Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պատերազմն Իրանում կարող է հանգեցնել ողջ Հարավային Կովկասի ապակայունացմանը

marut
May 2012

Հարցազրույց Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնի (International center on Conflict and Negotiation – ICCN) տնօրեն Գեորգի ԽՈՒՑԻՇՎԻԼՈՒ հետ 

– Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններն իրավամբ համարվում են «թեժ»: Ձեր գնահատմամբ, որո՞նք են դրանց մեջ եղած տարբերություններն ու նմանությունները:

– Այո’, իհարկե, դրանք թեժ ու անհանգիստ տարածաշրջաններն են, բայց միաժամանակ? միմյանցից մեծապես տարբերվող: Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որը հաստատում է իր նոր հետխորհրդային ինքնությունը, եւ տարբեր երկրների պարագայում այս գործընթացը զարգանում է տարբեր հաջողությամբ:  Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները կայացած պետություններն են, բայց նրանք ունեն տարածքային ամբողջականության հետ կապված լուրջ խնդիրներ, համենայն դեպս՝ Վրաստանն ու Ադրբեջանը: Բացի դրանից, մեր երկրները փորձում են հաստատել անդրտարածաշրջանային կապեր, որոնք ընդունակ կլինեն ապագայում օգտակար լինել նրանց՝ կայունության ամրապնդման, տնտեսության զարգացման եւ մյուս առաջնահերթությունների համար: Դրա համար էլ վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանն արդեն դիտվում է սեւծովյան տարածաշրջանի ձեւաչափում: Տվյալ դեպքում Ադրբեջանն ամբողջությամբ սույն ձեւաչափին չի պատկանում, բայց դա, համենայն դեպս, չի խոչընդոտում ընկալել նրան սեւծովյան տարածաշրջանի, այսինքն, Հարավային Կովկասի ավելի ընդլայնված շրջանակում: Նշեմ նաեւ, որ Թուրքիան նույնպես դիրքավորում է իրեն որպես կովկասյան երկիր: Թուրքիան ունի լուրջ պատճառներ Կովկասի ընդլայնված տարածաշրջանում ինտեգրման մասին խոսելու համար: Իսկ Իրանն առավել կապված է մերձավորարեւելյան, քան հարավկովկասյան տարածաշրջանային կառույցի հետ: Այս կտրվածքով Հարավային Կովկասը գտնվում է Իրանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ կեսճանապարհին: Եվ եթե բռնկվի իրանական ռազմագործողությունը, ապա մեր տարածաշրջանը վերջինիս մեջ կլինի շատ խոցելիորեն ներքաշված:

– Իսրայելում ԱՄՆ դեսպան Դենիել Շապիրոն վերջերս հայտարարել է, որ իր երկիրն ավարտել է իրանական միջուկային օբյեկտների դեմ ռազմական հարված հասցնելու ծրագրի մշակումը եւ պատրաստ է դրա իրականացմանը… 

– Ես մասնակցել եմ այն ռադիոկամրջին, որտեղ ռուսաստանյան փորձագետ Պավել Ֆելգենգաուերը կատարել է Իրանում պատերազմը սկսելու վերաբերյալ հերթական կանխագուշակումը: Շատ եմ կամենում հուսալ, որ նրա կանխատեսումը չիրականանա, որովհետեւ այն իսկապես աղետ կդառնա: Ոչ միայն Ֆելգենգաուերը, այլեւ մյուս փորձագետները կարծում են, որ Իրանում պատերազմի բռնկման դեպքում Ռուսաստանը կարող է Վրաստանի տարածքով ինչ-որ միջանցք ստանալ: Միջանցքները կարող են անցնել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով. հյուսիսից հարավ տեղափոխվելու են ինչ-ինչ՝ նախ եւ առաջ՝ ռազմական բեռներ: Դա կարող է հանգեցնել մեր երկրներում ահաբեկչությունների ծավալմանը, եւ հարավկովկասյան երկրները դրան ոչինչ հակադրել չեն կարողանա, քանի որ այստեղ հատվելու են գերտերությունների շահերը, իսկ մեր տարածաշրջանն ի վիճակի չէ ցուցաբերել դրանց որեւէ դիմակայություն: Բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ամենին գործը չի հասնելու:

– Մերձավոր Արեւելքի մյուս երկրում` Սիրիայում, համեմատաբար երկար ժամանակ ընթանում է իշխանության եւ ընդդիմության կարծր դիմակայություն: Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ընդդիմադիր ուժերը վաղուց ի վեր իրենց կառավարություններին «արաբական գարուն» են կանխագուշակում: Որքանո՞վ իրական է Հարավային Կովկասի երկրներում սիրիական սցենարի իրականացումը: 

– «Արաբական գարունը» որոշակիորեն տարբեր երեւույթ է: Բայց, իհարկե, տարածաշրջանային ազդեցությունն առկա է, անգամ կարելի է խոսել «արաբական գարնան» Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու մասին:

Սիրիայում առկա իրավիճակը շատ լարված է. նախագահ Բաշար Ասադի բռնարար վարչակարգը միջազգային հանրության կողմից չի արժանանում համապատասխան հակազդեցության. նրա վրա արդյունավետ ճնշում գործադրել չի հաջողվում: Դրա հետեւանքով Սիրիայում իրադարձությունները շատ ողբերգաբար են զարգանում եւ դրանց վերջը դեռ չի երեւում:

Վրաստանում, օրինակ, իրավիճակն, այնուամենայնիվ, որոշվում է տեղական գործընթացներով: Մոտենում են խորհրդարանական ընտրություններ, եւ հանրային աշխուժությունը հիմնականում հենց դրանց շուրջ է կենտրոնացած:

Ադրբեջանում եւ Հայաստանում իրավիճակը չափազանց լարված է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատճառով: Չի բացառվում, որ այն կարող է վերահսկողությունից  դուրս գալ: Կարծում եմ, որ իրանական գործողության մեկնարկի դեպքում ղարաբաղյան հակամարտության հետ կապված մեր տարածաշրջանը կարող է բախվել լուրջ հետեւանքների:

– Արդյո՞ք Դուք կարծում եք, որ Իրանին զուգահեռ պատերազմ կարող է բռնկվել նաեւ Լեռնային Ղարաբաղում: 

– Ո’չ, բայց իրանական իրադարձություններն այս կամ այն կերպ կազդեն իրավիճակի վրա: Այսինքն, իրանական խնդրից կարող են ճյուղավորվել նոր զարգացումներ` ղարաբաղյան գործընթացի նոր դինամիկայի ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այդ դեպքում պատերազմը հնարավոր է: Ընդհակառակը` շատ լուրջ հարակից ռազմական խնդրի առջեւ գերտերությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու այն բանին, որ կովկասյան երկրներն, իրավիճակից օգտվելով, չսկսեն լուծել իրենց միջպետական կամ ներքին հակամարտությունները: Այս ամենի վրա խիստ արգելք է դրվելու: Այսինքն, դու ստիպված կլինես կատարել քո պարտավորություններն այն դաշինքի հանդեպ, որի կողմն ես բռնել:

– Արդյո՞ք այս դեպքում կարելի է ասել, որ Իրանի դեմ պատերազմը կդառնա Հարավային Կովկասում խաղաղության յուրօրինակ երաշխիք: 

– Արեւմուտքը շահագրգռված չէ անորոշության առջեւ հայտնվել եւ Ռուսաստանի համաձայնությամբ կովկասյան երկրներից երաշխիքներ է պահանջելու: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ընդունելու են համաձայնեցված որոշումներ, իսկ մեր տարածաշրջանի երկրները հարկադրված են լինելու հարմարվել դրանց: Ինձ թվում է, որ այդպիսին է լինելու իրավիճակն իրանական ճգնաժամի առաջանալու պարագայում: Սակայն կանխատեսել իրադարձությունների զարգացումը շատ դժվար է, եւ ճգնաժամի դեպքում  դրանք որոշակի շրջանակներում պահելը բարդ կլինի: Ղարաբաղյան հակամարտությունն իրանական գործողության դեպքում նույնպես կարող է վերահսկողությունից դուրս գալ: Առկա է Կովկասում իրավիճակի ամբողջական ապակայունացման վտանգը: Այդ իսկ պատճառով ես ողջ ուժերով կմաղթեի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը չսկսվեր:

– Արդյո՞ք Իրանից եւ Սիրիայից դեպի Հարավային Կովկասի երկրներ փախստականների զանգվածային արտահոսքը կարող է նպաստել մեր տարածաշրջանում լարվածության աճին: Օրինակ, Սիրիայից մի քանի տասնյակ փախստական-մախաջիրներ արդեն բնակություն են հաստատել Աբխազիայում… 

– Իրանում բնակվում է շուրջ 18 միլիոն ադրբեջանցի, եւ որոշ փորձագետներ իրանական պատերազմի սկսվելու դեպքում, իրոք, կանխատեսում են նրանց զանգվածային արտահոսքն Ադրբեջանի ուղղությամբ: Այդ դեպքում Բաքուն կանգնելու է ահռելի թվով փախստականներ ընդունելու խնդրի առջեւ: Իսկ Աբխազիա մախաջիրների վերադարձի գործընթացն, ըստ իս, սահմանափակ է լինելու:

Ես հիշում եմ, թե ինչպես էին աբխազական իշխանությունները փորձում խթանել Թուրքիայից աբխազների զանգվածային հայրենադարձությունը, փոխադրել նրանց եւ բարելավել Աբխազիայի ժողովրդագրական իրավիճակը: Դա չի հաջողվել: Նախ՝ եկածներն անմիջապես առիթ ունեցան համեմատելու Աբխազիայում եւ Թուրքիայում առկա կենսապայմաններն ու գործարար միջավայրը, եւ այդ համեմատությունը բացարձակապես Սուխումիի օգտին չէր: Կարեւոր դեր է ունեցել նաեւ մտայնությունների տարբերությունը:

– Իսրայելն Ադրբեջանի հետ կնքել է 1.6 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի վերաբերյալ պայմանագիր: Նկատվում է նաեւ Վրաստանի ուղղությամբ Իսրայելի աշխուժացումը: Արդյո՞ք այս փաստը չի վկայում, որ Թել-Ավիվն այս կամ այն չափով  մտադիր է օգտագործել Հարավային Կովկասի տարածքն Իրանի դեմ իր դիմակայության մեջ: 

– Թվում է, թե մենք ունենք բնականոն հարաբերություններ, եւ Իսրայելը շահագրգռված է գործընկերներ ունենալ` ի դեմս Հարավային Կովկասի երկրների: Բայց մեր երկրներն այդ ուղղությամբ լուրջ պատասխան քայլերի չեն դիմում:  Օրինակ, Վրաստանի կողմից արձանագրվել են փաստեր, որոնք հարկադրեցին Թել-Ավիվին Թբիլիսիի հետ փոխհարաբերություններին ավելի զգուշորեն մոտենալ: Վրաստանում ձերբակալված իսրայելցի գործարարներ Ֆուքսի եւ Ֆրենկելի ազատման համար բանակցություններին մասնակցել է Իսրայելի համարյա ողջ ղեկավարությունը, անգամ` նախագահ Շիմոն Պերեսը: Հասկանալի չէ, թե Թբիլիսիի ինչին էր պետք ամեն ինչ բարդացնելը:

Բացի դրանից, Վրաստանի կողմից Իրանի հետ հարաբերությունների զարգացումը նույնպես ընկալվել է որպես Իսրայելին հասցեագրված յուրօրինակ ազդակ: Պարզվում է, որ Թբիլիսին մի կողմից Իսրայելի գործընկեր ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ մյուս կողմից՝ դիմում է Իրանի հետ հարաբերությունների մերձեցմանը:

Պատասխանելով Ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ Հարավային Կովկասում Իսրայելի հետ գործընկերությունն առանձնապես չի զարգանում: Վրաստանի մոտ նկատվում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկություն՝ ի հեճուկս այդ երկրի հետ ԱՄՆ ունեցած լարված հարաբերությունների: Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ ղեկավարությամբ ձեւավորվում է միջազգային դաշինք` Իրանի վրա վերջինիս միջուկային ծրագրի կապակցությամբ ներազդելու նպատակով:

– Ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ձեր կանխատեսումը: 

– Կարծում եմ, որ շատ բան է կախված նաեւ ԱՄՆ-ում նախագահական եւ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա ունենալու են համապարփակ ազդեցություն, մինչդեռ վրաստանյան ընտրություններն ազդեցություն են գործելու տարածաշրջանային մակարդակով: Եթե Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանում կրկին ստանա սահմանադրական մեծամասնություն, ապա վրաց հասարակության համար դա կլինի համբերության վերջին կաթիլը: Այսինքն, հասարակությունը դադարելու է հուսալ, որ մարդիկ, ինչպես ամեն մի կարգին երկրում, ի վիճակի են սահմանադրական ճանապարհով հասնել որեւէ փոփոխության: Ներկայիս իրավիճակը բնականոն չէ: Հասարակության մեջ առկա տեսակետների զանազանությունը շատ ավելի մեծ է, քան խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի թիվը: Իրավիճակը պահանջում է, որ խորհրդարանն ապահովի հասարակությունում առկա տրամադրությունների ադեկվատ արտացոլում, մինդեռ մեզ մոտ խորհրդարանը մեկ իշխող կուսակցության ամբիոնն է, ինչը, ցավոք, հիշեցնում է ԽՍՀՄ ժամանակները:

Վրաստանում մարդիկ ընտրությունների արդյունքներից, իրոք, քաղաքական փոփոխություններ են ակնկալում:  Եթե դրանք տեղի չունենան, ապա արդեն ընտրություններից հետո բողոքի շարժումն անխուսափելի կլինի:

Զրուցել է Իրակլի Չիխլաձեն

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.