Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նորից չդառնալ ուրիշներին պատժելու զոհը

hghazaryan
March 2021

 

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» թերթի ռուսական
տարբերակի խմբագիր
Երևան

Ազատ Աշխարհը քառամյա «հարկադիր պարապուրդից» հետո նորից իրական առաջնորդ է ունեցել, և այսուհետև ավտորիտար վարչակարգերն ու ավտորիտարիզմը, որպես այդպիսիք, համարվում են ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք։

Քառամյա ընդմիջումն Արևմուտքին, կարծես, դեպի հակառակ կողմ էր շրջել՝ ցուցադրելով այն ամենի հակադրությունը, ինչը կազմում էր և շարունակում է կազմել նրա առաջնորդության գրավականը։ Այն հակադրություն է եղել ոչ միայն հռչակված արժեքներից տրամագծորեն տարբերվող պրակտիկայի և սկզբունքներից տարբերվող «շահերի» առումով։ Դա եղել է հենց այն, ինչի դեմ Ազատ Աշխարհը մասնակի հաջողությամբ փորձում էր պայքարել 20-ական և 30-ական թվականներին և որի համար նա ստացել է նոր՝ թվով Երկրորդ աշխարհամարտը, որի կանխումն ըստ Չերչիլի «ավելի դյուրին գործ էր»։

Այս քառամյան՝ 2016-2020 թվականները, եղել է ներկայիս ավտորիտար ավազակապետական բռնապետությունների «ծաղկման շրջանը»․ վերազգային կոռուպցիայի ծովահրեշը պատել է ժողովրդավարությունների քաղաքական ինստիտուտները, իսկ միջազգային բիզնեսը դարձել է նրանց «ինտեգրման» առարկան։ Չորս տարի շարունակ Սպիտակ տունը զբաղեցրած անձը հրապարակային կասկածի տակ էր դնում Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված Անդրատլանտյան դաշինքը և Ասիայում գործած դաշինքները։ Միաժամանակ, նա «կսմթում» էր ապակողմնորոշված եվրոպական դաշնակիցներին, հրապարակային համակրանք էր արտահայտում Կրեմլի տիրոջ և մերօրյա սուլթանի հանդեպ՝ խոչընդոտելով նոր պատժամիջոցների ընդունումը և շնորհելով նրանց ձեռքերի փաստացի ազատությունը․․․ 

Ռուսաստանցի ամենասկզբունքային քաղաքագետներից Անդրեյ Պիոնտկովսկին դիպուկ նկատել է տալիս, որ եթե Չեմբեռլենի՝ մոլագար բռնապետին և նրա արբանյակներին խաղաղեցնելու քաղաքականությունը Եվրոպայում ընդամենը ոչ լրիվ երկու տարի՝ 1938-ից մինչև 1939 թվականն է տևել, իսկ նացիզմի առաջ համարյա մեն-մենակ մնացած բրիտանական ժողովրդավարությունը միայն մեկ տարի անց Չերչիլին է առաջ մղել, ապա Սառը պատերազմում Արևմուտքի տարած անվերապահ հաղթանակից հետո պահանջվել է 21 տարի, որպեսզի վերջապես պատասխան տրվի այն հարցին, թե «Who is Mr Putin?»՝ ո՞վ է պարոն Պուտինը։

Կարևոր է ոչ այնքան այն, որ նախագահ Բայդենը հաստատակամ է պատասխանել Պուտինի մարդասպան լինել-չլինելու հարցին, այլ այն, որ հնչել է «նա դեռ պատժվելու է» ուղերձը։ ԱՄՆ նոր վարչակազմը չի թաքցնում, որ մտադիր է բառացիորեն «հեղեղել» Ռուսաստանը, իր առաջնորդին ու նրա շրջապատը բոլոր երևակայելի պատժամիջոցներով։ Բայդենը պուտինյան վարչակարգի գործունեությունը բնութագրել է «չարակամ» և «չարորակ», իսկ Ռուսաստանի անունը՝ որպես ԱՄՆ ազգային անվտանգության և միջազգային ահաբեկչության թվարկվող սպառնալիքներից մեկը, Հյուսիսային Կորեայի հետ նույն շարքում է հայտնվել՝ ընդամենը մեկ ստորակետով տարանջատված։

Այս հարցում Վաշինգտոնից հեռու չեն մնում նաև նրա եվրոպական դաշնակիցները՝ Լոնդոնն ու Բրյուսելը։ Եվրամիությունն՝ ի դեմս Ժ․ Բյուրելի փաստորեն երկրորդում է Բայդենին, հայտարարելով, որ Պուտինը պատասխանատվություն է կրում Ռուսաստանում եղած սպանությունների համար, իսկ Բրիտանիան շտկում է իր անվտանգության ռազմավարությունը՝ այդ թվում և նրա հետխորհրդային հատվածը, ըստ որի Ռուսաստանը մարտահրավեր է, սպառնալիք է և փաստացի՝ թշնամի։  Դրան զուգահեռ՝ Եվրոպայում, հատկապես նրա հետխորհրդային հատվածում, տեղի ունեցող իրադարձությունները լիովին տեղավորվում են Ռուսաստանը զսպելու գործընթացի տրամաբանության մեջ՝ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ ՌՕՈՒ B1B Lancer ռազմավարական ռմբակոծչի վայրէջքը Լեհաստանում, Ուկրաինային 300 միլիոն դոլարով տարեկան աջակցություն ցուցաբերելու՝ ԱՄՆ Սենատի նախաձեռնությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Վրաստանը և Ուկրաինան Դաշինքի անդամ տեսնելու հեռանկարի վերաբերյալ, «Մեծ յոթնյակի» շրջանակում Ռուսաստանի դեմ «ղրիմյան» պատժամիջոցների պահպանման և Ուկրաինայի կողմից՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն միտված «Ղրիմյան հարթակին» սատարելու պատրաստակամությունը, Հունաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ակներև ընդլայնումը, թուրքական վտանգի նվազեցման նպատակով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ, այլ արաբական երկրների հետ պաշտպանական համագործակցության ծավալումը և այլն։ 

Ի դեպ՝ Թուրքիայի և թուրքական գործոնի մասին։ Այնտեղ ծավալված ներհամակարգային հասարակական-քաղաքական այլափոխումը վերջին մեկ ու կես տասնամյակում և հատկապես 2016 թվականից հետո, նրա սահմաններից դուրս է թափվել վառ արտահայտված հակաարևմտյան և հակալիբերալ բովանդակությամբ նոեօսմանական նախագծի տեսքով։ Այսպես՝ ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ ձևական դաշնակից Թուրքիան Պուտինին Բայդենի տված գնահատականներն անվանել է «անվայել», իսկ Պուտինի պատասխանը՝ «խելամիտ» և, անգամ, «էլեգանտ»։ Փաստորեն, ի հեճուկս Արևմուտքի հետ կեսդարյա դաշինքի, առանց որի անհնարին կլիներ Թուրքիայի աննախադեպ արդիականացումը, նրա ղեկավարը Կրեմլին անկեղծ ուղերձ է հղում՝ «Մենք ոչ թե Ամերիկայի, այլ քեզ հետ նույն արյունից ենք»։ Սակայն սա հենց այն դեպքն է, երբ երբեք չպետք է ասես «երբեք»։

Ակնհայտ է, որ այսօր պատմությունը կրկին կանգնել է հերթական կտրուկ շրջադարձի առաջ, և մենք, մեր ճանապարհն անցնելիս, պարտավոր ենք հաղթահարել այն, որպեսզի կրկին չդառնանք ուրիշներին պատժելու «հանգամանքների» զոհը։ 

Արդյո՞ք մենք պատրաստ ենք այս շրջադարձին։ Եվ ի՞նչ կմնա տարածաշրջանում այսպիսի շրջադարձից հետո, երբ «ճանապարհն ուղղվելու է»։ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո Հայաստանը նոր մարտահրավերների առջև է հայտնվել։ Դրանցից առավել կարևորը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում առկա անորոշությունն է, ընդ որում՝ թե՛ անմիջական հարևանների, թե՛ անմիջական հարևանությամբ չգտնվող ուժի կենտրոնների ու նախ և առաջ՝ ԱՄՆ և ԵՄ հետ։

Ակնհայտ է, որ պատերազմի որևիցե այլ ելքի դեպքում ռուսները Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղից մնացած պատառիկի շուրջ երբեք չէին հայտնվի։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը չէր կարողանա լեգիտիմացնել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը։ Ահա թե ինչու էր անհրաժեշտ Աղդամի «ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը»։ Այսպիսով՝ մեր տարածաշրջանը հերթական անգամ դարձել է միմյանց վաղուց ծանոթ սուբյեկտների կայսերական հավակնությունների պատանդը, ընդ որում՝ նրանց միավորում են սոսկ Արևմուտքի հետ ունեցած «հաշիվները», իսկ մնացած ամեն ինչը նրանց միմիայն բաժանում է։

Այս խաղի մեջ փորձում է «ներդաշնակորեն» մտնել նաև Իրանը։ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրի Անկարայի առաջարկած-նորացված «3+3» ձևաչափում Թեհրանին էլ է պատվավոր տեղ հատկացվում, մինչդեռ Ռուսաստանը միևնույն գաղափարը զարգացնում է սեփական տեսանկյունից, օրինակ՝ առաջ մղելով «Եվրասիական միության մեջ ինտեգրվելու» պայմանավորվածության հնարավորությունը։ Էական չէ, թե այս բանաձևում ինչն ինչի հետ է գումարվում։ Միանգամայն ակներև է այն, որ այս «բանաձևում» Հայաստանն ու Վրաստանը, ինչպես և ողջ տարածաշրջանը, հօգուտ «երեք հսկաների» ստանում են մի շարք «մինուսներ», այդ թվում՝ «մինուս կապեր Արևմուտքի հետ» և «մինուս ինքնիշխանություն»։

Դժվար չէ կռահել, որ նրանք Հայաստանում և Վրաստանում ներքաղաքական ճգնաժամերի հարատևումից առավելագույն օգուտ քաղող կողմերն են, թեև այդ ճգնաժամերը տարբեր պայմաններում էին ծագել։ Հասկանալի է նաև, թե ինչու Մոսկվան այսքան շտապողականություն է դրսևորում, թե ինչու «չի կարողանում» լուծել հայ ռազմագերիների հարցը՝ նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, թե ինչու պարզունակաբար երկերեսանություն է անում ՄԽ ԵԱՀԿ համանախագահների ձևաչափում բանակցությունները վերսկսելու հարցում։

Սա իսկական խեղդօղակ է, որը երիտասարդ տարիքում ազարտային խաղերին հակված Ալիևը տարածաշրջանի պարանոցին է գցել Մոսկվայի և Անկարայի համար ամենահարմար, և Երևանի ու Թբիլիսիի համար՝ ամենաանհարմար պահին։ Լեզվի վրա փական չունեցող Էրդողանի հայտարարությունը, թե այսուհետև տարածաշրջանի անվտանգության երաշխավոր են լինելու Անկարան, Մոսկվան և Բաքուն՝ հենց «այդ մասին» է։ Ողջ հետխորհրդային ժամանակաշրջանի ընթացքում Հայաստանի և Վրաստանի շահերը, «շարժառիթների» ողջ տարբերությամբ հանդերձ, դեռ երբեք այսքան մոտիկ չեն եղել, քան այսօր։ Այս հանգամանքն ընդարձակ բացատրությունների կարիք չունի։

Սակայն շահերի այս ընդհանրությունն իրագործելի դարձնելու և խեղդօղակից դուրս գալու համար Երևանում և Թբիլիսիում անհրաժեշտ է վերականգնել սեփական փոխկապակցված շահերից բխող ինքնիշխան որոշումներ ընդունելու կարողությունը, որը շատ հարցերում հակառակ է լինելու Մոսկվայի, Անկարայի, ինչպես և Բաքվի կայսերական-ավտորիտար տարածաշրջանային պատկերացումներին։

Այս խնդրի լուծման բանալին Երևանում և Թբիլիսիում է։ Մեզ մեծ «տնային առաջադրանք» է սպասում, հենց որի կատարման որակը կկանխորոշի համատեղ գործողությունների հնարավորությունը։ Իսկ այս առումով ժամանակն արդեն իսկ մեր դեմ է աշխատում։

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.