Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նոր Եվրախորհրդարանում կլինեն ավելի շատ Եվրամիության կողմնակիցներ, քան հակառակորդներ

hghazaryan
May 2019

JAMNEWS ՄԱՅԻՍ 27, 2019

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները սահմանում են մայրցամաքում քաղաքական հավասարակշռությունը տարիների կտրվածքով։ Բոլոր նրբերանգները՝ այդ թվում, թե ինչու է Ռուսաստանը միլիոններ ծախսում եվրասկեպտիկների աջակցության համար:

Հրապարակվել է Եվրամիության օրենսդիր մարմնի՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների առաջին կանխատեսումը. մեծամասնությունը կազմում են եվրաինտեգրման կողմնակիցները:

Ամենաշատ տեղերը, ըստ ամենայնի, ստացել է «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»՝ 173 տեղ:

Երկրորդ տեղում՝ 147 մանդատ, ստացել է «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը»:

Երրորդ տեղում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարժումն է՝ «Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ հանուն Եվրոպայի» միության հետ (102 տեղ):

«Կանաչները» ստացել են 71 տեղ:

Նրանք բոլորն էլ հանդես են գալիս Եվրոպական միությունը ներկայիս տեսքով պահպանելու դիրքերից, և նրանք ստանում են Եվրախորհրդարանի  751 տեղերից 493–ը:

Ֆրանսիայի և Իտալիայի պոպուլիստական և ուլտրաաջ կուսակցությունները, որոնք դեմ են հանդես գալիս Եվրամիությանը, կստանան 57 տեղ՝ 20-ով ավելի շատ, քան 2014թ. ընտրություններին, բայց դա բոլորովին բավարար չէ որոշակի գործողություններ ձեռնարկելու համար:

Ֆրանսիայում Մարին Լե Պենի աջ «Ազգային միավորում» կուսակցությունը Եվրախորհրդարանում կստանա մեկ տեղով ավելին, քան Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետությու՛ն» կուսակցությունը՝ 24-ը 23-ի դիմաց:

Գերմանիայում Անգելա Մերկելի «Քրիստոնյա–դեմոկրատների միություն/Քրիստոնյա– սոցիալիստների միություն» դաշինքը, որը հանդես է գալիս Եվրամիության պաշտպանության դիրքերից, հաղթել է ընտրություններում, չնայած ցույց է տվել պատմության մեջ ամենավատ արդյունքը:

Համատեքստ

Եվրամիության կողմնակիցների և հակառակորդների կոշտ դիմակայություն է սպասվում Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան մայիսի 23-26 Եվրամիության 28 երկրներում։

Այս ընտրությունները մոլորակի ամենամասշտաբային խորհրդարանական ընտրություններն են. դրանց կմասնակցի ընդհանուր առմամբ 500 մլն մարդ։ Ինչպես կարծում են փորձագետներից շատերն, այս ընտրություններից հետո բևեռացումը Եվրոպական միությունում ավելի կուժեղանա։ Թեև փորձագետների մեծ մասն այն կարծիքին է նաև, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեն այն կուսակցությունները, որոնք սատարում են ԵՄ ամրապնդման գաղափարին։

Մասնավորապես, «Politico» առցանց ամսագիրն այսպիսի կանխատեսում է անում (առանց հաշվի առնելու Մեծ Բրիտանիայի ընտրողներին).

465 տեղ՝ կուսակցություններ, որոնք սատարում են ԵՄ-ին,

255 տեղ՝ կուսակցություններ, որոնք ԵՄ-ին դեմ են։

Ի՞նչ նշանակություն ունեն այս ընտրություններն ու ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրախորհրդարանը. բոլոր մանրամասները՝

Ի՞նչ է վճռվում այս ընտրություններում

Եվրամիության կողմնակիցների թվին եվրոպական առաջնորդների շարքում դասում են, նախևառաջ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։Եվրամիությանը դեմ հանդես եկողները, նախևառաջ, Իտալիայի վարչապետ Մատեո Սալվինին է, ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը, Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի կողմնակից Նայջել Ֆարաջն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։

Տարաձայնությունների կենտրոնում երկու հարց է, որոնք առավել շատ են մտահոգում եվրոպացի ընտրողներին. ապօրինի միգրացիան ու տնտեսության վիճակը։

Ռուսաստանն ի՞նչ կապ ունի

Եվրոպայի և Բրիտանիայի շատ լրատվամիջոցներ կանխատեսում են, որ Ռուսաստանը պառակտում է սերմանելու Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ։

«Եվրախորհրդարանի ընտրությունները Պուտինը դիտարկում է որպես Եվրոպայում Ռուսաստանի դիրքորոշման վերականգնման հնարավորություն», – գրում է «The Telegraph» թերթը։

«Euobserver»-ը գրում է, որ սոցցանցերում պրոպագանդիստական և ապատեղեկատվական արշավների գլխավոր թիրախներն են լինելու Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։ ԵՄ անդամ այս երեք խոշոր պետությունների բնակիչներն են հենց ընտրելու Եվրախորհրդարանի 751 պատգամավորի մեկ երրորդին։

Մոսկվան արդեն ակտիվացրել է «եվրասկեպտիկ» կուսակցությունների աջակցությունը, գրում է «Euobserver»-ը.«Պուտինի կառավարությունը տարեկան 250 մլն ֆունտ ստերլինգ է ծախսում ապատեղեկատվության վրա, որի մեծ մասը ԵՄ-ին է բաժին ընկնում։ Կրեմլն ընտրությունները դիտարկում է որպես ողջ աշխարհամասում պառակտում սերմանելու հնարավորություն՝ Բելառուս կամ Մերձբալթյան երկրներ հնարավոր ներխուժումից առաջ»։
2017թ-ին ՆԱՏՕ-ն ու ԵՄ 10 անդամները՝ ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, Ֆինլանդիայում «հիբրիդային սպառնալիքին» հակազդելու հակապրոպագանդիստական կենտրոն են ստեղծել։ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում աշխատում են ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումները, հիշեցնում է «Times»-ը։



465 տեղ՝ կուսակցություններ, որոնք սատարում են ԵՄ-ին;
255 տեղ՝ կուսակցություններ, որոնք ԵՄ-ին դեմ են։

Ի՞նչ նշանակություն ունեն այս ընտրություններն ու ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրախորհրդարանը. բոլոր մանրամասները՝
Ի՞նչ է վճռվում այս ընտրություններում.

Եվրամիության կողմնակիցների թվին եվրոպական առաջնորդների շարքում դասում են, նախևառաջ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։Եվրամիությանը դեմ հանդես եկողները, նախևառաջ, Իտալիայի վարչապետ Մատեո Սալվինին է, ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը, Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի կողմնակից Նայջել Ֆարաջն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։

Տարաձայնությունների կենտրոնում երկու հարց է, որոնք առավել շատ են մտահոգում եվրոպացի ընտրողներին. ապօրինի միգրացիան ու տնտեսության վիճակը։

Ռուսաստանն ի՞նչ կապ ունի


Եվրոպայի և Բրիտանիայի շատ լրատվամիջոցներ կանխատեսում են, որ Ռուսաստանը պառակտում է սերմանելու Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ։

«Եվրախորհրդարանի ընտրությունները Պուտինը դիտարկում է որպես Եվրոպայում Ռուսաստանի դիրքորոշման վերականգնման հնարավորություն», – գրում է The Telegraph թերթը։

Euobserver-ը գրում է, որ սոցցանցերում պրոպագանդիստական և ապատեղեկատվական արշավների գլխավոր թիրախներն են լինելու Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։ ԵՄ անդամ այս երեք խոշոր պետությունների բնակիչներն են հենց ընտրելու Եվրախորհրդարանի 751 պատգամավորի մեկ երրորդին։

Մոսկվան արդեն ակտիվացրել է «եվրասկեպտիկ» կուսակցությունների աջակցությունը, գրում է Euobserver-ըգ«Պուտինի կառավարությունը տարեկան 250 մլն ֆունտ ստերլինգ է ծախսում ապատեղեկատվության վրա, որի մեծ մասը ԵՄ-ին է բաժին ընկնում։ Կրեմլն ընտրությունները դիտարկում է որպես ողջ աշխարհամասում պառակտում սերմանելու հնարավորություն՝ Բելառուս կամ Մերձբալթյան երկրներ հնարավոր ներխուժումից առաջ»։
2017թ-ին ՆԱՏՕ-ն ու ԵՄ 10 անդամները՝ ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, Ֆինլանդիայում «հիբրիդային սպառնալիքին» հակազդելու հակապրոպագանդիստական կենտրոն են ստեղծել։ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում աշխատում են ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումները, հիշեցնում է Times-ը։

Ի՞նչ է Եվրախորհրդարանը

Եվրախորհրդարանը երեք ատյաններից մեկն է, որը պատասխանատու է ԵՄ օրենսդրական գործունեության համար։Մյուս երկուսը Եվրախորհուրդն ու Եվրահանձնաժողովն են։

Եվրախորհուրդը կազմված է բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներից, իսկ Եվրահանձնաժողովը՝ գործադիր իշխանության մարմին է (կառավարության պես)։ Երկուսն էլ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն։Որպեսզի ԵՄ-ում ցանկացած օրենք ընդունվի, անհրաժեշտ է և Եվրախորհրդարանի, և Եվրախորհրդի համաձայնությունը։Եվրախորհրդարանի անդամները նաև ընտրում են Եվրահանձնաժողովի նախագահին։

Եվրախորհրդարանը գործադիր գործառույթներ չունի, սակայն այն կարևոր նշանակություն ունի ընդհանուր քաղաքական ուղղությունների որոշման հարցում։

Եվրախորհրդարանի վերջին առավել զգալի որոշումներից արժե նշել ԵՄ-ում բջջային ռոումինգից հրաժարումն ու դրա տարածքում պլաստիկի օգտագործման արգելքը։

Մի քանի թիվ

28 երկրի 500 մլն ընտրող կորոշի 751 խորհրդարանական մանդատի ճակատագիրը։

Նախորդ ընտրություններին Եվրամիությունում ընտրողների ակտիվությունը կազմել է 43տոկոս։Եվրախորհրդարանում ամենամեծ ներկայացուցչությունն ունի Գերմանիան՝ 96 տեղ։

Ամենափոքրը՝ Մալթան՝ 6 տեղ։

ԵՄ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու այդ կազմակերպության անդամ ցանկացած երկրում։

JAMnews



Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.