Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Շուշին 18-19-րդ դարերի քրիստոնեական ու մահմեդական գերեզմանների վկայություններում

marut
April 2012

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հնագետ
Շուշի

Ցեղերի ու ժողովուրդների մեծ գաղթի ու տեղաշարժի (ուրբանացման) ժամանակներից ի վեր Անդրկովկասը եղել է մեծ շահերի բախման ու ռազմաքաղաքական ծրագրերի իրականացման յուրատեսակ հանգուցակետ: Այս տարածքով են անցել դեպի հյուսիս արշավող ասորիները, իսկ հյուսիսից հարավ` սկյութները, դեպի արեւմուտք` պարսիկները, իսկ արեւմուտքից դեպի արեւելք` հույներն ու հռոմեացիները:

Այստեղով են անցել նաեւ թուրք սելջուկներն ու թաթար-մոնղոլները: Վերջիններս Լենկ Թեմուրի առաջնորդությամբ եղել են նաեւ Ղարաբաղում (այդ մասին է անգամ վկայում Ասկերանի շրջանի Բադարա գյուղի արեւելյան կողմում գտնվող «Լենկ Թեմուրի մաննը» կոչվող մանրատեղանունը):

Կատարենք մի փոքր էքսկուրս եւս, որից հետո խոսենք վերնագրված թեմայի շրջանակներում:

Անդրկովկասի շատ խանություններ, այդ թվում նաեւ Արցախը, 17-18-րդ դարերում գտնվում էին Պարսկաստանի իշխանության տակ: Երբ 1748թ. իր մերձավորների կողմից սպանվում է Նադիր շահը՝ փլուզվում է նրա իշխանությունը, իսկ նրա թախտին նստել ցանկացողների թիվը մեծանում:

Իրենց անկախ հռչակած խաների միջեւ սկսվում են գահակալական կռիվներ: Չնայած երկիրը տնտեսական ու քաղաքական ճգնաժամ էր ապրել, սակայն Նադիր շահի սպանվելուց առաջ նպաստավոր պայմաններ էին ստեղծվում երկրից փախած Փանահ Ալիի համար, ով 1747 թվականից թափառում էր Ղարաբաղի տափաստաններում:

Իսկ ո՞վ էր նա: Ինչպես պարսկական, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում նրա մասին գրված է. «Պարսկաստանի խորքում բնակվող եւ թափառական կյանք վարող Սարուջանլու ցեղին պատկանող մի հովվի որդի էր, որ Նադիր Շահի մոտ կատարում էր մունետիկի պաշտոն եւ կոչվում «Ջառչի փանահ»»:  Սա ներհակաբար հրապարակ է հանել Նադիր Շահի հրապարակած վճիռը եւ գլխատվելուց վախենալով Ղարաբաղ է փախել 1747 թվականին ու սկսել զբաղվել ավազակությամբ (տես՝ Ախունդով Նազիմ, Ղարաբաղնամելար, Ադրբեջան, Բաքու, 1990):

Ապրես Բեկնազարյանը «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի 73-րդ էջում գրում է. «Երբ Նադիր Շահը 1748 թվականին մերձավորների կողմից սպանվում է, մեծ հնարավորությունների դուռ է բացվում տափաստաններում թափառող ավազակապետի համար: Նա տեղավորվում է Գյուլիստանի եւ Ջրաբերդի մելիքների մոտ: Նախապես խոստանալով հպատակություն, ստանալով նշված վայրերի մելիքների համաձայնությունը, իր մոտ է հրավիրում իր ցեղակիցներից մոտ 100 հոգի ու Ղարաբաղի հարթավայրային մասում ավելի ուժեղացնում ավազակային հարձակումները»:  Իսկ Շուշիում նրա հայտնվելու մասին գրված է. «Հետագայում իրականությունից ու մելիքների ազդարարությանն անտեղյակ Մելիք-Շահնազար Գ-ն վեց հազար թումանի ավազակապետի վրա ծախել է Շուշիի ստորին մասը»:

Փանահ Ալին Շուշիի ստորին մասում հաստատվելուց հետո շարունակում է ուժեղացնել բանակցությունները Մելիք-Շահնազարի հետ, ժամանակի ընթացքում զարտուղի ճանապարհով ստանում խանական կոչում ու էլ ավելի ուժեղացնում թուրքալեզու քոչվոր ցեղակիցների մուտքն՝ այս անգամ արդեն Շուշի: Նրանց տեղավորման վայրը կոչվել ու նույնիսկ խորհրդային տարիներին կոչվելիս է եղել Քյոչալիլար  մահլասի (քոչվորների թաղամաս): Չնայած հաստատվել էին քաղաքում, բայց շարունակում էին ապրել նախկին ձեւով:

Իսկ Շուշին մինչ այդ հայաբնակ էր, որի մասին արդեն հայտնի տեղեկությունների մի մասը կներկայացնենք ընթերցողին:

1. Ոչ հայազգի Համիդ Ալգարի հեղինակությամբ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում հրատարակված ծավալուն «Մելքոն Խան» գիրքը վկայում է, որ Մելքոն խանի գերդաստանը 1690-ական թվականներից ի վեր ապրելիս է եղել Շուշիում, զբաղվում էր առեւտրով, եղել է Պարսկաստանի շահի մերձավորներից: Գերդաստանի շառավիղները՝ բժիշկ Մելքոն Բեկի գլխավորությամբ, որ ներկայումս ապրում է Բելգիայի Գենտ քաղաքում, կենդանի վկաներ են:

2. Մելիք Շահնազարի գերդաստանի երկու ճյուղերն Ավետարանոցից արդեն տեղափոխվել եւ ապրում էին Շուշիիում, ինչի մասին վկայում են քաղաքում երկու առանձնատները ու տոհմական գերեզմանոցը:

Այժմ անդրադառնանք Շուշիի 18-19-րդ դարերի հին հայկական ու մահմեդական գերեզմանատներին եւ տեսնենք, թե ինչ են ասում առկա արձանագրությունները:

Հայկական գերեզմանատների շիրմաքարերի արձանագրությունները գրված են գրաբար, միջին հայերեն նաեւ ղարաբաղյան բարբառով:

Մահմեդական գերեզմանատներ շիրմաքարերի արձանագրություններն արաբատառ են: Բոլոր գերեզմանատների (8 քրիստոնեական եւ 2 մահմեդական) շիրմաքարերը տեղական քարից են:

Այժմյան քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավ-արեւելյան կողմի հիմնովին ավերված հայկական գերեզմանատան տարածքում պահվող շիրմաքարերի մեկի կողին գրված չորս տողից բաղկացած արձանագրությունը վկայում է, որ մեծշենցի հոգեւորական Ասծատուր Մայիլյանի թոռ Պետրոսի աճյունը հողին է հանձնվել ՌՄ (1751) թվին: Մայիլյանների գերդաստանի շառավիղները՝ ներկայումս ապրում է Արցախում եւ նրա սահմաններից դուրս: Ո՞վ գիտի, գուցե ավելի վաղ շրջանի մասին տեղեկացնող արձանագրություններ էլ կլինեին, եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից չավերվեին քրիստոնեական գերեզմանները:

ժամանակին փորձում էի պարզել, թե ում է պատկանում Շուշիի հյուսիսային կողմի հին հայկական գերեզմանատնից հեղեղատով սահմանազատված մահմեդական գերեզմանատունը£ Նկատի ունեմ կոնկրետ ցեղը, ազգությունը:  Ուսումնասիրության հենց նախնական շրջանում պարզվեց, որ այս գերեզմանատան տարածքում հողին են հանձնված Իրաքից եւ Պարսկաստանից տեղափոխված քոչվոր ցեղերի հանգուցյալների աճյունները, որոնց շիրմաքարերի արձանագրությունները որոշ տեղեկություններ են տալիս: Արձանագրությունները վկայում են այն մասին, որ Շուշի են հասել Քերբալա, Մաշադի, Ղաջար եւ այլ ցեղեր: Պարզվեց նաեւ, որ որոշ ժամանակահատվածում կիսաքոչվոր կյանք վարելուց հետո նրանք 20-րդ դարասկզբին սկսել են հարմարվել նստակյաց կյանքին, բայց շարունակում էին զբաղվել հիմնականում անասնապահությամբ եւ թաղիքագործությամբ:

Վերը նշված քոչվոր ցեղերը խորհրդային տարիներին՝ 30-ական թվականներին,  ասիմիլյացիայի են ենթարկվել ու ստացել ադրբեջանցի անվանումը£ Վերոնշյալ «Ղարաբաղնամելար» գրիքի 477-րդ էջում գրված է. «1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո մինչեւ 1830 թվականը բնակչության ներհոս է եղել դեպի Ղարաբաղ: Անդրկովկաս են տեղափոխվել 40 հազարից ավելի պարսիկներ, որոնք տեղավորվել են Երեւանի եւ Ելիզավետպոլի նահանգներում»:  Հեղինակը նույն գրքի 412-րդ էջում նշում է. «Ղարաբաղի, Շամախու եւ Շաքիի տարածքները հնում հայկական են եղել»:

Հայտնի է , որ 1805թ. Կուրակ գետի ափին կնքված պայմանագրով Ղարաբաղը մտել էր Ռուսաստանի հպատակության տակ՝ ներառվելով Ելիզավետպոլի նահանգում: Այնպես որ, նահանգ ներհոս կատարած պարսկական ցեղերը բնակեցվել են նաեւ Շուշիի ստորին՝ արեւելյան սարահարթի վրա: Այդ մասին են վկայում նաեւ մահմեդական գերեզմանատան արձանագրությունները: Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող արաբատառ այս արձանագրությունները միաժամանակ խոսում են հանգուցյալների ինչպես այս կամ այն քոչվոր ցեղին պատկանելու, այնպես էլ խորհրդային տարիներին ասիմիլյացիայի ենթարկվելու մասին:

Եվ այսպես, կողք կողքի են Ղաջարների ցեղի սերունդ քույր ու եղբայր Բեյխոսրովի եւ Նիմթաջի շիրմաքարերը: Եղբոր շիրմաքարին գրված է. Քահմանով Քեյխոսրով Միրզա Ղաջար Քեյգուբաթ Միրզա օղլու (1914-1985), իսկ քրոջ շիրմաքարին՝ Քահմանով Նիմթաջ Բեյգուբաթ գըզը (1920-1974): Իսկ ոմն Այուբի շիրմաքարի վրա, որ կանգնեցված է առագաստաձեւ, գրված է արաբատառ եւ ադրբեջաներեն. Հաջիեւ Այուբ Մաշադի-Սույելման օղլու (9.VII 1900-1971   19.1):

Հարկ ենք համարում նշել, որ ժամանակին երգարվեստին ծառայություն մատուցած, հանրությանը միշտ ադրբեջանցի ներկայացված Ուզեիր Հաջիբեկովն ու Բյուլ-Բյուլը եւս Պարսկաստանից տեղափոխված ցեղերի սերունդ են: Դա հաստատվում է նրանց իսկական տվյալներով: Առաջինը ծնվել է 1885թ., մահացել 1948թ. Բաքու քաղաքում: Քրիստոնեական ոճով կանգնեցված ուղղանկյունաձեւ սեւ շիրմաքարին պատկերված նկարի տակ գրված է. «Հաջի բեկ Ուզեյիր Աբդուլ Հյուսեին օղլը»:

Իսկ Բյուլ-Բյուլի մասին Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հատորի 206-րդ էջում գրվածը ներկայացնում եմ թարգմանաբար՝ Բյուլ-Բյուլ (իսկական անուն-ազգանունը՝ Մուրթուզա Մաշադի Ռզա օղլու Մամեդով, ծնվ. 26.06.1897թ. Խանի բաղ տեղամասում: Շուշի քաղաքից ոչ հեռու: Ադրբեջանական խորհրդային երգիչ: Բյուլ-Բյուլ (բլբուլ) նշանակում է սոխակ: Հատուկ անուն դարձած այս մականունը նա ստացել է շնորհիվ իր ձայնի: Մահացել է 26.09.1961թ., թաղված է Բաքվում:

Չիմացողների համար նշենք, որ Խանի բաղը Շուշիից 15 կմ հեռու է: Ստույգ տեղեկություն էլ չկա, թե կոնկրետ որ խանին է պատկանել:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.