Համաձայն Եվրոպոլի՝ Եվրոպան 2016 թվականին եղել է շուրջ 142 ահաբեկչական հարձակումների թիրախում: Մինչ անվտանգության որոշ աշխատակիցների հաջողվեց դիվիդենդներ հավաքել, իսկ ոմանք տարբեր պատճառներով ձախողվեցին՝ մարդկային կորստի գինը չափազանց մեծ է:Պետություններն, այդուամենայնիվ, իրենց թշնամիներից մեկ քայլ առաջ անցնելու ելքեր են փնտրում` ձեռնարկելով մի շարք միջոցներ: Սակայն մեծ երկրներն սպառնալքի դեմ պայքարելու տարբեր մոտեցումներ ունեն:
Ֆրանսիա. Զինվորներ՝ փողոցներում
Ֆրանսիան Եվրոպայի մեծագույն երկիրն է, որտեղ զորք է տեղակայվել երկրի ներքին անվտանգությունը պաշտպանելու համար, և շուտով կլրանա երկրորդ տարին, ինչ երկիրը գտնվում է արտակարգ դրության մեջ: Շանզ էլիզեյում ոստիկանության վրա անհաջող հարձակումից հետ ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը նշեց, որ նվազագույնը մինչ աշուն Ֆրանսիայում կերկարաձգվի ներկա ռեժիմը:
Իսկ ահա որոշ կազմակարպություններ, ինչպիսին է, օրինակ, «Human Rights Watch»-ը, զգուշացնում էին, որ արտակարգ դրությունը սահմանափակում է մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս խոստացավ օրենք առաջարկել, որով, անվտանգության բարձր մակարդակի միջոցառումների պահպանման դեպքում, կվերացնի արտակարգ դրությունը:
Ներկայումս Ֆրանսիայում ոստիկանությունը և ռազմական ուժերը լիազորված են պահպանելու կարևոր ենթակառուցվածքները, հասարակական կարգը պահպանելու համար ցրել ամբոխը և նույնիսկ փակել ծիսական վայրերը, որտեղ ենթադրվում է ծայրահեղական գործունեության իրականացում: Համաձայն «Amnesty International»-ի, ֆրանսիական կառավարությունը օգտագործում է արտակարգ դրությունը՝ սահմանափակելու համար մարդկանց խաղաղ հանրահավաքների իրավունքն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին են աշխատանքային բարեփոխումները կամ նախագահական վերջին ընտրությունները:
Համաձայն ֆրանսիական առաջատար «Le Monde» օրաթերթի՝ եթե Մակրոնի նոր օրենքն ընդունվի, արտակարգ դրության մասին օրենքներում առկա դրույթները կդառանան անվտանգության իրականացման կանոնավոր գործառույթներ, ինչն էլ կլինի հին օրինագծերի պատճենում: Հիմնական տարբերությունը կլինի այն, որ այդ միջոցառումները կկիրառվեն միայն ահաբեկչության դեմ, այլ ոչ թե ընդհանուր հասարակական կարգը վերականգնելու համար, ինչպես դա լինում է արտակարգ դրության պարագայում:
Ֆրանսուա Օլանդի կողմից 2015 թվականին արտակարգ դրություն հայտարարելուց հետո այն երկու տարվա մեջ հինգ անգամ երկարաձգվել է, ճիշտ նույնքան, որքան կիրառվել էր 1955թ.-ից ի վեր ընդունվելուց հետո: Համաձայն ֆրանսիական օրենսդրության՝ արտակարգ դրությունը կարող է տևել առավելագույնը 12 օր անընդմեջ: Այն երկարաձգելու համար կառավարությունը յուրաքանչյուր անգամ պետք է ապացուցի դրա կարևորությունը և խորհրդարանի միջոցով օրենք ընդունի:
Եթե այս վերջին օրենքն ընդունվի, ապա ոստիկանությունն առանց դատավորի թույլատվության կարող է խուզարկություն անցկացնել կամ ստիպել տնային կալանքի տակ գտնվող մարդկանց տալու նրանց էլեկտրոնային սարքերի մեջ մուտք գործելու հնարավորություն: Ընդամենն անհրաժեշտ է ոստիկանությունից կամ դատախազությունից որևէ պաշտոնյայի ներկայություն:
Իսպանիան պահապանում է զգոնությունը
Ոստիկանական դիրքերի ավելի ամրապնդումը, ավելի լավ համագործակցությունը հետախուզական ծառայությունների հետ, խստացված սահմանային վերահսկողությունը և «Կրիտիկական ենթակառուցվածների պաշտպանության ազգային կենտրոնի» (իսպաներեն՝ CNPIC) ուժեղացված դերակատարությունը մնում են Իսպանիայի ազգային անվտանգության հիմնական բանալիները այն պահից ի վեր, երբ 2015 թվականից հայտարարվեց տագնապի չորրորդ աստիճան:
CNPIC-ն ունի իր սեփական նախազգուշական համակարգը` NAIC-ը, որը սովորաբար համընկնում է ազգային մակարդակի հետ: Կրիտիկական ենթակառուցվածքները ներառում է էներգետիկան, տրանսպորտը և առողջապահական հաստատությունները: «Euronews»-ի հետ զրույցում ներքին գործերի նախարարը նշել է, որ բազմամարդ տարածքների, խորհրդանշական շենքերի և ծիսական վայրերի, ներառյալ մզկիթների անվտանգությունը նույնպես ապահովում են ուժեղացված անվտանգության միջոցով:
Իսպանիայի անվտանգության համակարգը հինգ մակարդակ ունի` ցածրից մինչև շատ բարձր: Տագնապի ներկայիս մակարդակը հայտարարվել է 2015 թվականի հունիսից` մի շարք միջազգային ահաբեկչական հարձակումներից հետո, և իր մեջ ներառում է `
- փողոցներում անվտանգության ուժերի ավելի մեծ կենտրոնացում` ոստիկանության հանգստի և այլ պարտականությունների սահմանափակումներով;
- կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում անվտանգության մասնավոր ընկերությունների, ազգային ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի համագործակցություն
- զինված ուժերի համար տագնապային վիճակ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
«Ռազմական ուժերն անմիջականորեն ներառված չեն ներկայիս արտակարգ դրությունում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի դեպքում է, սակայն նրանք ևս արտակարգ պատրաստվածության իրավիճակում են: Դա նշանակում է, որ նրանց կարող են կանչել աջակցելու անվտանգության ուժերին, եթե դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը և հրատապությունն առաջանա»,- ասում է նախարարը:
Անցյալ տարվա հունիսին Մադրիդում՝ միասեռականների համաշխարհային շքերթի տոնակատարությունից հետո, իսպանական անվտանգության ուժերը միջազգային հռչակ ձեռք բերեցին, այն մնում է առաջին քաղաքը, որը միաժամանակ հյուրընկալում է և՛եվրոպական, և՛համաշխարհային շքերթը: Կառավարությունը սկզբում ցանկանում էր, բայց հետո մերժեց այդ ժամանակահատվածում զգոնության մակարդակը առավելագույնի բարձրացնելու գաղափարը:
Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը և անվտանգությունը
Բրիտանական ընտրությունների ժամանակաշրջանում մի շարք ահաբեկչական հարձակումներ խնդիրը առաջնային դարձրեցին ազգային գիտակցության մակարդակում: Վարչապետ Թերեզա Մեյը, երբ դեռևս ներքին գործերի նախարարի կարգավիճակում էր, հայտարարել էր տագնապի երկրորդ` բարձրագույն, մակարդակ 2014 թվականին, որը որակվեց որպես խիստ միջոց: Դա մնաց այդ մակարդակի մինչև մահապարտ ահաբեկիչը հյուսիսային քաղաք Մանչեսթերում կայացած համերգի ավարտին պայթեցրեց իրեն, որից հետո հայտարարվեց առավելագույն` ծայրահեղ իրավիճակ, ինչից կարելի էր ենթադրել, որ նոր հարձակումների մեծ վտանգ կա: Արտակարգ դրությունը շարունակվեց ընդամենը հինգ օր, քանի որ իշխանություններին հաջողվեց պարզել հարձակման մանրամասները: Երկու մակարդակների միջև հիմնական տարբերությունները զինվորականների առկայությունն է փողոցներում, որոնք հայտնի են, որպես «Operation Temperer»:
Թերեզա Մեյի նախորդը՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, խուսափում էր այդ հակասական պլանից, քանի որ այդ կերպ բրիտանական զորքերն օգտագործվել էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վատագույն պահերին` սահմանափակելու քաղաքացիական կյանքը ։
Այդուամենայնիվ, 2003 թվականին Թոնի Բլերը տանկեր և 400 զինվորներ տեղակայեց՝ պաշտպանելու համար Հիթրոո օդանավակայանը, սակայն հետո արտակարգ դրությունն արագորեն հանվեց:
Գերմանիա. հնարավորությունների հարց
Գերմանիայի դաշնային բնույթով պայմանավորված՝ ներքին անվտնագությունը հիմնականում գտնվում է պետության վերահսկողության ներքո: Այդուամենայնիվ, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս Մեյզիերը, ստեղծել է դաշնային շրջիկ կենտրոններ, որոնք թույլ են տալիս հետևել և պաշտպանել ներգաղթյալներին, որոնց փաստաթղթերը մերժվել են, ինչը լայնորեն տարածված է:
Չնայած դեկտեմբերին Բեռլինում բեռնատարով հարձակումներից հետո անվտանգության միջոցառումների խստացումների վերաբերյալ նախնական քննադատություններին՝ Անգելա Մերկելի կառավարությունը մի շարք միջոցառումներ մշակեց` խուսափելու համար հետագա միջադեպերից:
«Մենք պայմանավորվեցինք ավելի կոշտ պայմաններ դնել բնակության իրավունք ստանալու համար: Պատրաստվում ենք ապաստան փնտրողների համար ուժեղացնել պահանջները, քանի որ ոմանք կեղծում են իրենց ինքնությունը: Համաձայնվեցինք նաև տեղահանելուց առաջ ավելի ազատ պայմաններ ստեղծել կալանքի ներքո գտնվելու ժամանակ, իսկ կասկածյալ ահաբեկիչների համար էլ էլեկտրոնային հսկողության պիտակներ սահմանել»,- ասել է Մեյզիերը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը «Euronews»-ին ասել էր, որ ահաբեկիչները միշտ ձգտելու են վնասել Եվրոպային, և լայն միջոցներ պետք է ձեռնարկվեն` սահմանափակելու համար նրանց հնարավորությունները. «Չնայած Բեռլինի հարձակմանը` Գերմանիայում իսլամիստ ահաբակեիչների կողմից սպառնալիքը էապես չի փոխվել: Գերմանիայում վերջին հարձակումները ցույց տվեցին, որ այդ մարդիկ առնվազը ոգեշնչված են Իսլամական պետության քարոզչությամբ, և սպառնալիքը կարող է իրական դառնալ ամեն պահի: Եվրոպան սպառնալիքի վայր է, ուր ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել, սա հարձակվողների համար հնարավորությունների, այլ ոչ թե առաջնահերթությունների հարց է»:
Անցած տարվադ մարտին ներքին գործերի նախարարը կազմակերպեց հակաահաբեկչական զորավարժություններ կամ GETEX-ը (գերմաներեն հապավում՝ համատեղ ահաբեկչությունից պաշտպանվելու զորավարժություններ): Զինվորները և ոստիկանական ուժերը կոչված էին ստեղծելու արտակարգ դրություն և երեք օրերի ընթացքում ցուցադրելու իրենց գործողությունները: Զինվորականներին հատկացված դերը սովորաբար պատկանում էր միայն ոստիկանությանը։ Սա ցույց է տալիս վտանգի ընկալման աստիճանը:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Բնօրինակը` Euronews