Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նոր հնարավորություններ ազգերի համար. կոսովյան նախադեպով բացված հեռանկարները

marut
May 2013

Պաբլո ԳՈՆՍԱԼԵՍ
Անկախ լրագրող
Բասկերի երկիր/Իսպանիա

Պրիշտինայի և Բելգրադի միջև հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ համաձայնագիրը երկու կողմերի համար արձանագրել է բեկումնային առաջընթաց: Ամենակարևորը՝ այն բավականին հետաքրքիր նախադեպ է ձևավորել այլ տարածքային վեճերի կարգավորման համար: Իսպանիան այն երկրներից է, որում կոսովյան նախադեպից հետո և այլ գործոնների բերմամբ մոտակա տարիներին կարող են տեղի ունենալ լուրջ տարածքային վերաձևումներ:

Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների բնականոնացումն առանց Բելգրադի կողմից Կոսովոյի անկախության ուղղակի ճանաչման՝ հետաքրքիր քայլ է, որը որոշակիորեն ծառայում է որպես իրավական նախադեպ: Այս նախադեպը կարող է օգտագործվել անկախության ձգտող այլ երկիր-տարածքների կողմից, եթե անկախությունն արդեն կա և հնարավոր է գոնե դե-ֆակտո երկիրը ճանաչել որպես ազատ և ինքնիշխան պետություն: Այնպիսի դեպքեր, ինչպիսին են Իսպանիայում՝ Կատալոնիայի և Բասկերի երկիրը կամ այնպիսի հակամարտություն, ինչպիսին առկա է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև, արդեն ունեն նախադեպ, ճիշտ է՝ կարգավորման առումով դեռևս ոչ լիարժեք:

Կարելի է հետևյալ ընդհանուր եզրակացությունն անել. եթե գոյություն ունեն երկու կողմեր՝ հստակ համատեղ խնդրով, բայց կողմերից մեկը, որպես կանոն՝ կենտրոնական կառավարությունը, հրաժարվում է բանակցություններ վարել, ապա երկրորդ կողմը, սովորաբար՝ ինքնորոշման ձգտող տարածաշրջանը, կարող է սկսել անջատման միակողմանի գործընթաց՝ առանց խախտելու միջազգային իրավունքը: Միակ քայլը, որն ապօրինի է լինելու՝ երկրի կենտրոնական սահմանադրության խախտումն է, որն, իր հերթին, խախտում է ինքնորոշման իրավունքը՝ տարածաշրջանի անկախությունը կամ կարգավիճակի այլ փոփոխությունը հռչակելու ժամանակ: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հաստատել է, որ միակողմանի անջատումը չի հակասում միջազգային օրենքներին:

Իսկ հնարավո՞ր է խուսափել սահմանադրության խախտումից՝ նման դեպքերի համար միակ ապօրինի քայլից: Պատասխանն ակներև է. իհարկե՝ այո՛: Բայց դրա համար երկու կողմերն էլ պետք է ունենան երկխոսություն վարելու ցանկություն: Մեր ժամանակների կառուցողական երկոսության օրինակը 2014թ. Շոտլանդիայում անցկացվելիք հանրաքվեի նախապատրաստությունն է, որը վճռելու է Մեծ Բրիտանիայի կազմում նրա մնալու հարցը: Դրական մեկ այլ օրինակ էլ կանադական Քվեբեք նահանգն է, որտեղ անկախության համար պարբերաբար հանրաքվեներ են կազմակերպվում: Ակնհայտ է, որ այս բոլոր դեպքերում մեծ խոչընդոտներ չեն ծագում՝ մարդկանց կարծիքները պարզելու համար: Ուրեմն ինչո՞ւ այլ դեպքերում կենտրոնական կառավարությունն այս իրավունքը չի հարգում, ինչպես,  օրինակ,  Մադրիդը Բասկերի երկրի կամ Կատալոնիայի նկատմամբ:

Իսպանիայի կենտրոնական կառավարությունը հանդես է գալիս ինքնորոշման ցանկացած շարժման դեմ: Պատմական ազգային շարժումներ ունեցող (Բասկերի երկիր, Կատալոնիա, Գալիսիա) տարածքների ավելի լայն ինքնավարության կամ անկախության հանրաքվե անցկացնելու խնդրանքներին Մադրիդը միշտ ժխտողաբար է վերաբերվել:  Կենտրոնական իշխանությունները հղում են կատարում 1978թ. ընդունված իսպանական սահմանադրությանը, թեև շատ կարևոր է, որ, օրինակ, Բասկերի երկրում նրա օգտին քվեարկել է բնակչության 1/6-ից էլ փոքր մասը: Իսպանիայի կենտրոնական կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ որևէ տարածքի անկախության հանրաքվեին պետք է մասնակցի ողջ Իսպանիայի, այլ ոչ միայն խնդրո առարկա տարածաշրջանի բնակչությունը: Այս դիրքորոշումը նույնական է Կոսովոյի նկատմամբ Սերբիայի ունեցած երբեմնի կեցվածքին, Վրաստանի դիրքորոշմանը Աբխազիայի և Հարավային Օսիայի, իսկ Ադրբեջանինը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ազգային սահմանադրության տարածքային անձեռնմխելիության հենց այս կետը, որքան էլ շատերը ձգտեն Կոսովոն որպես բացառիկ և ընդօրինակման ոչ ենթակա դեպք դիտարկել, լավագույնս ցուցադրում է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե կողմերից մեկը հրաժարվում է այլընտրանքային իրողությունների շուրջ բանակցություններ վարել: Այսպես, Սերբիան իր կազմում Կոսովոն պահելու համար ժամանակին փորձել է սահմանադրական ուժ կիրառել՝ այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Նույն կերպ են գործել Վրաստանն ու Ադրբեջանը: Բոլոր այդ դեպքերում կենտրոնական իշխանության՝ երկխոսելու չկամությունը հանգեցրել է հայտնի իրադարձությունների և մարդկային զոհերի, իսկ հակամարտությունները ցայսօր մնում են չկարգավորված, և այնտեղ տիրող իրավիճակը դեռևս հեռու է բնականոն լինելուց:

Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ և յուրօրինակ է նաև պատմական կտրվածքով: Յուրաքանչյուր դեպքում գոյություն ունեն տարբեր գործոններ, իսկ արտաքին ուժերը համարյա ամենուր միևնույնն են: Այսպես, Սերբիայի և Կոսովոյի պարագայում առանցքային դերակատարներն են Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, Վրաստանի դեպքում, անտարակույս, վճռորոշ է Ռուսաստանի միջամտությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի պարագայում ի թիվս այլոց կարող է հիշատակվել նաև թուրքական ազդեցությունը:

Ի հեճուկս վերոնշյալի՝ այս բոլոր դեպքերն ունեն ընդհանուր հիմք: Տարածաշրջանները պետք է ունենան ինքնորոշման հնարավորություն, այսինքն՝ սեփական ճակատագիրը որոշելու ազատություն: Այդ ապագան կարող է լինել կամ լիակատար անկախությունը, կա՛մ ավելի լայն ինքնավարությունը, կա՛մ էլ՝ կարող է ոչինչ չփոխվել: Բայց ընտրելու ազատության փաստն ինքնին հակասում է կենտրոնական իշխանության շահերին, որը կամենում է շարունակել թելադրել իր կամքը խնդրո առարկա տարածքում:

Արդյո՞ք սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի անկախանալու իրավունք: Ո՛չ, միջազգային պրակտիկայում ո՛չ բոլոր դեպքերում կենտրոնականից տարբեր կամ երկրում գերիշխող ազգությանը չպատկանող տարածքային միավորները կարող են հավակնել անկախության:  Այսպես, դժվար է պատկերացնել, որ Կաստիլիան կամ Անդալուզիան կանջատվեն Իսպանիայից, իսկ Բավարիան՝ Գերմանիայից: Մինչդեռ բասկական, կատալոնական, ղարաբաղյան կամ կոսովյան դեպքերը մատնացույց են անում կենտրոնի և պայմանական ասած՝ նրա տարածաշրջանների միջև առկա ակնառու տարբերությունները:

Արդեն պարզ է, որ Կոսովոն յուրօրինակ իրավաբանական, թեպետև ընդօրինակման համար ոչ ցանկալի նախադեպ է, հատկապես՝ հաշվի առնելով միջազգային հանրությանն ինտեգրվելու հարցում նրա ունեցած դժվարությունները: Ներկայումս մի շարք եվրոպական տարածաշրջաններում  քննարկվում է սեփական ապագան ինքնուրույնաբար որոշելու համար հանրաքվեների կազմակերպման հարցը: Շոտլանդիան, Կատալոնիան, Բասկերի երկիրը, Կորսիկան կամ Ֆլամանդական տարածաշրջանը միջնաժամկետ հեռանկարում կարող են դառնալ առանձին երկրներ: Ընդսմին՝ դա միջազգային իրավունքի խախտում չի հանդիսանա, եթե մինչ այդ սպառվեն բանակցությունների համար բոլոր հնարավորությունները: Արդեն նշել ենք, որ երկխոսությունից հրաժարվելը կամ բանակցությունները միտումնավոր փակուղի մտցնելու նպատակով ազգային սահմանադրությանը (որն առաջին հերթին պաշտպանում է երկրի ամբողջականությունը) հղում կատարելը կարող է դիտվել որպես երկխոսության հնարավոր ուղիների սպառում:

Այժմ դռները բացվել են, հատկապես երբ առկա է սերբերի և կոսովցիների օրինակը, այսինքն այն, որ կարելի է համակեցության (կոաբիտացիայի) հասնել առանց անջատված տարածքը որպես երկիր ճանաչելու: Դա հստակ ազդանշան է բոլոր նրանց, ովքեր շարունակում են խոչընդոտել ազգային ինքնորոշմանը ձգտող շարժումներին: Ընդառաջելով երկխոսությանը՝ նրանք ավելի քիչ կկորցնեն, քան իրենց տարածքներից մեկի միակողմանի անջատման դեպքում: Այսինքն, երկխոսությունը նոր ձևաչափով երկրի ամբողջականությունը պահպանելու շանս է տալիս, իսկ նոր իրողությունները ճանաչելուց հրաժարումն ընդամենը մեծացնում է տարածքներն ընդմիշտ կորցնելու վտանգը:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.