Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նոր իրարանցում արցախյան խնդրի շուրջ

hghazaryan
April 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 2018 թվականի դեկտեմբերի 6-ը:

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման են ընդունել իր առաջարկած օրակարգը, և որ նա իր հարցերի պատասխանները չի ստացել ո՛չ համանախագահներից, ո՛չ էլ Ադրբեջանից՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտության շուրջ նկատելի իրարանցում սկսվեց:

Դժվար չէր կանխատեսել, որ Բաքուն կփորձի բանակցային գործընթացը տեղափոխել Մոսկվայի հովանավորության ներքո: Չի մոռացվել, թե ինչպես 2016թ. Վիեննայի հանդիպումից հետո՝ հայտնվելով զորքերի շփման գծում վերահսկողության սարքեր տեղադրելու՝ իր համար անընդունելի առաջարկների դեմ-հանդիման, Ադրբեջանը համառորեն ձգտում էր Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հասնելու երկու երկրների նախագահների նոր հանդիպման: 

Հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ զրոյացվեց Վիեննայի համաձայնագրերի հրատապությունը: Հայաստանի ղեկավարությունը դադարել էր պնդել այդ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին, ինչը տարակուսանք էր առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան դիտորդների շրջանում: Ադրբեջանն այդ ժամանակ հասավ իր նպատակին: 

Այժմ հայտնվելով նմանատիպ իրավիճակում, Ադրբեջանը կրկին հույսերը կապել է Ռուսաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքով՝ «Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի-եռակի ավելացման դեպքում կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ռուսաստանը, որ բավական երկար ժամանակ հեռավորություն էր պահպանում կարգավորման դիվանագիտության մեջ ակտիվ միջամտությունից, բնականաբար, պետք է օգտվեր այս հանգամանքից: Արտգործնախարարների հանդիպումը կազմակերպվեց շատ արագ: Սակայն՝ դատելով հանդիպումից հետո ադրբեջանցի նախարարի արած հայտարարություններից, այս անգամ չհաջողվեց խուսափել հայկական օրակարգից: Նույն տպավորությունն են թողնում նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի՝ որևէ կոնկրետություն չպարունակող և միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների նախորդ հայտարարություններին հղում կատարող հաղորդումները: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե Լավրովն ակնարկում է, որ հարցականի տակ են դրված կարգավորման հիմնարար սկզբունքները (ինչո՞ւ անհրաժեշտ եղավ հիշեցնել, որ այդ սկզբունքները մնում են ուժի մեջ և քննարկվել են):

Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում: Այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտությունը ծանր օրեր է ապրում, տեսանելի է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկից: Այս մասին Վարշավայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Կան խոսակցություններ, որ նման հանդիպում կարող է լինել նաև Փարիզում: Թե ինչու Մինսկի խմբի համանախագահ երկրները նմանօրինակ «անջատողական» ակտիվության կարիք ունեցան՝ առայժմ այնքան էլ հասկանալի չէ: Բայց մի բան պարզ է. հակամարտության կողմերի հետ հանդիպումների ժամանակ համանախագահները չեն կարողանում պատասխանել հայկական կողմի հարցերին, մասնավորապես՝ այն հարցին, թե ինչու 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների խախտմամբ Լեռնային Ղարաբաղը դուրս բերվեց բանակցություններից: Պատասխան ստանալ չի հաջողվում նաև Ադրբեջանից, թե որն է Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու նրա չկամության պատճառը: Իսկ առանց այդպիսի պատասխանների, հնարավոր չէ վերսկսել բանակցային գործընթացը. Հայաստանը պնդում է ստանալ այդ պատասխանները:

Ադրբեջանում նույնպես լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու Հայաստանի պահանջը, ինչպես նաև նման որոշում կայացնելուց Ադրբեջանի հրաժարվելը անհնար են դարձնում տարածքային հարցերի քննարկումը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է ղարաբաղյան հիմնախնդրի գիտակներից մեկը՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը՝ նշելով, որ բանակցություններն անիմաստ են դառնում Ադրբեջանի համար:

Այնպես որ, քննարկելու բան կա բանակցությունների տարբեր մակարդակներում և տարբեր հովանավորությունների ներքո: Պարզապես ինչ-որ մոտեցումներ ստիպված պետք է փոխվեն:

Acnis.am խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.