Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մասնակցային ժողովրդավարություն. ինչի՞ հետ են այն ուտում

hghazaryan
January 2020


Սիլվա ԱՂԱՋԱՆՅԱՆ

Մեզ մոտ շատ են սիրում խոսել ժողովրդավարության մասին, երբեմն էլ՝ աննախադեպ ժողովրդավարության մասին։ Աննախադեպն ինձ առանձնապես չի ուրախացնում, կնախընտրեի դասական ժողովրդավարությունը՝ դարերով փորձարկված ու հղկված, նախադեպային ուժով ամրապնդված։

Իսկ ի՞նչ են մերոնք հասկանում աննախադեպ ժողովրդավարության մասին խոսելիս։ Պաշտոնյաներից ոմանք բացատրում են, որ արցախյան ժողովրդավարությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն ուղիղ ժողովրդավարություն է, այսինքն, որ մարդկանց կապն իշխանությունների հետ ավելի շատ ուղիղ ու անմիջական է, քան ժողովրդավարական հաստատությունների միջոցով։ Անկեղծորեն ասած՝ կնախընտրեի, որ ժողովրդավարական հաստատություններն ուժեղ ու անկախ լինեին, և դրանց միջոցով ու դրանց օգնությամբ մենք կարողանայինք մեր շահերն արտահայտել ու պաշտպանել։ Որ խորհրդարանն անկախ լիներ գործադիր իշխանությունից։ Որ դատարանները (երրորդ իշխանությունը) անկախ լինեին օրենսդիր և գործադիր իշխանություններից։ Որ կայանար խոսքի ազատությունը՝ չորրորդ իշխանությունը։ Մենք էլ այս բոլորն օգտագործեինք մեր շահերն ու իրավունքները բարձրաձայնելու և պաշտպանելու համար։

Այնուամենայնիվ, ի՞նչ է ուղիղ ժողովրդավարությունը՝ մերոնց կարծիքով։ Ասում են՝ Արցախի ցանկացած քաղաքացի կարող է զանգել երկրի նախագահին, այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային ու խոսել իր խնդիրների մասին։ Անկեղծորեն ասած՝ երբևէ չեմ փորձել զանգել “մեծամեծերին”  ու չեմ էլ փորձի։ Ոչ միայն նրա համար, որ անիմաստ զբաղմունք եմ համարում դա (հեքիաթներ վաղուց չեմ կարդում), այլև այն պատճառով, որ նույնիսկ մերոնց ասած ուղիղ ժողովրդավարությունն այլ կերպ եմ պատկերացնում։ Համացանցային պրպտումներս էլ նույնը հաստատեցին։ Ուղիղ ժողովրդավարությունը, ինչպես համոզվեցի, իրականացվում է ոչ թե հեռախոսազանգերի, այլ…հանրաքվեների միջոցով։ Տեղական և համապետական նշանակության հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով մարդկանց կարծիքն իմանալով։ Իսկ հիմա եկեք ինքներս մեզ համար փորձենք պարզել, թե մեզ մոտ երբ է նման հանրաքվե անցկացվել։ Որքան հիշում եմ՝ առաջին և վերջին հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Խոսքն, այո, անկախության հանրաքվեի մասին է։

Մեր պարագայում միգուցե իմաստ ունի խոսել ներառական ժողովրդավարության մասին։ Որպեսզի մարդիկ ավելի շատ հնարավորություն ունենան մասնակցելու երկրի կյանքին, հրատապ հարցերի լուծմանը։ Իսկ դրա համար էլ պետք է իրազեկված լինել ամեն ինչի մասին։ Արցախում տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր տարիքային խմբերի պատկանող քաղաքացիների հարցումներից պարզ է դառնում, որ նրանցից շատերը ակտիվ մասնակցել են մեզ մոտ տեղի ունեցած ամենատարբեր ընտրություններին, ինչպես նաև հետևում են երկրի առօրյային ու քաղաքական գործընթացներին: Սա է փաստում նաև իմ անցկացրած մինի-հարցումը։ Սակայն քաղաքացիների մի մասն էլ թեկուզ և կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը, չգիտի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանադրական օրենքներում:

Վերջին ժամանակներս Արցախի Հանրապետությունում շատ կուսակցություններ են ստեղծվել: Յուրաքանչյուր կուսակցություն ձգտում է իր շարքերում շատ քաղաքացիներ տեսնել, որպեսզի ապահովի անհրաժեշտ քվեներ: Բոլորն էլ խոստանում են բարեփոխումներ, նոր ծրագրեր են ներկայացնում: Սակայն, իմ կարծիքով, դեռ հարց է՝ կփոխվի՞, արդյոք, իշխանության որակը։ Նոր իշխանությունը մարդկանց հետ անկեղծորեն կխոսի՞ ժողովրդավարության էության ու հեռանկարների մասին, նրանց կներառի՞ ժողովրդավարական գործընթացներում՝ ապահովելով մասնակցային ժողովրդավարության սկզբունքները։ Մի բան ակնհայտ է՝ Արցախին նոր մտածողությամբ և նոր գաղափարներով առաջնորդներ են անհրաժեշտ:

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.