Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռաուլ Հաջիմբայի արդար հաղթանակը

marut
October 2014

0cf1ca4a6c914e1f26d96fcc2e2e33b1Վլադիմիր ԵՎՍԵԵՎ
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ
Մոսկվա

Օգոստոսի 24-ին տեղի են ունեցել Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունները: ԿԸՀ-ի տվյալներով առաջին իսկ փուլում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան՝ 51% ցուցանիշով: Նա հաղթահարել է մեծամասնական ընտրական համակարգի շրջանակներում աբխազական օրենսդրությամբ սահմանված ընտրողների ձայների 50 տոկոս՝ գումարած մեկ ձայնի շեմը: Նախագահի մյուս թեկնածուները հավաքել են էապես նվազ քանակի ձայներ. Ասլան Բժանիան՝ 36%, Միրաբ Քիշմրիան՝ 6% եւ Լեոնիդ Ձափշբան՝ 3%: Բոլորի դեմ է քվեարկել ընտրողների ընդամենը 2%-ը: Որպես փոխնախագահ հնգամյա ժամկետով ընտրվել է վետերանների «Արուաա» կազմակերպության նախագահ Վիտալի Գաբնիան: Ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 70%՝ որպես նվազագույն շեմ հաստատված 50%-ից էապես ավելին:

Անկախ փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններն արդար էին, իսկ արդյունքներն՝ արժանահավատ: Ընդ որում, 24 (այդ թվում եւ եվրոպական) պետություններից ժամանած շուրջ 100 դիտորդներ արձանագրել են ընտրողների բարձր ակտիվությունը եւ կարճագույն ժամկետում կազմակերպված ու անցկացված նախագահական ընտրությունների բարձր մակարդակը: Նրանք չեն արձանագրել ընտրական օրենսդրության կոպիտ ոտնահարման փաստեր: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Աբխազիայում նախագահական ընտրություններն իրոք կայացել են՝ ի հեճուկս կովկասյան տարածաշրջանի իրավաքաղաքական իրողությունների հետ հաշտվել չկամեցող ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ մի շարք այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից չճանաչվելու հանգամանքի:

Նախագահական ընտրություններում Ռաուլ Հաջիմբայի հաղթանակը միանգամայն սպասելի էր: Հենց նա էլ մայիսի վերջին գլխավորել էր ընդդիմությունը՝ 2014թ. մայիսի վերջերից եւ հունիսի սկզբներից ծավալված զանգվածային հասարակական-քաղաքական գործողությունների ժամանակ, որոնք հանգեցրել են նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնանկությանը: Ցավոք, պետության նախկին ղեկավարը չի կարողացել ճիշտ մոտեցումներ գտնել մի շարք խնդրահարույց հարցերի, մասնավորապես՝ Գալի շրջանի բնակչության անձնագրավորման խնդրի կարգավորման համար: Նա անընդունակ է գտնվել նաեւ գերազանցապես ՌԴ բյուջեի հաշվին գոյատեւող հանրապետության բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղիներ որոնելու հարցում: Ավելին` նա մեղադրվում էր ռուսաստանյան փողերի կոռուպցիոն իրացման եւ որոշումների ընդունման ավտորիտար ոճի մեջ:

Որպես հետեւանք՝ Ռաուլ Հաջիմբայի օգտին քվերակել են նաեւ այն մարդիկ, ովքեր 2011թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախապատվություն էին տվել Անկվաբին: Նրանք բարեփոխումների մեծ ակնկալիքներ ունեին, բայց մեծապես հիասթափվել են: Բացի դրանից, կան մարդիկ, ովքեր միշտ կողմնորոշվում են հօգուտ գործող իշխանության: Տվյալ դեպքում իշխանության թեկնածու, որպես այդպիսին, չի եղել, բայց շատերը զգում էին, որ հանրության համակրանքը Հաջիմբայի կողմն էր: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են հենց նրա օգտին: Նախագահի բոլոր թեկնածուներից միայն Ռաուլ Հաջիմբան է կարողացել նախապատրաստել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ծրագիր:  Ունենալով մեծ քաղաքական փորձառություն` նա միանգամայն ընդունակ է իրականացնել այն, թեեւ դրա համար պահանջվելու է ողջ աբխազական հասարակության աջակցությունը:

Առայժմ բավական դժվար է խոսել Աբխազիայի նորընտիր նախագահի կոնկրետ քայլերի մասին ներքին եւ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններով: Այնուամենայնիվ, կարելի է եզրակացնել, որ նա մեկ տարվա ընթացքում կատարելու է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ իրավասությունների վերաբաշխում ենթադրող սահմանադրական բարեփոխման վերաբերյալ խոստումը, որի արդյունքում հանրապետության կառավարությունը ձեւավորվելու է կոալիցիայի հիման վրա՝ տարբեր քաղաքական կուսակցությունների եւ ընտրված նախագահի կողմնակիցների միջից արհեստավարժ անձանց ներգրավմամբ:

Ռաուլ Հաջիմբան հանդես է գալիս նաեւ Ռուս-աբխազական ռազմավարական գործընկերության նոր պայմանագրի ստորագրման օգտին: Նրա կարծիքով, այն թույլ է տալու Աբխազիային ամրապնդել իր ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի հետգա ինտեգրման եւ հետխորհրդային տարածությունում ու մասնավորապես Հարավային Կովկասում լարվածության աճի պայմաններում: Մոսկվան, իր հերթին, նոր նախագահից ակնկալում է իր կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետ իրացում եւ հանրապետությունում հասարակական-քաղաքական կայունության պահպանում:

Նորընտիր նախագահը կարծում է, որ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին պետք է վերականգնվի: Այդ դեպքում հանրապետությունը ֆինանսական օգուտներ կունենա ռուսաստանյան, վրացական եւ հայկական տարանցիկ բեռնափոխադրումներից, ինչը երկրի տնտեսական զարգացման համար հավելյալ խթան կհանդիսանա:  Աբխազիայի տնտեսական աճի մյուս հիմքն, ըստ նախագահի համոզման, պետք է լինի օրենսդրորեն երաշխավորված արտասահմանյան ներդրումների պաշտպանությունը: Լուծման են սպասում նաեւ Գալի եւ հանրապետության մյուս հարավ-արեւելյան շրջանների խնդիրները:

Աբխազիայի Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքները նպաստելու են տարածաշրջանային կայունությանը եւ ռուս-աբխազական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

 

Հրապարակման բնագիրը` www.materik.ru/rubric/detail.php?ID=18420

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.