Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կրեմլի գործակալներն ընդդեմ  Վրաստանում անցկացվող համասեռամոլների շքերթի

hghazaryan
July 2021

 

© РИА Новости, Максим Блинов  

Ամեն ամիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տասնյակ տարբեր միջոցառումներ են անցկացվում ՝ հավաքներ, երթեր, բողոքի ցույցեր: Վրացական հասարակությունն ազատ է, և նրա ցանկացած քաղաքացի իրավունք ունի բացահայտ արտահայտել իր տեսակետները և պաշտպանել իր իրավունքները:

Այնուամենայնիվ,  դրանց շարքում կա մեկ իրադարձություն, որն ամեն անգամ որոշակի մարդկանց ոչ ադեկվատ արձագանքի, եթե ոչ հիստերիայի պատճառ է դառնում: Խոսքն, իհարկե, Թբիլիսիի շքերթի մասին է, որը տեղական գեյ-հպարտության շքերթն է, որը զուգորդվում է ԼԳԲՏ համերաշխության միջազգային ամսվա հետ:

Պետք է հասկանալ, որ Թբիլիսիի գեյ-շքերթը տասնյակ հազարավոր մասնակիցների չի հավաքում, ինչպես աշխարհի այլ երկրներում, և նրանք երաժշտությամբ ու պարերով չեն անցնում ամբողջ քաղաքում: Սա փոքր իրադարձություն է, երբ սովորաբար գալիս են տասնյակ ակտիվիստներ, պարզապես հիշեցնելու համար, որ իրենք նույն երկրի ժողովուրդն ու քաղաքացիներն են և նույնպես իրավունք ունեն ազատորեն խոսելու իրենց կողմնորոշման մասին, առանց դա թաքցնելու և առանց ծաղրի կամ բռնության ենթարկվելու:

Սակայն նրանց իրավունքների պաշտպանությունը հարիր չէ Վրաստանում գտնվող ռուսամետ ուժերին և դրանց միացած վրաց ուղղափառ եկեղեցուն: Ամեն անգամ ԼԳԲՏ ակտիվիստների կողմից իրենց միջոցառումն անցկացնելու փորձերն ուղեկցվում են Կրեմլի կողմնակից կազմակերպությունների կողմից սադրանքներով և բռնություններով` իշխանությունների լուռ համաձայնությամբ:

Այս անգամ հպարտության օրը, հուլիսի 5-ին, նրանք մի քանի հազար կրոնական մոլեռանդների բերեցին շրջաններից և իրական ջարդ սկսեցին Թբիլիսիի կենտրոնում՝ ԼԳԲՏ գրասենյակի վրա հարձակվելով, լրագրողներին և պատահական անցորդներին ծեծելով, ու այս ամենը՝ ոստիկանության անգործության պայմաններում: Բացի այդ, ագրեսիվ ամբոխը ոչնչացրեց խորհրդարանի դիմաց ընդդիմության վրանային ճամբարը և պոկեց ԵՄ դրոշը՝ դրա փոխարեն բարձրացնելով ուղղափառ խաչը:

Ջարդերի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորը վերջերս Ռուսաստանից վերադարձած գործարար Լևան Վասաձեն էր, ով այս տարի հայտարարեց վրացական քաղաքականություն մտնելու մտադրության մասին: Այս մարդն իր կյանքի մեծ մասն ապրել է Մոսկվայում, որտեղ նա կարիերա է կառուցել և աշխատել որպես թոփ մենեջեր Ռուսաստանի պետական ​​խոշոր կորպորացիաներում, այդ թվում` հայտնի AFK Sistema- ում:

Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարության օրոք Վասաձեն վախենում էր այցելել Վրաստան՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապի պատճառով: Այնուամենայնիվ, Թբիլիսիում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց և վրացական իրավապահ համակարգի հետագա թուլացումից հետո Կրեմլի կողմից հավաքագրված գործարարը վերադարձավ իր պատմական հայրենիք՝ փորձելով փոխել  նրա քաղաքական կուրսը:

Վրաց քաղաքական գործիչների ողջ սպեկտրից դժվար թե գտնվի մեկը, ով այդքան ուժեղ նվիրված լինի Ռուսաստանին և միևնույն ժամանակ ավելի կեղծ լինի, քան Լևան Վասաձեն: Մոսկվայում սովոր լինելով կրել թանկարժեք կոստյումներ և հաճախել էլիտար ռեստորաններ, իր հայրենիքում նա  սկսեց կրել գյուղական հագուստներ, և ամբողջ տնով մեկ փակցրեց սրբապատկերներ, որոնց ֆոնին ձայնագրում է YouTube-ի իր հեռարձակումները` նվիրված «Ուղղափառության և ավանդական արժեքների պաշտպանությանը»:

Մինչ Ռուսաստանը գրավում էր վրացական տարածքների 20%-ը, իսկ ռուսական տանկերը Թբիլիսիից 40 կիլոմետր հեռավորության վրա էին, Վասաձեն Վրաստանի համար հիմնական սպառնալիքը տեսնում էր «Արևմուտքից եկող սանձարձակության և սոդոմ-գոմոր ստեղծելու մեջ»:

«Որևէ  երկխոսություն լիբերալ Արևմուտքի հետ, որը դավաճանել է իր քրիստոնեական հիմքը, անհնար է: Անկախ նրանից, թե ինչպես են նրանք պարտադրում իրենց լիակատար հանդուրժողականությունը, բանն այն է, որ նրանք ագրեսիվորեն չեն ճանաչում ինքներս  մեզ հավատարիմ մնալու մեր իրավունքը»,- ասում է ռուսական թոփ մենեջեր Վասաձեն:

Բայց նա ճանաչում է վրացիների` ռուս դառնալու և լինելու իրավունքը, քանի որ Ռուսաստանում է նա գտնում Արևմուտքին այլընտրանք, այն Ռուսաստանում, որն իր համար ուղղափառ ավագ եղբայր է և հուսալի գործընկեր, և ամենևին էլ  ոչ բռնազավթիչ:

Վրացիների կոտորածները, վրացական լեզվի արմատախիլ անելը և գրավյալ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում  բռնի կերպով ռուսաֆիկացումը նրան շատ ավելի քիչ  են անհանգստացնում, քան հորինված գեյ-սպառնալիքը:

Եթե ​​Վասաձեն ցանկանար, ապա կպարզեր, որ միայն 1992 թ.-ին Աբխազիայում պատերազմի ընթացքում ռուսամետ անջատողականներն ու զինյալները սպանել են շուրջ 30 հազար վրացիների, այդ թվում մեծ թվով երիտասարդ տղաների ու աղջիկների, որոնք հնարավոր է ընտանիք կազմեին: Ահա այն հարցի պատասխանը, թե իրականում ով է ոչնչացնում վրացական գենոֆոնդը և վտանգ ներկայացնում վրաց ազգի ապագայի համար. դա հաստատ ԼԳԲՏ-ն չէ:

Բայց Լևան Վասաձեին Մոսկվայից Վրաստան չեն ուղարկել այդպիսի հարցերի պատասխանելու համար: Նրա խնդիրն է գաղջ մթնոլորտ ստեղծել և բախումներ հրահրել, և ամենևին էլ՝ ոչ պաշտպանելու վրաց ժողովրդի շահերը:

Իհարկե, Վրաստանում այլ վերաբերմունք կա ոչ ավանդական կողմնորոշման խնդրի նկատմամբ, բայց Պուտինի ջարդարարների ագրեսիան հաստատ մեծամասնության կարծիքի արտացոլումը չէ: Լրագրողներին ծեծող և ԼԳԲՏ դրոշը այրող կատաղի ամբոխի անհեթեթ պատկերը դժվար թե բարելավի Վրաստանի դրական իմիջը:

Որքան շատ լինեն այդպիսի գործողությունները, այնքան քիչ քաղաքակիրթ աշխարհը ցանկություն կունենա գործ ունենալ վայրենիների հետ, և այդ ժամանակ մեր առջև լայնորեն կբացվի «միակ հավատարիմ» Ռուսաստանի «բարեկամական գիրկը»:

Ցավոք, Հյուսիսից մոտեցող քաղաքական ժանտախտը կանգնեցնող չկա: Վասաձեի կապերը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ հետաքննելու փոխարեն՝ Վրաստանի կառավարությունը զբաղված է արևմտամետ ընդդիմության դեմ պայքարով և ժողովրդավարական ազատությունների դեմ հարձակմամբ, ինչի ապացույցն է խռովարարների անպատժելիությունը:

Ցավոք, 2012 թվականից ի վեր Վրաստանում ամբողջ իշխանությունը կենտրոնացած է վրացական, ինչպես նաև ռուսաստանյան օլիգարխ Իվանիշվիլիի ձեռքում, ինչը նշանակում է, որ Պուտինի գործակալները կարող են բավականին հանգիստ աշխատել մեր երկրում և կազմակերպել ցանկացած սադրանք, ինչով և նրանք իրականում զբաղված են:

Հատուկ «Անալիտիկոնի» համար ռուսերենից  թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը`Inosmi.ru

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.