Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մայքլ Ռուբին. «Իլհամ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի»

hghazaryan
November 2021


2021թ. սեպտեմբերի վերջին Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը The National Interest կայքում հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում Ամերիկայի ձախողման մեկ տարին» հոդվածը, որում քննադատության ենթարկեց ամերիկյան վարչակազմի գործողությունները:

Նախկինում Մայքլ Ռուբինը աշխատել է Պենտագոնում, եղել է Իրաքի անցումային կառավարության քաղաքական խորհրդականը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայքլ Ռուբինի հետ հարցազրույցը:

– Ամենայն հավանականությամբ, ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրության մասին: Արդյոք ամերիկյան կողմն իրական հնարավորություններ ունե՞ր կանխելու այդ պատերազմը:

– Կոնգրեսը չի հաստատել՝ արդյո՞ք ԱՄՆ հետախուզությունը տեղյակ էր պատերազմ սկսելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրության մասին: Կարծում եմ, դա ավելի շուտ հետախուզության ձախողում էր, քան հարձակումը անտեսելու կանխամտածված միտումնավոր որոշում: Եթե ամերիկյան կողմն ունենար համապատասխան տեղեկատվություն, ժամանակին արված մերկացումը կարող էր կանխել հարձակումը: Ամեն դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանն անսպասելի հարձակում ձեռնարկեցին: Եթե Հայաստանն ու Արցախը նախապես իմանային այդ մասին, ապա կարող էին քայլեր ձեռնարկել հարձակումը կանխելու կամ սաստելու համար:

– Ի՞նչ կարող էր անել, սակայն չարեց ԱՄՆ–ն, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ դադարեցվեր։

– Պատերազմում որոշիչ դեր ունեցան ԱԹՍ-ները: Ամերիկան կարող էր օգնել ԱԹՍ-ների դեմ որոշ տեխնոլոգիաներով, սակայն եկեք իրատես լինենք. Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտպանական հարաբերությունները բացառում են նման զգայուն տեխնոլոգիաներ փոխանցելու հնարավորությունը: Իհարկե, ԱՄՆ-ը կարող էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Էրդողանը, անշուշտ, գերպարծենկոտ է, սակայն, երբ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց, նա ազատ արձակեց ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրենսոնին, որին որպես պատանդ էր պահում:

– Տասնամյակներ շարունակ ԱՄՆ–ի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում էին, որ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն ձևաչափն է, որտեղ նրանք իսկապես արդյունավետ համագործակցում են: Որքանո՞վ էին այդ հավաստիացումները անկեղծ:

– Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ավելի անկեղծ էր, քան Մոսկվան, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ հայտարարեց համաձայնագրերը: Մինսկի խումբը ստեղծվել էր բարի մտադրություններով և վերջին տարիներին որոշակի առաջընթաց էր գրանցել, բայց այն ԱՄՆ քաղաքականության առաջնահերթություններից չէր: Եթե Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները դեսպաններ էին, ԱՄՆ-ն այդ պաշտոնում նշանակում էր ավելի ցածր դասի դիվանագետների:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը մնո՞ւմ է արդյունավետ գործիք, թե՞ աշխատում է իներցիայով ու վաղ թե ուշ կկորցնի իր նշանակությունը:

– Ես կասեի, որ այն կորցրեց իր նշանակությունն անցյալ տարի:

– Երևանում կան ուժեր, որոնք համարում են, որ, չնայած Ռուսաստանից կախվածության աճին, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ԱՄՆ–ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Բայց արդյո՞ք ամերիկյան կողմը մտադրություն ունի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավիչ լինել:

– Ոչ մի պատճառ չկա, որը կարող է խանգարել Հայաստանին լավ հարաբերություններ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչպես դա անում են Ղազախստանը կամ Եգիպտոսը: Չնայած ԱՄՆ-ում շատերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանի կապերին Ռուսաստանի և Իրանի հետ, Երևանը պետք է հակադարձի՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի և Արցախի ապօրինի շրջափակումը վերացնելու համար: Հայաստանը կարող է նաև օգտագործել Մեծ Բրիտանիայում, Իրանում և Ռուսաստանում իր սփյուռքի կապերը և իրեն դիրքավորել որպես դիվանագիտության հանգույց:

– Դուք Ձեր հոդվածը եզրափակում եք Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Բայց արդյո՞ք պատրաստ կլինեն պատժամիջոցներ կիրառել մի նախագահի նկատմամբ, որը փաստացի ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ–ին և եվրոպացիներին, որոնք այսօր էներգիայի այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունեն:

– Նախ՝ հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքից, առավել ևս՝ Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ չի ստանում: Մենք օգտագործում ենք Ալյասկայի, Մեքսիկական ծոցի կամ Բրազիլիայի ռեսուրսները: Ադրբեջանը կարևոր չէ այնքան, որքան իրեն թվում է՝ հատկապես հաշվի առնելով Արևելյան Միջերկրական ծովի հանքավայրերի զարգացումը: Բայց խնդիրն իրականում տնտեսական չէ, այլ այն է, որ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի: British Petroleum-ը եւ Լոնդոնը կարող են ունենալ իրենց քաղաքականությունը, սակայն ԱՄՆ-ը պետք է անհանգստացնող ազդակներ տեսնի և հրաժարվի իր կապերից, քանի դեռ նա [Ալիևը] չի հրահրել իրադարձությունների շղթա, որը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Mediamax.am

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.