Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Որպեսզի այս անգամ Անկախությունը լինի ընդմիշտ

marut
October 2011

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Հայկական Առաջին տեղեկատվականի
(www.1in.am) ռուսերեն  ծառայության խմբագիր
Երեւան

ՙԱյս ազգն ի մոխիր տապալվեց, ամենայն հավանականությամբ` ընդմիշտ…՚ 

Ուինստոն Չերչիլը Հայաստանի մասին, 1923 թ.,
Լոզանի պայմանագրից հետո 

 

2011թվականը Անկախ Հայաստանի 20-րդ տարին է` մի երկրի անկախության, որը քաղաքական ծրագրավորման բոլոր հայտնի կանոնների համաձայն` նման եւս երկու հարյուր երկրների պես անկախ դառնալու այլեւս ոչ մի հնարավորություն չուներ, հաշվի առնելով, թե ինչ էր նրան պատահել Առաջին Աշխարհամարտի օրոք եւ դրանից հետո: Բայց անկախությունը փաստ է, ինչպես եւ այն, որ մեծն անգլիացին հայերի մասով սխալվել էր:

 

 

Սակայն Չերչիլը 1918-1920 թթ. իրադարձությունների ժամանակակիցն էր, ապա նաեւ` մինչեւ 1923 թ. տեղի ունեցած դեպքերի անուղղակի ականատես լինելով Առաջին Հանրապետության օրոք անկախության հանդեպ հայերիս դրսեւորած վարքագծին եւ վերջինիս արդյունքին:  Այս ամենի հետեւանքները հանրագումարելով` Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետն այլ բան ենթադրել չէր կարող: Մնացածը եղել է հետո. հայերիս մեր սերնդին Նախախնամությամբ բախտ է շնորհվել անկախ պետականության վերականգնման ժամանակակիցն ու գործող անձը լինելու:

 

Ի±նչ ենք արել մենք մերօրյա` արդեն 20 տարեկան հասակ ունեցող անկախության հետ: Իսկ ավելի կարեւոր է, թե վերջինիս օրոք ի±նչ չենք արել:

 

Մենք այդպես էլ չենք հասել մեր հարեւանների հետ ընդունելի հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ նրանց կողքին մեզ դարերով վիճակված է ապրել: Մենք չենք հանգուցալուծել Թուրքիայի հետ մեր տարաձայնությունները, չենք կարգավորել Ադրբեջանի հետ մեր ունեցած հակամարտությունը, այսինքն` Հայաստանն ինքնաբավ չի դարձել խաղաղությունն ու սեփական անվտանգությունն ապահովելու համար: Մենք հաղթել ենք պատերազմում, բայց այժմ պարտվում ենք խաղաղությանը: Մեզ դեռեւս մնում է ապավինել Ռուսաստանի բարեհաճությանը, որը, հուսանք, մեզ օգնության կգա, թեպետեւ ինքը հաստատուն քայլերով ընթանում է նոր ապակայունացման ու, թերեւս, մասնատվելու նոր ալիքին ընդառաջ` անընդունակ լինելով հաստատելու պատկան կենսաձեւ (modus vivendi) ո°չ իր քաղաքացիների, ո°չ հարեւանների հետ իր հարաբերությունների, եւ ո°չ իսկ հարափոփոխ աշխարհում իր տեղը գտնելու համար:

 

Մենք չկարողացանք անհրաժեշտ մակարդակով ձեւակերպել ու ձեւավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ չհիշեցինք, թե անկախ դառնալուց հետո ումի±ց դադարեցինք կախման մեջ լինել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք արգելակվել ենք անցյալի ու ապագայի միջեւ` երկնչելով դեպի առաջ վճռորոշ քայլ կատարել` դրանով իսկ փորձելով խաբել ժամանակը:

 

Միաժամանակ, մենք չենք ձեւավորել քաղաքացու կարիքներին համապատասխանող եւ նրա աներկբայելի տաղանդները բացահայտող տնտեսական համակարգ, որը նրան հնարավորություն կշնորհեր ազնիվ եւ արժանի եկամուտ ունենալ, իսկ նրա հարկերով` հարստացնել պետությունը: Հենց դրա համար չքավոր հայերին կարելի է գտնել միայն Հայաստանում: Դրա փոխարեն մենք ստեղծել ենք տնտեսության մեջ նախաձեռնությունը եւ կյանքն իսկ սպանող մենաշնորհներ, որոնք թունավորում են տնտեսական, քաղաքական, հասարակական եւ բարոյական միջավայրը: Երկյուղելով ազատ նավարկությունից` մենք տնտեսապես տրվել ենք նախկին մետրոպոլիայի գազային ՙապուրին՚` ամբողջապես եւ հիմարաբար հանձնելով իրեն մեր էներգետիկան, կապը, հաղորդակցության ուղիները եւ այդպես իսկ չաշխատած գործարանները:

 

Մենք չենք ստեղծել քաղաքացու ազատությունն ապահովող եւ պաշտպանող քաղաքական համակարգ, որն ազատ քաղաքացուն թույլ է տալիս կամավոր ծառայությամբ օգտակար լինել հասարակությանն ու պետությանը. չենք ձեւավորել մի համակարգ, որն ի վիճակի կլիներ կառուցողական հունով ուղղորդել հայրենասիրության անսպառ ներուժը. համակարգ, որը նախատեսված լիներ մեր միջից ընտրելու լավագույն եւ արժանավորագույն այնպիսի անձանց, ովքեր ունակ կլինեին պատասխանատվություն ստանձնել ոչ միայն իրենց եւ իրենց մերձավորների, այլեւ ողջ երկրի համար: Մենք շարունակում ենք դեռեւս Մոնտեսքյոյի եւ Ռուսոյի օրոք սպառված բանավեճերը` չմոռանալով հանդերձ մեզ համարել եվրոպական քաղաքակրթության մաս: Սակայն մենք շարունակում ենք հարկ վճարել քաղաքացուն ծեծի ենթարկող եւ չպաշտպանող ոստիկաններին, հարստահարող եւ աշխատանքի համար հարկատուին ոչ երախտապարտ հարկային տեսուչներին, պաշտոնյաներին, մաքսավորներին: Հենց այսպես էլ մեր իսկ կողմից սնուցվել է խորհրդային շրջանի ՙկոլխոզակոմսոմոլ՚ բուրգի ստորին շերտերից սերող թերուսների, անհաջողակների եւ ՙգողցողների՚ իշխանությունը:

 

Այսքանը չանելուց հետո մեզանից շատերը դեռեւս հակված են ՙերկրի՚ եւ ՙազգի՚ վրա նեղսրտել` փորձելով առ երջանկություն եւ հավասարություն մեր ձգտումն իրականացնել ոչ թե բուն Հայաստանում, այլ նրանից դուրս` հետեւելով 80 տոկոս մեր, ավաղ, արդեն նախկին հայրենակիցներին: Եվ եթե նրանք այնտեղ են հայտնվել պատմական ողբերգությունների կամ տնտեսական արհավիրքների կամոք կամ, անհայտ տարածքների ու հնարավորությունների իրացման մոլուցքին տրվելով, ապա ներկայիս նեղվածությունը բխում է բացառապես մեր շուրջն ընթացող զարգացումներն ու ընդհանուրիս անելիքները չընկալելու հանգամանքից: ՙՄենք՚-ը նշանակում է երկրի քաղաքացի, նրա բնակիչները, նրա հարկատուներն ու զինապարտները: Մենք մեր մեջ դեռեւս չենք ձեւակերպել այն կանոնները, որոնց համաձայն բոլորս միասնաբար պարտավոր ենք ապրել: Այդ կանոնների հանրագումարը, որը գրի է առնվել ՙՍահմանադրություն՚ կոչվող փաստաթղթում, դարձել է իշխանությունների արհամարհանքի եւ քաղաքացիների ցինիկ վերաբերմունքի առարկա: Այդ իսկ պատճառով դեռ որոշ ժամանակ մեր 20-ամյա անկախ երկիրը գտնվելու է դեգերումների ու մոլորությունների մեջ` թե° մեր տարածաշրջանի եւ թե° մեր իսկ նկատմամբ պատմական ինքնանվաստացնող կարծրատիպերի միջեւ:

Այսուհանդերձ, հայոց քաղաքներում ու գյուղերում արդեն ձեւավորվել է Անկախ Հայաստանի բազմահազար քաղաքացիների համաստեղությունը, քաղաքացիներ, ովքեր ոչ միայն իրենց ճակատագրի պատվարժան տերն են, այլեւ` արյան, քրտինքի եւ արցունքի գնով անկախություն նվաճած ազգի ժառանգորդ են, որը երկու հարյուրից միակն արժանացավ սեփական պետությունն ունենալուն: Եվ այդ քաղաքացիներին տրված է ինքնակազմակերպվել եւ մարդու ու իր իրավունքների վրա հիմնվող Սահմանադրության համաձայն իշխանություն ձեւավորել, քանզի առանց այդ արժեքի ՙՀայրենիք՚ բառը բովանդակազուրկ է դառնում: Իսկ Ազատությունն ու ազատ քաղաքացիները հենց այն նպատակն են եւ, միաժամանակ, այն բովանդակությունն են, որի մասին մենք ոչ միայն երգեր ենք հյուսում, այլեւ որի մեջ ապրում ենք եւ սնում մեր երեխաներին: Միայն այսպես, ընտրելով ու անցնելով այդ ճանապարհը, մենք ձեռք կբերենք վստահություն, որ այս անգամ Անկախությունը լինելու է ընդմիշտ:

Թեգեր Անալիտիկոն | №10 | 2011Ռուբեն Մեհրաբյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.