Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նոր դարաշրջան է սկսվել…

marut
January 2013

Իզիդա ՃԱՆԻԱ
“Нужная газета” թերթի խմբագիր
Սուխում

Հունվարի 15-ին սկսվեց նոր դարաշրջանը: Երկիրը խրախճանքի սեղանից հետո սկսեց մարսել անցած տարվա արդյունքներն ու քննարկել ամանորից առաջ երկրի նախագահի ուղերձում մատնանշված ապագայի ծրագրերը:

Տարվա արդյունքների մասին խոսելը ստորացուցիչ է ոչ միայն արտաքին աշխարհի համար, այլեւ` երկրի ներսում: Սակայն, փաստերը համառ երեւույթ են:

Երկրի պակասորդային բյուջեն.

– Երկու անգամ ավելի փոքր է` անցած տարվա համեմատ,

– Բյուջեի 40%-ը կազմում են արտաքին ներարկումները,

– Երկրի արտաքին պարտքը համադրելի է պետական բյուջեին,

– Էներգակիրների գները նախորդ տարվա համեմատ բարձրացվել են երկու անգամ,

– Աշխատավարձերն ու թոշակները մնացել են նույն մակարդակի վրա,

– Կատարողականն ըստ համալիր ծրագրի` 52%,

– Երկրի կողմից վաստակածն ամբողջությամբ ուղղվում է կառավարող համակարգին եւ նրա պաշտպանությանը:

Հասկանալի է, որ նման արդյունքների պարագայում կոռուպցիան աճելու է, իսկ իրավիճակը` վատթարանալու:

-Նստեցեք ՙցից՚: Դուք, հավանաբար, այս դասարանում եւս մեկ տարի կանցկացնեք, – ասում էր ուսուցչուհիս ծույլիկ աշակերտներին:

Ուսուցչուհիս վաղուց չկա, իսկ ծույլիկների ավանդույթն ընտելավարժվել է դարձել հետխորհրդային աբխազական տարածությունում` ամենաբարձր ատյաններում նույնպես:

Կառավարության հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջին ի պատասխան վարչապետը նեղացած է արձագանքել, իսկ նախագահը միայն ամանորի շեմին է վերջապես խորհրդարանին ուղերձ հղել, որում բյուջեն անվանել է ՙմտածված քաղաքականություն՚: Նախագահը` Ալեքսանդր Անկվաբը, ժողովրդին խոստացել է ՙբնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացում՚ (սոցիալական պաշտպանվածությանը հատկացվելու է 108 520, 1 հազ. ռուբլի) եւ ՙազգային տնտեսության աճի ապահովում՚: Նա անգամ հայցել է խորհրդարանի աջակցությունը, եւ սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ ՙսկսնակների՚ համար հանրամատչելի բացատրություն նախագահի կողմից.

– ՙ…ձեռներեցության կայուն զարգացումը հասարակության սոցիալական զարգացման հիմքն է: Այն նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ ձեռներեցության նվազ խոցելիությանը տնտեսական վայրիվերումների ժամանակ՚,

– ՙ…բանկային համակարգի զարգացումն ու ամրապնդումը, ներդրողների եւ վարկատուների շահերի պաշտպանությունը նպաստում է նրա հանդեպ վստահության բարձրացմանը՚,

– ՙՎարկերը ձեռներեցության ֆինանսավորման հիմնական աղբյուրներից են՚,

– ՙՎարկը կարող է մատչելի լինել միայն վարկային պայմանագրերի նկատմամբ պարտապանի պարտավորությունների գործող մեխանիզմների ստեղծման դեպքում՚:

Որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ինչի համար է նախագահն անհանգստանում` նա խորհուրդ տվեց ՙներդնել բարեփոխման նպատակների եւ բովանդակության վերաբերյալ հանրությանը պարբերական իրազեկելու պրակտիկան, այդ թվում եւ` բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով՚:

Եվ որպես ՙերկարաժամկետ հեռանկարով մշակված եւ պատրանքային, ոչնչով չհիմնավորված այսպես կոչված ռազմավարական զարգացման ծրագրերի բացարձակ անպիտանության կոշտ կողմնակից՚` նախագահը կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմությանը պատասխանել է. ՙԱյն մարդկանց, ովքեր ասում են, թե կառավարությունը չունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, ես պատասխանում եմ, որ կառավարության կողմից ամեն տարի մշակվող եւ խորհրդարանի կողմից հաստատվող Աբխազիայի Հանրապետության պետական բյուջեն էլ հենց բոլորի ակնկալած զարգացման նախագիծն է՚:

Ինչպես պարզվել է ուղերձից, նախագահ Ալեքսանդր Անկվաբի միակ խնդիրն այն է, որ ՙիրենց ողջ գործունեության ընթացքում անգամ խղճուկ ձեռնարկության միջինացված հաշվեկշիռ չպատրաստած տնտեսագետ տեսաբանների, խորհրդատուների եւ փորձագետների թիվը հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս մեծ է, իսկ փորձառու գործնական մարդկանց մեծ պակասություն կա՚:

Կրկնեմ, որ ուղերձը հնչել է Ամանորի նախաշեմին` խորհրդարանի այն նստաշրջանից առաջ, որի ժամանակ նախագահի հորդորով պատգամավորները պետք է բյուջեի մասին օրենք ընդունեին միանգամից` առաջին, երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ:

Կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված ՙբավականին մոտավոր թվերը՚ պատգամավորների շրջանում դժգոհություն են հարուցել. բյուջեն ընդունվել է` ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու եւ բյուջետային հոդվածներից մեկի ծախսային մասով հստակեցում մտցնելու վերաբերյալ վերապահմամբ:

Նախագահն օրենքի նկատմամբ վետո է կիրառել:

Ահա այսպես է Աբխազիան թեւակոխել 2013 թվականը` առանց բյուջեի, բայց տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ճգնաժամերի փնջով մի երկիր, որի նոր նախագահի հանդեպ տածած հույսերը չեն արդարացել` ի հեճուկս նրա այն խոստումների, թե ՙավելի լավ եւ ավելի ուրախ ենք ապրելու՚:

Նոր դարաշրջան է սկսվել:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.