Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մանրամասներ Քոչարյանի, Փաշինյանի և ղարաբաղյան կարգավորման մասին միջնորդի կողմից

hghazaryan
June 2019

«Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ»,- համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշեց, որ թեև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բեկում չի գրանցվել, այդուհանդերձ, զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարևոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջեւ ծագած հակասություններին, Քավանոյի կարծիքով կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները.

«Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն՝ տարբեր կերպ: Հակառակ դեպքում, անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ»:

Քերի Քավանոյի խոսքով, թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ղարաբաղյան կողմի բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով որոշ քայլեր Ադրբեջանում արվել են.

«Թեև Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է անփոփոխ մնա, այնուամենայնիվ, ես նկատել եմ, որ Բաքուն ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը, ավելացնելով այնտեղ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը: Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարներով»:

Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբից, հիշեցնում է միջնորդը.

«Մենք այդ փոփոխության ականատեսը եղանք Քոչարյանի օրոք: Այդպես շատ ավելի հեշտ էր՝ հաշվի առնելով իր նախորդ աշխատանքը Ղարաբաղում, նրան հեշտ էր ներկայացնել միաժամանակ և՛ Հայաստանի և՛ Ղարաբաղի ժողովրդին: Սերժ Սարգսյանի ժամանակ իրավիճակը նույնը մնաց: Սակայն, Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Ղարաբաղը, և ներկայացնում է միայն Հայաստանը»:

Անդրադառնալով 2001-ի ապրիլին Քի Վեստում անցած բանակցություններին, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը և այնտեղ քննարկվող այսպես կոչված «Մեղրիի փոխանակման տարբերակին», Քերի Քավանոն, ով այդ ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր, նշեց, որ իրականությունը փոքր ինչ այլ էր և սեղանի վրա դրված տարբերակները՝ ոչ այդչափ պարզունակ: Դրանից բացի, Քի Վեստում, միջնորդի խոսքով, ի սկզբանե չէր նախատեսվում որևէ փաստաթուղթ ստորագրել, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պիտի ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում:

«Ամերիկայի Ձայն»

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.