Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մոսկվայում արդեն խոսում են, որ ԵՏՄ-ն կարող է փրկել միայն Թուրքիան

hghazaryan
May 2020
 
 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Մայիսի 19-ին կայացել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը, որն ավարտվել է ֆիասկոյով: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկով, «Մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթուղթը չի ընդունվել և ուղարկվել է լրամշակման:

Ռազմավարությունը սահմանափակում է կառավարությունների ու խորհրդարանների սուվերեն իրավունքները, ասել է Տոկաևը: Փաստորեն, Ղազախստանը դառնում է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի գլխավոր հակառակորդը, որը փորձում է «վերադարձնել» նախկին խորհրդային հանրապետությունները: Փոքր քայլերով դա գրեթե հաջողվել էր, բայց Մոսկվան հիմա հայտնվել է փակուղում:

Տոկաևը կոչ է արել զգույշ մոտենալ ԵՏՀ լիազորությունների ընդլայնման հարցերին: «Առևտրի ու ծառայությունների հարցերով անդամ երկրների ու երրորդ երկրների երկկողմ բանակցություններին հանձնաժողովին մասնակցության իրավունք տալը, իհարկե, պետք է լրացուցիչ ուսումնասիրվի», ասել է նա:

Նիստին ևս մեկ «միջադեպ» է տեղի ունեցել: Վլադիմիր Պուտինը մերժել է էներգակիրների շուկայում միասնական գնագոյացման մեխանիզմի մասին Հայաստանի ու Բելառուսի առաջարկը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրացիայի հիմքերից մեկը: Փաշինյանը նշել է, որ առանց դրա անհնար է որակական առաջընթաց ինտեգրացիոն գործընթացներում:

Երևանն ու Մինսկը չեն ընդունում գազի գնի գոյացման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձեւը, ասել է Վլադիմիր Պուտինը: Այդ բանաձևը, ի դեպ, առաջարկվել է ԵԱՏՄ զարացման ռազմավարության նախագծում:

Պուտինը կարծում է, որ գազի տարանցիկ փոխադրման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի ու հարկային համակարգի դեպքում: Պուտինի խոսքով, սակայն, այդպիսի խորն ինտեգրացիայի դեռևս չեն հասել: «Իսկ մինչ այդ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական հիմքերով, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովեն շահույթի հիմնավորված նորմա», – ասել է Պուտինը:

Այլ խոսքով, Պուտինը խոստովանում է, որ ԵԱՏՄ էներգետիկ միության համար ինտեգրացիան շատ քիչ է, բայց քաղաքական հիերարխիայի համար լրիվ բավարար է: Տոկաևի հայտարարությունը վկայում է, որ ԵԱՏՄ երկրները փոխում են քաղաքականությունը՝ ելնելով աշխարհում նոր իրավիճակից: Հայաստանն ու Բելառուսն ասում են, որ ԵԱՏՄ իմաստը չեն տեսնում, եթե չկան գազի միասնական գներ, իսկ Ղազախստանն ասում է, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել երկրների ինքնիշխանությունն ու ԵԱՏՄ երկրների անունից բանակցել երրորդ երկրների հետ:

Ի դեպ, Ղազախստանի նախագահը ողջունել է Ուզբեկստանի խորհրդարանի որոշումը ԵԱՏՄ դիտորդ երկիր դառնալու մասին:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ԵԱՏՄ-ն կարող է «փրկել» միայն Թուրքիան: Ռուս վերլուծաբանները հաշվարկում են այդ քայլի հետևանքները՝ ենթադրելով, որ առանց դրա ԵԱՏՄ-ն կարող է փլուզվել:

Եվրասիական կոչված ըստ էության պրոռուսական միավորումը, որպես այդպիսին, ըստ ամենայնի մոտենում է ավարտին:
 
Lragir.am
 
 
 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.