Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան-ՆԱՏՕ. պրագմատիկ գործընկերություն

marut
July 2012

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Քաղաքագետ
Մոսկվա

Հայաստան-ՆԱՏՕ թեման հրատապ է դառնում մի քանի պատճառներով: Նախ եւ առաջ, ռուսական քաղաքական եւ փորձագիտական հանրույթի մոտ հետխորհրդային նախկին հանրապետություններից յուրաքանչյուրի շարժը դեպի ՆԱՏՕ, առաջացնում է եթե ոչ մտավախություններ, ապա կասկածներ: Իսկ Հայաստանը հատուկ դեպք է:

Այսօր դա Հարավային Կովկասի միակ հանրապետությունն է, որը Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունն իր տարածքում դիտարկում է ոչ թե որպես ՙանեքսիոն դրսեւորում՚, այլ որպես անվտանգության երաշխիք:

Հիշեցնեմ, որ 1995 թվականին ՌԴ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվեց Հայաստանի տարածքում Գյումրիի ռուսական ռազմակայանի ստեղծման մասին պայմանագիր, Թուրքիայի հետ սահմանին, 25 տարի ժամկետով: Սկսած 1996 թվականից ռուսական ռազմակայանում ծառայություն կարող են անցնել նաեւ Հայաստանի քաղաքացիները: 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց արձանագրություն, որով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թվական: Արձանագրությամբ նաեւ փոփոխություններ մտցվեցին ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի մեջ: Համաձայն այդ լրացումների, Ռուսաստանի ռազմակայանը պետք է ապահովի ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաեւ Հայաստանի անվտանգությունը՝ նրա ազգային բանակի հետ համատեղ: 1992 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանության մասին Պայմանագիր: Ռուս զինվորականները մասնակցում են Հայաստանի ազգային բանակի համար կադրերի պատրաստմանը: 1997 թվականին Մոսկվայում կնքվեց բարեկամության, գործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ԵվրաԶԷՍ-ում դիտորդ երկիր:

Դրա համար էլ ՆԱՏՕ-ի նախագծերում Երեւանի ներգրավվածությունը խանդ է առաջացնում Կրեմլում: Նկատենք հընթացս, որ ռուս առաջնորդները կիսում են ՙռազմավարական դաշնակից՚ /այդպես են անվանում Հայաստանին/ եւ ՙռազմավարական գործընկեր՚ /այդ տիտղոսին Ադրբեջանն արժանանում է ոչ առաջին անգամ/ հասկացությունները: Երեւանում այդպիսի հայտարարությունները նույնպիսի խանդ են առաջացնում, ինչպես եւ Մոսկվայում դեպի ՆԱՏՕ /նաեւ ԵՄ, ԱՄՆ/ ուղղությամբ Երեւանի ցանկացած շարժ:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի հետ շփումները Հայաստանում սկսվել են ամենեւին էլ ոչ երեկ: 2007 թվականի հունվարի 28-ին Երեւանում մեծ շուքով նշվում էր Հայաստանի ազգային բանակի ստեղծման 15-ամյակը: Հանդիսությանը նվիրված իր պաշտոնական ճառում այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը /իսկ ներկայումս նախագահ եւ բրյուսելյան կենտրոնակայանում օրերս հյուրընկալված/ Սերժ Սարգսյանն ուշադրություն դարձրեց ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցությանն ու ՀԱՊԿ մասնակցությանը, այլ նաեւ իր երկրի գործընկերային հարաբերությանը հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ: Սարգսյանի խոսքով, ՙմեծ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը, ինչի արդյունքը եղավ IPAP ծրագրի մշակումն ու հաստատումը, որտեղ ներկայացված է առաջիկա տասը տարիների գործակցության ընթացքը: Գործակցությունը նպաստեց բանակի արդիականացմանն ու միջազգային փորձի ներդրմանը, եւ ներկայում այդ գործընթացը շարունակվում է: Եվ բոլոր ջանքերն ուղղված են պաշտպանական բարեփոխումներին: Բանակի մարտունակությունը նկատելի է ամեն տարի իրականացվող զորավարժությունների ժամանակ, որտեղ դրսեւորվում է պատերազմի ժամանակ հաղթանակի հավանականության գործակիցը՚:

2007 թվականի հունվարի 28-ի հոբելյանի տոնակատարությունից մի քանի օր առաջ Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց հանրապետության պաշտպանության նախարարության, Պենտագոնի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ համաձայնագիրը՝ Հայաստանի տարածքում ՙՀամատեղ ջանք 2007՚ զորավարժությունների անցկացման մասին: Իսկ 2006 թվականի նոյեմբերին Հայաստանում նույնիսկ տեղի ունեցավ հատուկ խորհրդաժողով Հայաստանում ՆԱՏՕ-ի ՙՀամատեղ ջանք 2007՚ զորավարժությունների պլանավորման համար /դրան մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունները, բացի Թուրքիայից/: Ավելին, այդտեղ էլ հնչեցվեց այն թեզը, որ Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի հետ համատեղ վարժանքների իրականացման հիմնական երկիր: 2007 թվականի նոյեմբերի 3-ին Եվրոպայի դաշնակցային ուժերի Գերագույն հրամանատարությունը հաստատեց Հայաստանի հայտը իր տարածքում ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակում զորավարժություն անցկացնելու մասին:

Ընդհանրապես, պաշտոնական Երեւանը ձգտել է /եւ ձգտում է/ իրականացնել դիվերսիֆիկացված քաղաքականություն: Ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, այլ ոչ թե հայ-ռուսական բարեկամության մասին կենացներից: Երեւանի համար երկու կամ երեք մայրաքաղաքների աջակցությունն ավելի կարեւոր է, քան միակողմանի օգնությունը: Առավել եւս, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի դերը նվազում է /Վրաստանը Մոսկվայի բացահայտ ընդդիմախոսն է, Ադրբեջանի հետ հարաբերությունն ավելի լավ է, բայց շատ են ՙցավագին կետերը՚, օրինակ՝ Գաբալայի ռադիոլակացիոն կայանի շահագործման խնդիրը/: Այդ կապակցությամբ Հայաստանի մոտ առաջանում են էլ ավելի մեկուսացված մնալու մտավախություններ:

Ընդհանրապես, շփումները ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հետ ամենեւին էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու Հայաստանի ձգտումը չէ: Արեւմուտքում հայկական Սփյուռքը /ԱՄՆ, Ֆրանսիա/ բավական բազմամարդ է /այդ երկու երկրներում հայերի համախառն թիվը հավասարազոր է մեկուկես միլիոնի/: Նրանք ոչ միայն հայկական էթնոսի ներկայացուցիչներ են, այլ նաեւ անկախ Հայաստանի շահի լուրջ քաղաքական, տեղեկատվական եւ տնտեսական լոբբիստներ, որոնց ազդեցությունը պետք չէ անտեսել:

Հետեւաբար, շփումները Եվրամիության /ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ ԵՄ առանձին երկրների հետ/, ԱՄՆ-ի հետ Երեւանի համար բավարար չեն: ՆԱՏՕ-ն նույնպես կարեւոր է որպես ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց /թեեւ այսօր ոչ այնքան արդյունավետ/: Հայաստանի համար այսօրվա դրությամբ գլխավորը հանդիսանում է ամենեւին ոչ փայլուն շրջափակման հաղթահարումը /Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով փակ ցամաքային սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ ընդհանուր սահմանի բացակայությունը դաշնակից Ռուսաստանի հետ/:

Այդ առումով բոլոր ձվերը մեկ ռուսական զամբյուղի մեջ դնելը Հայաստանի ազգային շահի տեսանկյունից ճիշտ չէր լինի: Այսօր հենց նույն Ադրբեջանը ձգտում է ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ ինտեգրացիայի: Այսպես, ընթացիկ տարվա փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Բաքու կատարած այցի ընթացքում ընդգծեց, որ Ադրբեջանով է անցնում ՆԱՏՕ-ի բեռների գրեթե մեկ երրորդը: 2011 թվականի դեկտեմբերին դաշինքի համար Եվրոպայի բեռնափոխադրումների գործընթացում Ադրբեջանը փոխարինեց վրացական Sky Georgia ավիաընկերությանը:

ՙԱյժմ գալիս է մի փուլ, երբ երկու-երեք տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն պետք է ոչ միայն առաքի, այլ նաեւ դուրս բերի բեռներ Աֆղանստանից: Իլհամ Ալիեւը հավատացրել է ինձ, որ Ադրբեջանը կաջակցի ՆԱՏՕ-ին այդ գործընթացում՚, հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Ոչ շատ վաղուց Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը Աֆղանստանում իրենց առաքելությունը կավարտեն հաջորդ տարվա կեսերին: Պետք չէ բացառել, որ Վաշինգտոնն աֆղանական օրինակով կրկնի Իրաքի սցենարը, երբ այդ երկրում գտնվող ամերիկյան զորքերը դուրս բերվեցին պլանավորված ժամանակից 16 ամիս շուտ:

Եվ, զարգացնելով իր ինտեգրացիոն նախագծերը ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը թույլ չի տալիս Բաքվին հյուսիսատլանտյան դաշինքում գրավել բացառիկ դիրքեր: Երեւանի նպատակն այսպիսին է. Բրյուսելը չպետք է ընտրի ՙնատօական Ադրբեջանի՚ եւ ՙհականատօական Հայաստանի՚ միջեւ: Եվ դրա համար էլ Հարավային Կովկասում երկու մրցակիցներն այսօր միմյանց ՙհրելով՚ գնում են ՆԱՏՕ-ի ծրագրերն իրականացնելու: Այդպես, զիջելով Ադրբեջանին լոգիստիկայի հարցերում՝ հայ զինվորականներն արժանանում են Պենտագոնի բարձր գնահատականին աֆղանական Կունդուզ քաղաքում ծառայության համար:

Այդպիսով, Հայաստանը կրկին ապացուցում է ամբողջ Եվրասիայի համար չափազանց կարեւոր թեզը: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններ-անկախ պետությունների արտաքին քաղաքական ձգտումները հաճախ չեն հանդիսանում ընտրություն Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Դրանք ձգտումներ են ուժային տարբեր կենտրոնների հետ շփումների շնորհիվ շահը բազմապատկելու ուղղությամբ, կողմնորոշվելով առաջին հերթին դեպի սեփական ազգային շահը եւ նույնիսկ ազգային եսասիրությունը: Պրագմատիզմն, այսպիսով, վեր է կանգնում մնացյալ բոլոր դատողություններից:

 

http://commonspace.eu/rus/news/6/id1582

Արտատպություն 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.