Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կես Կյանք

marut
September 2017

Հեղինակ` Nazik Armenakyan/4plus

Ամեն տարի աղքատությունը և գործազրկությունը ստիպում է բազմաթիվ հայերի արտագաղթել, հիմնականում Ռուսասատան` աշխատանք փնտրելու նպատակով։ Արտագաղթն իր խորն ազդեցությունն է թողել երկրի բնակչության և ավանդական հայ ընտանիքի վրա․ տղամարդիկ մեկնում են` Հայաստանում թողնելով իրենց կանանց և երեխաներին։ Արդյունքում, ամբողջական գյուղեր մնում են բնակեցված միայն կանանցով, որոնք մեծացնում են երեխաներին։ Տղամարդկանց մի մասը երբեք չի վերադառնում։ Մեծ մասն էլ վերադառնալով իրենց հետ բերում են երկարատև բաժանման հետքերը՝ ներառյալ սեռավարակներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ, որը հետո փոխանցվում է կանանց։Արտագաղթը համազգային խնդիր է։ Գեղարքունիքի մարզն ունի սեզոնային աշխատանքով պայմանավորված տղամարդկանց արտագաղթի ամենաբարձր ցուցանիշը։ Հիմնականում մեկնում են Ռուսաստան՝ շինարարական ոլորտում աշխատելու համար։ Մարզի 231800 բնակիչների  14.7 տոկոսը արտագնա աշխատողներ են։ Ըստ 2015֊ին հրապարակված զեկույցի` երբևէ ամուսնացած կանանց 44 տոկոսի ամուսիններն արտագնա աշխատողներ են (այս ցուցանիշը ողջ Հայաստանում 25 տոկոս է):

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գևորգյանի հավաստմամբ, 2014-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի կանխարգելման ազգային կենտրոնը տարածաշրջանի գյուղերում սկսեց անցկացնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C֊ի պարբերական անանուն անալիզներ։ Ողջ տեղեկությունը գաղտնի է և կլինիկայում վիճակագրություն չկա վարակակիրների վերաբերյալ, սակայն «եթե մարդիկ շարունակում են հանձնել անալիզներ, նշանակում է խնդիրը կա»։ Թեև հստակ վիճակագրություն չկա, սակայն տարբեր գնահատականներով, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների կեսը արտագնա աշխատողներն են։

Կանայք ապրում են ոչ լիարժեք կյանքով և այս ամենը ազդում է նաև նրանց առողջության վրա` մենակության խարանի եւ աղքատությանը զուգահեռ:

3060 բնակիչ ունեցող Արծվանիստը գտնվում է Սևանի ափին։ Այս գյուղը Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատողների ամենաբարձր ցուցանիշն ունեցող գյուղերից մեկն է։

 

 

34-ամյա Տաթևիկ Հովհաննիսյանն իր որդու՝ Կարենի հետ դաշտում։ Տաթևիկն ապրում է իր տղայի, դստեր և սկեսրոջ հետ։ Նրա ամուսինն արդեն 15 տարի է, ինչ արտագնա աշխատանքով է զբաղված։

 

Վարդուհի Բադալյանի և Հարութ Թորոյանի 2011֊ին կայացած հարսանիքից լուսանկար։ 25-ամյա Վարդուհին ապրում է երկու դուստրերի, սկեսրոջ և ամուսնու տարեց տատիկի հետ։ Նրա ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի ամեն մայիս ամսին և վերադառնում է նոյեմբերի վերջին։ Ամուսինը երեխաներից ոչ մեկի ծնվելուն ներկա չի եղել։

 

Վարդուհին նորածին Մանեյի՝ իր երկրորդ դստեր հետ։ Նա ասում է, թե կնախընտրեր, որ ամուսինն իր կողքին լիներ հիմա, քանի դեռ երեխաները փոքր են։ «Ու՞մ է պետք հայրը 20 տարի անց»։

 

Վարդուհու երեխաների փափուկ խաղալիքները շարքը։

 

Ընտանեկան բժիշկը կշռում է նորածին Մանեին։

 

1000֊ից քիչ բնակչություն ունեցող Դպրաբակ գյուղում։

 

Խոտի հունձ Երանոս գյուղում։ Երեխաներին մեծացնելուց բացի, կանայք իրենց ուսերին են վերցնում նաեւ ծանր գյուղատնտեսական աշխատանքների բեռը։

 

46-ամյա Մարիամ Չատիկյանի ամուսինը վերջին տասը տարին անցկացրել է Սարուխան-Ռուսաստանի Դաշնություն ճանապարհներին՝ չնայած իր երկրորդ կարգի հաշմանդամությանը։ Ըստ Մարիամի` կրթությունը կանանց հաջողության բանալին է, նա ամեն ինչ անում է, որպեսզի իրենց 13֊ամյա դուստրը կրթություն ստանա։

 

CHAI KHANA

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.