Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան-ՆԱՏՕ. հասարակական օրակարգի անհրաժեշտություն

marut
July 2012

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան

Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի աշխուժացումը եւ Հայաստանի հետ դաշինքի կապերի ամրամպնդումը, մյուս կողմից` մեր եւ հարակից տարածաշրջաններում վերջին զարգացումները հայոց պետության եւ հասարակության առջեւ դնում են այնպիսի հարցեր, որոնց մենք մերձավորագույն հեռանկարում, այնուամենայնիվ, ստիպված կլինենք պատասխանել. արդյո՞ք Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի կարիք, որքա±ն խորը կարելի է կամ անհրաժեշտ է ինտեգրվել Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի 28 երկիր միավորող ռազմաքաղաքական սույն դաշինքի մեջ:

 

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին շրջանը բնութագրվում է իշխանությունների կողմից եվրոպական ընտրությունը բարձրագույն պետական մակարդակի վրա հռչակմամբ: Եվրամիության հետ Հայաստանը նախաձեռնում է որոշակի քայլեր` քաղաքական եւ տնտեսական ռեժիմները եվրաչափանիշներին համապատասխանեցնելու համար, ստորագրում կամ նախապատրաստվում է ստորագրել Հայաստան-ԵՄ աննախադեպ փաթեթը:   Ընդսմին, պաշտոնապես խոսվում է եվրոպական ընտրության եւ եվրոպական արժեհամակարգի անայլընտրանք լինելու մասին, մինչդեռ իշխող վարչակարգի իրական արժեհամակարգը եւ գործնական քաղաքականությունը ոչ միայն հռչակագրերի հետ նվազագույն իսկ աղերս չունեն, այլեւ դրանց միանգամայն հակոտնյա են: Այնուամենայնիվ, արդյո՞ք հնարավոր է եվրոպական ընտրության իրական եւ ո՛չ սոսկ հռչակագրային իրականացումը, եթե այն զուգորդված չէ Հայաստանի եվրաատլանտյան ընտրությամբ:

Չհավակնելով կատարել խորը քննություն եւ միջամուխ չլինելով մանրուքների մեջ` այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ դեպի արեւմուտք ԵՄ ընդարձակման ողջ հետխորհրդային պատմությունը վկայում է այդ նպատակների եւ դրանց հասնելու ուղիների զուգահեռության մասին: Համենայն դեպս, ոչ մի արեւելաեվրոպական երկիր չի դարձել ԵՄ անդամ` նախքան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալը: Այստեղ մենք չենք գտնելու եւ ոչ մի բացառություն: Բացառություն չդարձան նաեւ երեք հետխորհրդային երկրները` Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ կոպենհագենյան չափանիշների հետ միասին  արեւելաեվրոպական ապագա գործընկերների համար քաղաքական գործառնությունը մշակել է որոշակի հաշվեկանոն (ալգորիթմ), որի համաձայն` առանց ՆԱՏՕ-ի անդամակցության հարցի լուծման, եվրոպական ժողովուրդների ընտանիքի անդամ դառնալու մասին խոսք լինել չէր կարող:

Վերոբերյալ արձանագրման մասով, ինչպես թվում է, հարցեր չկան: Հարցեր, այն էլ` լուրջ հարցեր,  սկսվում են Հայաստանին վերաբերող ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրողությունների հետ բախվելու պահից ի վեր: Այդ իրողությունների գլխավոր բաղկացուցիչներն են նախ` ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական խնդիրների չկարգավորվածությամբ պայմանավորված մեր հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ապա` մեր հարաբերությունները պուտինյան Ռուսաստանի հետ, որոնք, բնութագրվելով որպես ՙռազմավարական՚ եւ ՙդաշնակցային՚, իրականում արտացոլում են ՙսյուզերեն-վասալ՚ բովանդակությունը եւ երրորդը` հետխորհրդային հասարակաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգը, որը բնորոշ է ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած երկրների մեծամասնությանը եւ որով պայմանավորված է արդի աշխարհի իրերի դրության մասին յուրօրինակ պատկերացումների ձեւավորումը: Այս գործոնները փոխկապակցված են եւ իրար փոխպայմանավորում են, հանդես գալով որպես յուրատեսակ ամրակուռ զանգված, որը ներկայումս թույլ չի տալիս ապահովել Հայաստանի նվազագույն ինքնաբավությունը` տարածարջանում անվտանգության եւ ուժերի ու շահերի հավասարակշռությունն առանց արտաքին գործոնների, տվյալ դեպքում` Ռուսաստանի պահպանելու տեսանկյունից:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ հետխորհրդային Ռուսաստանը սկզբունքորեն չի լուծել Արեւմուտքի հետ իր փոխհարաբերությունների պատմական հարցը եւ շարունակում է վերջինիս մեջ սպառնալիք տեսնել: Նույն Ռուսաստանը հետխորհրդային երկրները դիտում է որպես սեփական ՙարտոնյալ շահերի՚ յուրօրինակ գոտի եւ ՙարգելապատնեշ՚` Արեւմուտքի հետ իր ՙդիմակայության՚ համատեքստում: Հավելվում է նաեւ բաց մնացող այն հարցը, թե որչա±փ ինքը` հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է յուրացնելու մեր խնդրահարույց եւ խորապես մասնատված տարածաշրջանը:

Արատավոր շրջանակի նմանվող սույն իրավիճակում Հայաստանը, լինելով քաղաքակրթապես եվրոպական երկիր, առանց հարեւանների հետ հայտնի խնդիրների լուծման ներկայումս փաստացիորեն զրկված է իր անվտանգությանը չվնասող ընտրություն կատարելու հնարավորությունից, այն է` մեր իսկ շահերից բխող եվրոպական ժողովուրդների ընտանիքի մեջ լիարժեքաբար ինտեգրվելու  ընտրություն:

Ստեղծված իրավիճակն իր հիմքում դիտարկելի է որպես անբավարար, որովհետեւ եթե անգամ այն կարճաժամկետ հեռանկարում ապահովում է մեր գոյատեւումը, ապա ո՛չ բնավ զարգացումը, առանց որի կայացված պետականության մասին խոսելն ավելորդ է: Առանց անմիջական հարեւանների հետ համակեցության բանաձեւի` փոփոխությանն ուղղված  մեծ ջանքերի տվյալ հարցը մնալու է անլուծելի, իսկ վերջինիս առաջադրումն` անիրատեսական:

Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության համար ներկայումս ձեւավորվել են բարենպաստ արտաքին եւ ներքին պայմաններ: Նախ` մեր անմիջական հարեւան Վրաստանի` ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցության ուղղությամբ կատարած աշխույժ քայլերը, երկրորդ` Աֆղանստանում խաղաղարար գործողության ֆոնին` շահերի միանշանակ ընդհանրության վրա հիմնված Ռուսաստանի եւ դաշինքի փոխհարաբերությունները, երրորդը`  արդի աշխարհի սպառնալիքների ու մարտահրավերների համընդհանուր եւ վերազգային բնույթն ու դրանց դեմ համաչափ պատասխաններ որոնելու անհրաժեշտությունը, չորրորդ` մեր պետության ռազմաքաղաքական ոլորտի արմատական վերափոխման հրատապ անհրաժեշտությունը` Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափի ստեղծումը: Այս ամենը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի հետ հյուսիսատլանտյան դաշինքի կապերի ընդլայման եւ խորացման համար:

Այժմ պաշտոնական Երեւանը ձեռնարկում է որոշակի քայլեր` Անհատական գործընկերության  գործողությունների ծրագրի (ПДИП, IPAP) շրջանակներում: Սակայն, կարծում ենք, որ կան թե՛ հնարավորություններ, եւ  թե՛ քաղաքական անհրաժեշտություն` նշված ուղղությամբ մեր երկրի ընթացքն արագացնելու համար:

Տեղեկատվական դարաշրջանում առկա են լայն հնարավորություններ` հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի կապերն ընդլայնելու անհրաժեշտության վերաբերյալ հասարակական գիտակցությունը ձեւավորելու համար:  Եթե մեր երկրի պարտավորությունները ԵԽ, ԵՄ եւ ԵԱՀԿ առջեւ, դրանց իրականացումն ու մեր օրենսդրության եւ պրակտիկայի` միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ընթացքի վրա վերահսկողությունը դառնում են քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի եւ ԶԼՄ-ների քննարկման առարկա, ապա IPAP-ի  եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ցավոք, նման ՙժողովրդականություն՚ չեն վայելում:

Չեմ կարծում, որ այս ուղղությամբ իրավիճակը պայմանավորվում է բացառապես առարկայական գործոններով: Նախ` Հայաստան-ՆԱՏՕ շրջանակներում հրապարակային միջոցառումները (օրինակ` ՙՆԱՏՕ-ի շաբաթներ՚) բավարար չափով ԶԼՄ-ներում չեն լուսաբանվում: Անդրադարձը սահմանափակվում է համառոտ ՙբյուրոկրատական՚ տեղեկատվությամբ կամ մամլո հաղորդագրություններով: Իրադարձությունը չի դառնում եւ ոչ իսկ կարող է դառնալ հանրային քննարկման առարկա: Երկրորդ` եթե Հայաստան-ԵՄ հարաբերությունները բանավեճի եւ քննարկման առարկա են մի շարք հասարակական կազմակերպությունների եւ անկախ վերլուծական շրջանակների համար, ապա նույնը չի կարելի ասել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին, որոնք սահմանափակվում են սոսկ պաշտոնական մակարդակով:

Այս համապատկերին մեզ թվոմ է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի կապերի ընդլայնման հրատապ անհրաժեշտությունը բխում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության եւ մեր երկրի, այլեւ` հայ հասարակության շահերից: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը կարեւոր խթան է մեր երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար, որոնցում հենց հասարակությունը սկզբից եւեթ թե՛ գլխավոր պատվիրատուն է, եւ թե՛ գլխավոր օգտատերը: Այդ իսկ պատճառով կարեւոր է ոչ միայն հարաբերությունների պաշտոնական, այլեւ հասարակական մակարդակը` հրապարակային դիվանագիտության ողջ գործիքադարանի եւ հաստատությունների օգտագործմամբ, որոնք ընկած են ամենահզոր դաշինքի հիմքում եւ որոնց պաշտպանության է կոչված դաշինքը եւ որոնք ենթադրում են քաղաքացիական հասարակության արմատական շահերի հետ համընկումը:

Հարցի նման առաջադրումը թույլ կտա հասարակությանը ոչ միայն ձեւավորել եւ ձեւակերպել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սեփական օրակարգը, այլեւ արդյունավետորեն վերահսկել գործընկերության ծրագրերի կատարման ընթացքը, ինչն էլ դրականորեն կանդրադառնա արդյունքների վրա` ի շահ հայոց պետության եւ ողջ տարածաշրջանի: Այս ամենը բխում է նաեւ ռազմաքաղաքական դաշինքի շահերից:

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.