Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան. դեպի եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական միություն

marut
November 2011

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ նախագահ
Երեւան

Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացված հարաբերությունների տարի կարելի է համարել 1996 թվականը, երբ ստորագրվեց Գործընկերության ու համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999 թ. հուլիսին: ԳՀՀ-ն դարձավ այն իրավական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցվեցին Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները առեւտրի, ներդրումների, մշակութային եւ այլ ոլորտներում:

Հետագայում ԵՄ-ն, ցանկանալով ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, որոշեց Հայաստանը եւս ներգրավել Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մեջ: ԵՀՔ-ն երբեմն դիտվում է որպես գործիք` երկրներին հետագայում ԵՄ անդամակցության պատրաստելու համար, սակայն իրականում ԵՀՔ-ն շատ է տարբերվում ԵՄ անդամակցության քաղաքականությունից: Դրա հիմնական նպատակն է առաջարկել արտոնյալ հարաբերություններ հարեւաններին` հիմնված համատեղ հանձնառությունների վրա:[1]

ԵՀՔ-ն հաստատեց, որ Հայաստանը եւ ԵՄ-ն ունեն փոխադարձ շահեր համագործակցությունը խորացնելու, սակայն երկարաժամկետ տեսանկյունից ԵՀՔ-ն հիմքեր չի ստեղծում Հայաստանի համար` միանալու ԵՄ-ին: 2006թ. ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՙԳոլոս Արմենիի՚ թերթին տված հարցազրույցում ասաց, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն ՙմենք չենք դնում նաեւ ԵՄ-ին անդամակցելու հարց: Հայաստանի եվրաատլանտյան ամբիցիաները հավասարակշռված են եւ իրատեսական, դրական են ընդունվում եվրոպական կառույցների կողմից եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չեն ստեղծում: Մեր դիրքորոշումը մենք բարձրաձայնում ենք ե׳ւ Մոսկվայում, ե׳ւ Բրյուսելում, ե׳ւ Վաշինգտոնում՚: Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի հետ բարձր մակարդակի ռազմատեխնիկական համագործակցությունը լուծում է Հայաստանի անվտանգության խնդիրը:[2]

2008թ. մայիսի 26-ին Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը Բրյուսելում պաշտոնապես ներկայացրեցին Արեւելյան գործընկերություն նախաձեռնությունը, որի նպատակն է էլ ավելի խորացնել համագործակցությունը ԵՄ-ի եւ հետխորհրդային վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Նոր նախաձեռնությունը նպատակ է հետապնդում արագացնել բանակցությունները վիզային ռեժիմի շուրջ, առեւտրային գործընկերության ոլորտում, ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտներում ազատ առեւտրի կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանման հարցերի եւ սոցիալական ոլորտում համագործակցության  շուրջ: Արեւելյան գործընկերության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջինս առաջարկում է Եվրոպական հանձնաժողովին  համագործակցել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաեւ` քաղաքացիական հասարակության հետ:[3]

2011թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին է հանձնել Հայաստանի կողմից իրականացվելիք 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգը:  Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Շտեֆան Ֆյուլեն ասաց. ՙՎարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը կարեւոր հանգուցային կետ է լինելու, որտեղ կվերահաստատվի եւ նոր լիցք կհաղորդվի Արեւելյան գործընկերության ծրագրին, որպեսզի դրա մասնակից պետություններն էլ ավելի մոտենան Եվրամիությանը՚: [4]

Եվ հենց Վարշավայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորեց տարբերակված մոտեցման կարեւորությունը, քանի որ յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատական: Նա նաեւ ավելացրեց. ՙՄենք ծրագրում ենք Եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա եւ լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետեւողականորեն շարունակել ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի ոլորտներում՚:[5]

Սակայն Հայաստան-ԵՄ գործընկերությանը զուգընթաց նոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք կարող են մարտահրավեր նետել Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին: 2011թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՙԻզվեստիա՚ թերթում տպագրված իր հոդվածում առաջարկել է ստեղծել Եվրասիական միություն նախկին Խորհրդային Միության տարածքում, որը պետք է մրցակցի ԵՄ եւ ԱՄՆ հետ: [6]

Եվրասիական միության գաղափարը դեռեւս 1994թ. Մոսկվայի համալսարանում իր ելույթի ժամանակ առաջարկել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Երեւի հենց այդ պատճառով առաջին ողջունողներից մեկը եղավ վերջինս:  Նազարբաեւը նշեց, որ Ղազախստանը միշտ էլ կողմ է եղել Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ հետխորհրդային երկրների հետ տնտեսական ինտեգրմանը:

Հոդվածում Վլադիմիր Պուտինը հերքում է այն մոտեցումը, թե իբրեւ Եվրասիական միության ստեղծումը հեռահար նպատակ է հետապնդում վերականգնել  ԽՍՀՄ-ը: Նա գրում է. ՙԱյս կամ այլ կերպով Խորհրդային Միությունը վերականգնելու մասին խոսք անգամ չկա: Միամտություն է կարծել, թե հնարավոր է վերականգնել կամ նմանակել անցյալում մնացած մի որեւէ երեւույթ: Այնուհանդերձ` տնտեսական, քաղաքական եւ արժեհամակարգային հիմքի վրա սերտ ինտեգրումը ժամանակի հրամայական է՚:

Միեւնույն ժամանակ` նա նշում է ԽՍՀՄ-ից ստացած ժառանգության մասին, որոնք են ենթակառույցները, ձեւավորված արդյունաբերական մասնագիտացումը, միասնական լեզվական եւ գիտամշակութային տարածքը եւ գտնում է, որ այդ ամենի օգտագործումը բխում է բոլորի շահերից:

Ըստ հոդվածի` սկզբում Եվրասիական միության մաս կկազմեն Մաքսային միության անդամ երեք պետությունները` Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Պուտինը նաեւ հնարավոր է համարում Տաջիկստանի ու Ղրղզստանի մասնակցությունը Եվրասիական միությանը:

Հեղինակը նաեւ նշում է. ՙՄենք ողջունում ենք այլ պետությունների, նախեւառաջ ԱՊՀ անդամների ընդգրկումն այս նախագծում: Որեւէ մեկին, սակայն, չենք շտապեցնելու կամ այդ քայլին դրդելու նպատակ մենք չունենք: Եվրասիական միությանը մաս կազմելու որոշումը պետք է լինի ցանկացած պետության ինքնիշխան որոշումը` թելադրված տվյալ երկրի երկարաժամկետ ազգային շահերով՚:[5]

Սակայն շտապեցնելու եւ դրդելու մասին հավաստիացումները կարծես թե իրականությունից հեռու են, քանի որ Հայաստանից արդեն առաջին արձագանքները կան:  Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգի ֆինանսների ու տնտեսության պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը դրական է վերաբերվում Եվրասիական միություն ստեղծելու Վլադիմիր Պուտինի առաջարկին, քանի որ առաջարկը հեռանկարային է եւ ժամանակին համընթաց:[7]

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՙՌեգնում՚-ին տված հարցազրույցում հայտարարեց. ՙՍերժ Սարգսյանը ողջունում է Պուտինի Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միությունն անհրաժեշտություն է՚: Սակայն հանրային դիսկուրսում տիրում է բացասական վերաբերմունք Եվրասիական միության ինտեգրման գործընթացի շուրջ:

Այսպիսով` մի կողմից Հայաստանը ստանձնել է պարտավորություններ ԵՄ-ի առջեւ կատարելու ժողովրդավարական բարեփոխումներ, որն էլ իր հերթին ենթադրում է նաեւ ավելի սերտ տնտեսական ինտեգրում ԵՄ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի իշխանությունը ողջունում է Եվրասիական միությունը. վերջինս ենթադրում է նաեւ Հայաստանի ինտեգրում այս նոր տարածաշրջանային գործընթացում: Ռուսաստանն ուղղակի կարող է ազդել Հայաստանի քաղաքական որոշումների վրա` այս ուղղությամբ դրական որոշումներ կայացնելու համար, քանի որ  Ռուսաստանը հանդիսանում է խոշոր ներդրող Հայաստանում եւ տնօրինում է մի շարք տնտեսական սուբյեկտներ, ինչպես նաեւ ռուսական ռազմակայանի միջոցով մասնակցում է Հայաստանի անվտանգության ապահովմանը:

ԵՄ-ը պետք է էլ ավելի մեծ ծավալով աջակցություն ցուցաբերի Հայաստանին բարեփոխումների ոլորտում, որպեսզի հնարավորինս իջեցնի Ռուսաստանի ազդեցությունը: Եվրասիական միությանը միացած առաջին խումբ երկրները` Ռուսաստան, Ղազախստան եւ Բելառուս, հանդիսանում են ավտորիտար ռեժիմներ, եւ այս գործընթացի ինտեգրումը եւս ենթադրում է նման ռեժիմի ստեղծում Հայաստանում:

Եվրասիական միությունը ոչ միայն նոր մարտահրավեր է Հայաստանի համար, այլ նաեւ ավտորիտար ռեժիմների նոր ակումբ, որն իր ընդլայնման գործընթացում անցումային ժողովրդավարությունների հետընթացի նոր աղբյուր կարող է հանդիսանալ: Այս մարտահրավերի հաղթահարման համար Հայաստանի լավագույն գործընկեր է հանդիսանում ԵՄ-ը:

 

—

1. Aghasi Harutyunyan “Neighborhood Relations Between The EU andArmenia” CentralEuropeanUniversity,Budapest.

2. People`s Daily Online. http://english.peopledaily.com.cn/200604/24/eng20060424_260758.html

3. Marcin Lapczynski. “THE EUROPEAN UNION’S EASTERN PARTNERSHIP: CHANCES AND PERSPECTIVES ” available on http://www.cria-online.org/7_3.html

4. Lragir.am http://www.lragir.am/armsrc/politics53350.html

5. ՙՄեդիամաքս՚ http://www.mediamax.am/am/news/politics/2674/

6. Վլադիմիր Պուտին, ՙՆոր ինտեգրման գործընթաց Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր՚ http://premier.gov.ru/eng/events/news/16622/

7. ՙՄեդիամաքս՚ http://www.mediamax.am/am/news/politics/2893/

Թեգեր Անալիտիկոն | №11 | 2011Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.