Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա Իրանի հարցում. Արարատ Միրզոյան

hghazaryan
July 2019

Ararat Mirzoyan

16 հուլիս, 2019 13:31

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հյուրընկալվել է «Ատլանտյան խորհուրդ» (Atantic Council) հետազոտական կենտրոնում, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Ի շարս տարբեր հարցերի՝ Միրզոյանը անդրադարձել է նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների թեմային։«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է նա:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի չորս սահմաններից երկուսը փակ է: Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ բարեկամ մեկ այլ երկրի:

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ առումով չի տեսնում խոչընդոտներ։

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործընկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- նշել է նա։ 

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկյան օգնության համար՝ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այլև քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ Միրզոյանը խնդիրը դիտարկել է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորրելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:Ներքաղաքական և տնտեսական զարգաղցումների մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատել գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրադավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը:Նույն օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հայ խորհդրարանականների պատվիրակությունը հանդիպել է ամերիկահայ համայնքի հետ:

 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:


Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.