Հասկանալի է, որ Եկեղեցու՝ որպես միաժամանակ հոգևոր և պետական իշխանության կարևորագույն հաստատության կայացման պայմաններում նրա գահակալի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հեղինակությունը բարձրագույն աստիճանի է հասել։ Դարերի ընթացքում Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը կաթողիկոսին համարում էին ոչ միայն Եկեղեցու գլուխ, այլև իրենց ընտրյալ ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ, մեծ ցավով հարկ է արձանագրել, որ բոլոր վերջին տարիների ընթացքում տեղի է ունենում Եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի իբրև միասնական ազգ լինելու ինքնագիտակցության հաստատության դարերով ձեռքբերված հեղինակության անկում։ Գաղտնիք չէ, որ տվյալ գործընթացի սկիզբը դրվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից Կտրիճ Ներսիսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ընտրությամբ։
Ուշագրավ է, որ կաթողիկոսի և Ախոյանի միջև «սև կատու» է անցել նաև այն պատճառով, որ վերջինս ժամանակին պահանջել էր հեռացնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Կոստանդնուպոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի աթոռից։ Ախոյանն Աթեշյանին անվանել է թուրք իշխանությունների դրածո և քննադատել Գարեգին Բ-ին՝ Աթեշյանին տեղապահ նշանակվելու հարցում աջակցելու համար։ Ախոյանի ֆինանսական խնդիրները սկսվել են Աթեշյանի դեմ հանդես գալու և ՀԱԵ-ից Աթեշյանի «մութ գործերին» գնահատական տալու պահանջ բարձրաձայնելու պահից սկսած։ Ընդ որում, Ախոյանը հայտարարարել է, որ Գարեգին Բ-ի ֆինանսական պարտավորությունները կատարելուց հրաժարվելու գլխավոր պատճառը նրա «ծայրահեղ արծաթասիրությունն ու ընչաքաղցությունն է»։ Հատկապես պետք է ընդգծել այն, որ փաստացի ինքնակոչ Աթեշյանին պաշտպանելու Ամենայն Հայոց կաթողիկոսի շահագրգռությունը բոլորովին էլ հովվական չէր և պայմանավորված էր բացառապես գործարար շահերով։ Աթեշյանը բավականին հաջող էր սպասարկում Էջմիածնի ֆինանսական շահերը Թուրքիայում, զբաղվելով, մասնավորապես, 1915 թ. բռնազավթված ՀԱԵ սեփականության վերադարձով, թեև Կոստանդնուպոլսի հայության շրջանում վայելում էր գրեթե զրոյական հեղինակություն։
Ներկայիս կաթողիկոսի վարքագծում իր իսկ հոտի շահերի նկատմամբ գործարար շահագրգռությունների գերակայության փաստերը չափազանց շատ են, բայց, ընթերցողի շահից ելնելով, մենք դրանց դրվագ առ դրվագ չենք անդրադառնա։ Այս ամենի մեջ առաջնահերթ կարևորությունն ունեն ոչ թե պատճառները, այլ՝ հետևանքները։ Իր հովվից հայ ժողովրդի հիասթափվելու հետևանքը Եկեղեցու՝ որպես ներկայիս հայոց պետականության հիմքում դրված կարևորագույն ավանդական հաստատություններից մեկի հեղինակության անկումն է։ Այս գործընթացը տեղի է ունենում այն պատճառով, որ Եկեղեցու բարձրագույն նվիրապետությունն ու, նախ և առաջ, իր հոգևոր առաջնորդն անհաղթահարելի նախապատվություն է ընծայում ոչ թե հոգևոր, այլ նյութական արժեքներին։ Կտրիճ Ներսիսյանն ի սկզբանե չափազանց երկրավոր էր և հոգևորին համարյա լիովին անհաղորդ։ Եվ, ցավոք, հանուն իր հոտի նա վերջին երկու տասնամյակների ընթացքում չի կարողացել և, հավանաբար, ոչ իսկ փորձել է ի շահ հոգևոր արժեքների իր մեջ ճնշել երկրավոր բարիքների հանդեպ սերը։ Հետևաբար՝ տեղի չի ունեցել կաթողիկոս Գարեգին Բ-ին վերափոխվելը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Այսօր հենց կաթողիկոսն է գտնվում ՀԱԵ սուրբ հայրերի գործարար շահերի և գործունեության գագաթնակետին։ Եվ այս շահերը բոլորովին չեն սահմանափակվում Հայաստանի տարածքով, այլ ներառում են աշխարհի բոլոր անկյունները, որտեղ հնչում է հայերենը, իսկ ավելի ճշգրիտ՝ հայերեն հնչող եկեղեցական քարոզները։ Ուշագրավ գործարար ընդունակություններով են օժտված նաև եկեղեցական նվիրապետությունում ավելի ցածր աստիճան ունեցող սրբազան հայրեր, որոնցից ոմանք կաթողիկոսի հետ ունեն ազգակցական կապեր։ Օրինակ, ՀԱԵ Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ՝ կաթողիկոսի հարազատ եղբայր Եզրաս սրբազանը։ Եպիսկոպոսը Մոսկվայում հայոց եկեղեցական ճարտարապետության լավագույն ավանդույթներով հիպերմարկետ է կառուցել։ Նա մի պահ նաև հերթական «օբյեկտի» շինարարություն է սկսել Վագանկովյան գերեզմանոցի հայկական հատվածից խլված տարածքում, բայց մրցակիցները խանգարել են, և «օբյեկտը» ցայսօր կիսակառույց է մնում։
Եվս մի սրբազանի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Օստապ Բենդերի լավագույն ավանդույթներով խարդախության սխեմային մասնակցելուն է մղել փողի և լյուքս-կարգի ավտոմեքենաների հանդեպ սերը։ Շուրջ 10 տարի առաջ Կճոյանը, հանցավոր պայմանավորվածության մեջ մտնելով իր ազգականի հետ, համոզել է գործարար Փայլակ Հայրապետյանին 12 միլիոն դոլար ներդնել Աֆրիկայում գտնվող ադամանդների մի հանքավայրի մեջ։ Հանցակիցներն «Ամերիա» բանկում գործարարի 22 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը գրավադրել են 9 միլիոն դոլարով, որից հետո գումարը խարդախ սխեմաների միջոցով փոխանցվել է մի օֆշորային ընկերության հաշվեհամարի, որի արժեթղթերի 33 տոկոսը պատկանում էր անձամբ Կճոյանին։ Անցած ամսին ԱԱԾ-ը արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեջ։
ՀԱԵ շուրջ նմանատիպ աղմկահարույց պատմությունների բերմամբ հայ հասարակության մեծագույն մասը Եկեղեցուն լավագույն դեպքում խորն անտարբերությամբ է վերաբերվում։ Զգալի թվով մարդիկ դադարում են հետևել ավանդական վարդապետությանը և հարում են այլ քրիստոնեական հարանվանությունների և, անգամ, աղանդների։ Մի շարք միջինացված գնահատականներով՝ ՀԱԵ-ից դուրս շուրջ 300 հազար հոգի տարբեր կրոնական կազմակերպությունների մաս է կազմում։ Երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում գործում է 65 գրանցված կրոնական կազմակերպություն։ ՀԱԵ հավատացյալ հոտը հետզհետե կորցնում է հոգևորականության, կաթողիկոսի և, ամենագլխավորը, Եկեղեցու՝ որպես հասարակական հաստատության հանդեպ վստահությունը։ Սակայն, ժամանակակից հոգևորականները չեն պատրաստվում դուրս գալ իրենց Bentley-ներից և հետևել դարերով ժողովրդի մեջ հոգևոր անբասիր առաքելություն վարած հոգևորականության նախորդ սերունդների օրինակին։ Անհասկանալի պատճառներով նրանք համառորեն խուսափում են անգամ իրենց առավել անմիջական պարտականություններից՝ քարոզչությունից, բարերարությունից, գթասրտության քարոզից, սեփական օրինակով հավատացյալներին հավատի մեջ ամրապնդելուց և տարակուսողներին Աստծո խոսքը հասցնելուց։
Ցավով հարկ է արձանագրել, որ Գարեգին Բ-ի օրոք Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կորցրել է իր բազմադարյա ավանդույթների հետ կապը, որոնց կրողն էին Խրիմյան Հայրիկը կամ Վազգեն Առաջինը։ Ներկայիս եկեղեցական վերնախավը Եկեղեցին դիտում է որպես եկամտի աղբյուր ու «օբյեկտ» և ոչ իբրև հայոց պետականության հիմնարար սյուներից մեկը։ Հենց այդ մոտեցման պատճառով ՀԱԵ-ն գրեթե զրկվել է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության հաստատություն համարվելու իրավունքից։ Համառորեն չնկատելով տեղի ունեցողի ակներևությունը՝ եկեղեցական գործարար վերնախավը վերջին տասնամյակների ընթացքում գործում է Եկեղեցու՝ որպես հաստատության և հայության միասնականության հարթակի հեղինակության վերջնական տապալման ուղղությամբ։ Իսկ, ահա, այս ճանապարհին ամեն ինչ վաղուց մտածված է։ Անգամ հատուկ թշնամի է հորինվել ի դեմս ոչ անհայտ Ջորջ Սորոսի, որը «վճարում է Սուրբ Եկեղեցին ջնջել ցանկացող բոլոր նեռերին»։ Մեր Եկեղեցու՝ որպես հաստատության ոչնչացման գործին իրենց մասնակցության մասին գործարար հոգևորականները նախընտրում են լռել։