Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նորօրյա սամուրայը

hghazaryan
January 2020


Մարինե ԲԱՂՐՅԱՆ

Արմեն Ավետիսի Պետրոսյանը սամուրայ է՝ բառիս բուն իմաստով, նվիրյալ ասպետ, որ անձնվիրաբար ծառայում է իր հայրենիքին: Շատ քիչ են նրանք, ովքեր այսչափ տեղեկացված են սառը զենքերից, առավել ևս հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնք նաև ճկուն ու վարպետորեն տիրապետում են դրանց: Եվ հենց այս եզակի ու գեղեցիկ շնորհի համար էլ Արմենը մականվանվեց Սամուրայ` երջանկահիշատակ իր հրամանատար Սևակ Ղուկասյանի կողմից:

– Սովորաբար մարդիկ հայելու առաջ հարդարվում են, իսկ նա հայելու դիմաց մենամարտում է դանակով, սրով,- պատմում է Արմենի կինը՝ Լ. Գևորգյանը:

Արմենը, համատեղելով բանակը, սպորտը և սառը զենքի հետ կապված իր նախասիրությունները, մշակեց ու ձեռնամուխ եղավ Արցախում բանակային ձեռնամարտի տարածմանն, ինչին նրա զինվորները մեծ հաճույքով են մասնակցում:

2019 թ. հունվարին նա ճանաչվեց ՀՀ ԶՈՒ-ի ֆիզիկական պատրաստության լավագույն պետ, իսկ նրա թիմը, ներկայացնելով ՀՀ-ն և Արցախը, գրավել է մրցանակային բարձր տեղեր տարբեր երկրներում:

Արմենի օրն սկսվում է առավոտյան ժամը 6-ին և ավարտվում ուշ երեկոյան: Լինելով զորամասի ֆիզպատրաստության գծով պատասխանատուն` նա մարզում և պատրաստում է առողջ և ուժեղ զինվորներ: Նա իր զորամասի սիրված ու հարգված «պարոն մայորն» է:

 

Մինչ իր զինակից կոլեգաները հանգստանում են երկար աշխատանքային օրից հետո, Արմենը շտապում է մարզադահլիճ, որտեղ նրան սպասում են իր սաները. այստեղ նա «պարոն մայոր» չէ: Այստեղ նա սեմպայ է: Ստեփանակերտում հազիվ կգտնվեն մարդիկ, որ չեն լսել Կիոկուշին կարատե-դո մարզաձևի փորձառու մարզիչների և բազմաթիվ նվաճումների մասին:

Զրուցում ենք Սամուրայի հետ.

 

– Ինչո՞վ է Կիոկուշին կարատեն տարբերվում կարատեի այլ տեսակներից:

– Կիոկուշին կարատեի տեխնիկան բաղկացած է ձեռքերի և ոտքերի ուղիղ հարվածներից: Մոտ տարածությունից կռվելու ժամանակ Կիոկուշինի մարտիկը կիրառում է արմունկներով և ծնկներով մի շարք հարվածներ, ինչպես նաև լոու-կիկի: Շոտոկան կարատեի համեմատ փոքր-ինչ ավելի քիչ ջանք է գործադրվում ոտքերով ավելի երկար հարվածների դեպքում: Կարատեի այս տեսակը ավելի շատ հիմնված է մոտ տարածությունից հզոր հարվածներ տեղալու վրա: Կիոկուշին կարատեի մրցումների ժամանակ գլխին չեն հարվածում, քանի որ դա շատ վտանգավոր է: Ձեռքով արագ հարվածներ տեղալու դեպքում ավելի դժվար է արձագանքել, քան թե ոտքերով հարվածելու դեպքում:

– Ո՞րն է ձեր մարզաձևի դերը հայրենասիրական ոգու դաստիարակության գործում:

– Մարտական ոգով դաստիարակավող այս սերունդն ապագայի հույս է մեր հայրենիքի համար, որովհետև այստեղ պարապում են ոչ միայն կարատե մարզաձև, այլ սովորում են հայրենասիրություն ու դաստիարակվում անկախության ոգով:

2009 թվականից ի վեր մարզելով Արցախի մատաղ սերնդին, Արմենը ոչ միայն պատրաստում է ապագա ռազմիկներ, այլ նաև ի հայտ է բերում չեմպիոններ, որոնք իրենց հերթին բարձրացնում են ՀՀ և ԱՀ դրոշները միջագային տարբեր հարթակներում:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակը, Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը բարձր են գնահատել նրա ձեռքբերումները, և  Մայոր Պետրոսյանը 8 տարի անընդմեջ խրախուսվել է և պարգևատրվել անձամբ նախագահի կողմից:

 

Հայրենասիրական ոգով է դաստիարակում Արմենն իր որդուն, որին անվանել է Նժդեհ՝ ի պատիվ հայոց մեծ հայրենասեր, պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի, ու դստերը՝ Նանեին, որի անունը կապվում է հայոց հեթանոսական կրոնի իմաստության և ողջախոհության դիցուհու անվան հետ։ Երեխաները մանկուց շփվում են Արմենի զինվորների և կարատեի սաների հետ, մեծ ուրախությամբ հյուրընկալում իրենց հոր զինվորներին, որոնք հաճախ են այցելում իրենց տուն՝ անձամբ Արմենի հրավերով մեկտեղ կիսելու հանապազօրյա հացը։

Արմենն իր գործի գիտակն է, նվիրված ու հոգատար հրամանատար, օրինակելի որդի, սիրող հայր ու ամուսին:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.