսերին նստած, հանրապետության համար հերոս-փրկիչ էր դառնալու: Դրան պետք է հաջորդեր նոր նախագահական ժամկետը՝ արդեն ճանաչված հանրապետության ղեկավարի կարգավիճակում, հետո՝ հաջորդ ժամկետը:

Իրադարձությունների նման զարգացմանը խանգարեց երկու գործոն: Առաջին հերթին քաղաքը ազատագրել էին առանց նրա մասնակցության: Երկրորդը՝ ի հայտ էր եկել, թե ինչ լավ է Կոկոյտին լեզու գտնում ռուս կաշառակերների հետ: Հանրապետությանն ուղղված ահռելի գումարները մտան մասնավոր գրպաններ:

2011-ի նոյեմբերին` Ռուսաստանի կողմից հանրապետության ճանաչումից հետո, անցկացվեցին առաջին նախագահական ընտրությունները: Վարչական ռեսուրսի հաշվին արագ կազմավորված “Միասնություն” կուսակցությունը, որը գլխավորեց Զուրաբ Կոկոևը և որը ռուսական «Միասնական Ռուսաստան» կուսակցության կլոնն էր, արագ ցույց տվեց իր չկայացած լինելը: Ռուսաստանը կրկին սկսեց փնտրել մեկին, ով կգլխավորի հանրապետությունը: Եվ դա Անատոլի Բիբիլովն էր:

Այդ ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին պետք է միայն կուրորեն ենթարկվել և ճիշտ քվեարկել: Մոսկվան ցանկանում էր Հարավային Օսիայում կառուցել նույն ուղղահայաց իշխանությունը, ինչ իր մոտ էր: Սակայն, չնայած Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի աջակցությանը, Բիբիլովն ընտրություններին պարտվեց: Հանրությունը քվեարկեց իր թեկնածուի՝ Ալլա Ջիուոևայի օգտին: Մոսկվան փորձեց ճնշում գործադրել Ցխինվալի վրա: Դժվարությամբ հնարավոր եղավ արյունահեղությունից խուսափել:

Ի վերջո ընտրությունները չկայացած ճանաչեցին և Հարավային Օսիան ղեկավարեց Լեոնիդ Թիբիլովը, ով Մոսկվայի դրածոն և ընդհանուր առմամբ հարավօսական ընտրողների թեկնածուն էր: Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Մոսկվան մտադիր է հետագայում նույնպես անտեսել ընտրություններն ու շեշտը դնել նախաձեռնություն չցուցաբերող չինովնիկների վրա:

Անատոլի Բիբիլովն ու իր «Միասնական Օսիան» շարունակում էին առաջ տանել Ռուսաստանի կազմ մտնելու իրենց մտադրությունը՝ օգտվելով նրանից, որ բնակչության մեծ մասի համար դա հավասարազոր է կայունության: Ընդ որում, Ռուսաստանի կարծիքը հաշվի չէր առնվում, իսկ հարավօսական ժողովրդին ուղղակի խաբում էին իշխանության գալու համար:

Հետո անցկացվեցին 2014թ. խորհրդարանական ընտրությունները: Ընտրազանգվածի գիտակից մասը անտեսեց այդ ամենը և դարձավ կատարվածի գերին: «Միասնական Օսիա» կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունն ու խորհրդարանի նախագահ դարձավ Բիբիլովն, ով իրեն հռչակեց դեպի Ռուսաստան ձգտող ժողովրդի ձայն:

Սակայն իշխանության գալուց հետո Ռուսաստանին միանալու խոստումը բնականաբար չհաջողվեց կատարել, և այժմ «Միասնական Օսիան» «թշնամիներ» է փնտրում, ովքեր խանգարում են օս ժողովրդի «դարավոր երազանքն» իրականացնել:

Նրանց կողմն են նաև վրացի քաղաքական գործիչները: Անտեսելով Հարավային Օսիայի և Վրաստանի քսանամյա դիմակայությունը, նրանք Ցխինվալում տիրող իրավիճակը վերագրում են Ռուսաստանի «ագրեսիային» և օսերին ներկայացնում գրեթե Վրաստանի դաշնակիցներ:

Նախագահ Լեոնիդ Թիբիլովն այս ընթացքում սկսել է պատրաստվել 2017-ի նախագահական ընտրություններին և որոշել է Բիբիլովից խլել Ռուսաստանին միանալու կարգախոսը: Թիբիլովը նույնիսկ Բիբիլովից առաջ է գնացել. առաջարկել է այս առիթով հանրաքվե անցկացնել: Ճիշտ է, նրա գաղափարը հետագա զարգացում չունեցավ, քանի որ Մոսկվան ակնհայտ աջակցություն չցուցաբերեց:

Իսկ այս ընթացքում հարավային Օսիայում աճում է անկախության կողմնակիցների թիվը: Նրանց շարքերը համալրում են առաջին հերթին ռուսական բուհերի շրջանավարտները, ովքեր անձամբ են ծանոթացել ռուսական իրողությանը և ավագ սերնդից ավելի լավ են հասկանում անկախության առավելությունները:

Այն, որ անկախության կողմնակիցները շատ են և բավականին ուժեղ, հաստատվեց առաջին հերթին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ինտեգման խորացման մասին նոր պայմանագրի նախապատրաստման ընթացքում, որը կողմերը վավերացրել էին նախորդ տարվա հունիսին:

Պայմանագրի սկբնական տարբերակը, որի հեղինակներն անհայտ են, Հարավային Օսիային զրկում էր անկախության բոլոր առավելություններից. ենթադրում էր ռուսական ուժային կառույցների կողմից հարավօսական կառույցների ամբողջական կլանում, Ռուսաստանին իրավունք էր վերապահում հանրապետության անվտանգության ապահովման մասին որոշումներ կայացնել՝ միևնույն ժամանակ հանրապետությունը Ռուսաստանի մաս չդարձնելով: Ի պատասխան դրան ստեղծվեց ոչ խորհրդարանական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդ, որի կազմում հայտնված երիտասարդների ջանքերի շնորհիվ որոշ կետեր հնարավոր եղավ հանել: Վերջնական տարբերակում Ռուսաստանին միանալու կետը հանվեց և Ռուսաստանի հետ ինտեգրացիայի մակարդակը նվազեց:

Այո, Հարավային Օսիայի անկախության ջատագովները նախկինի պես մի քանի անգամ քիչ են: Ընտրողների մեծ մասը համացանցից չի օգտվում և դա ձեռնտու է իշխանությանը: Քաղաքական ինտրիգներն ու բամբասանքները թունավորում են հասարակական մթնոլորտը, արդյունքում ավելի մեծ քանակությամբ մարդիկ են հիասթափվում անկախության մտքից:

Սակայն անկախության կողմնակիցների ուժը նրանց քանակության մեջ չէ: Դա բնակչության մտածող հատվածն է, և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդության մեծ մասը: Նրանց համար լրատվամիջոցներին հետ շփումը խրթին է, սակայն սոցկայքերի շնորհիվ հասարակության շրջանում աջակցություն են գտնում:

Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը

Հաշվի առնելով միջազգային պատժամիջոցները, որոնք հետևեցին Ղրիմի ճանաչմանը՝ Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չէ հիմա իր կազմի մեջ ներառել Հարավային Օսիան: Դա նրան կդարձնի միջազգային հանրության քննադատության ավելի մեծ թիրախ և կհանգեցնի պատժամիջոցների ավելացմանը, որոնցից նա ձգտում է ազատվել: Այդ պատճառով էլ Ռուսաստանն ակնարկներով և բացահայտ արտահայտել է իր բացասական վերաբերմունքը, երբ Հարվային Օսիան ցանկություն է հայտնել մտնել Ռուսաստանի կազմ:

Կարելի է նաև ենթադրել, որ Ռուսաստանին բացահայտ խնամարկյալներ պետք չեն: Իսկ առաջադեմ, բայց թույլ և վատ կազմակերպված անկախության կողմնակիցների հետ Ռուսաստանն իրոք կապ չունի: Նման իրավիճակում ՌԴ-ն ավելի շատ հույսը կդնի կայունության վրա, այսինքն՝ կաջակցի գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովին, ով կշարունակի խուսանավել անկախության ամրապնդման և դրա ամբողջական կորստի հակընդդեմ գաղափարների միջև:

 

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

09.03.2016

JAMnews

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.