Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

hayk
November 2022
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

Լուսանկարի աղբյուրը՝ Lragir.am

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

«Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի հանդեպ Մոսկվայի դաշնակցային պարտավորությունների մասին հարցին։ «Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է իր ռազմական ներկայությունը այստեղ, և դա անվտանգության և հետագա էսկալացիայի կանխման առանցքային գործոն է»,- ասել է Կոպիրկինը։

Նա կոչ է արել չմոռանալ «գետնի վրա» ռուս խաղաղապահների, զինվորականների գործնական դերի մասին, որոնք կապ են պահպանում բոլոր կողմերի հետ, և որոնց ջանքերը նպաստում են, որ այդ էսկալացիան չլինի և չզարգանա։ «Ես խոսում եմ նաև մեր ներկայացուցիչների՝ թե՛ քաղաքական ղեկավարության, թե՛ տեղում գտնվող զինվորականների դերի մասին սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանի այս հայտարարությունները տրամաբանորեն նշանակում են Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի դեմ ագրեսիային, որովհետեւ նման տպավորիչ ռազմական ներկայությամբ ագրեսիան այլ բան չի նշանակում։ 102-րդ ռուսական բազան տեղակայված է Գյումրիում, ռուսական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը՝ Երևանի Էրեբունի օդանավակայանում, Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ հսկում են ԱԴԾ սահմանապահները, իսկ ռուսական զորքերը մտցվել են Արցախ։ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն զորքերի միացյալ խումբ և միացյալ հակաօդային պաշտպանություն։ Չհաշված կազակական և այլ ռազմականացված միավորումները։

Ռուսական նման ազդու ներկայությամբ 2020 թվականին ծավալվեց Հայաստանի դեմ Արցախում պատերազմը, հայերի երաշխավորված պարտությամբ և ռուսական զորքի մուտքով Արցախ՝ Հադրութն ու Շուշին թուրքերին հանձնելու դիմաց, և հայկական օկուպացված Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի հիմնմամբ։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո ռուսական զորքի նման ազդու ներկայությամբ շարունակվեցին հարձակումներն ու հայկական հողի նոր կտորների յուրացումներն Արցախում և Հայաստանում՝ Հին Թաղեր-Խծաբերդ, Գորիս-Կապան ճանապարհ, Իշխանասար, Փառուխ, Աղավնո-Բերձոր, Ջերմուկ և Սոթք։ Այս իրադարձություններում ռուսական զորքերի դերը Բաքվի զորքերին հայկական նոր տարածքներ հանձնելն էր։ ՌԴ-ն մինչ օրս չի պահանջում Բաքվի զորքերի վերադարձ ելման դիրքեր, գտնելով, որ դրանք սահմանային բախումներ են վիճելի տարածքներում։ Դա նշանակում է, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ տարածքը և սահմանները։

Այդպիսով, Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը ներխուժումներից և ագրեսիայից, այլև առաջնորդում է դրանք՝ չեզոքացնելով Հայաստանի դիմադրության և 2020 թվականի իրողություններին վերադառնալու հնարավորությունները (Բաքուն և Մոսկվան դա անվանում են ռևանշիզմի ճնշում), ինչպես նաև բացառում է Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիան: Ինչ վերաբերում է սեպտեմբեր 13-14-ի ագրեսիային և դրա ակնկալվող արդյունքին, դա չիրականացվեց Իրանի ու Արևմուտքի ուժգին հակազդման, և ոչ թե ռուս զինվորականների միջամտության արդյունքում։

Ռուսական ռազմական ներկայության մասին Կոպիրկինի հայտարարությունը սպառնալիք է Հայաստանին երեկ Սոչիում կայացած հանդիպման ֆոնին, որտեղ Պուտինը անկեղծորեն հայտարարեց հիմնական նպատակը՝ Եվրոպան չի կարող Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից։ Կոպիրկինը, ըստ էության, շարունակում է ՌԴ նախագահի միտքը՝ եթե Եվրոպան և Հայաստանը ցանկանում են «դուրս մղել» Ռուսաստանին, ապա գործ կունենան Ռուսաստանի «ռազմական ներկայության» հետ։

Բերձորից հետո Ռուսաստանն արդեն իր դեմքով է Հայաստանի դեմ, ռազմական ուժ կիրառելու ուղիղ սպառնալիքով։ Այդ առումով, նա լիովին արդարացնում է իրեն որպես դաշնակից Բաքվին։

Lragir.am

 

Թեգեր ԱրտատպությունՆոյեմբեր առաջին թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.