Հայազգի Մարգարիտա Սիմոնյանը և իր ղեկավարած ռուսական պետական RT հեռուստաալիքը ապատեղեկատվություն են տարածում Հայաստանում տեղի ունեցած մի միջոցառման մասին:
Փետրվարի 12-ից ռուսական RT հեռուստաալիքը շրջանառում է իր «լրագրողական հետաքննությունը», որում կեղծ փաստերով անդրադարձել են Երևանում նոյեմբերի 7-11-ը անցկացված CampCamp2018 միջազգային սեմինարին։ Այս սեմինարին են անդրադարձել նաև ռուսական առաջատար պետական հեռուստաալիքները։ Կեղծիքների վրա հիմնված հրապարակումներում և ելույթներում փորձ է արվում հիմնավորել, որ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստանի միջոցով «գունավոր հեղափոխություններ» անել Ռուսաստանում և Բելառուսում:
Մասնավորապես՝ «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» կազմակերպած CampCamp2018 ծրագրի մասին բացասական տրամադրվածությամբ և մանիպուլյատիվ ոճով է խոսել «Sputnik» և «Russia Today» լրատվականների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Վերջինս նշել է նաև, որ ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Կոնգրեսի՝ «ԱՄՆ հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման» (CAATSA) փաստաթղթի շրջանակներում և որի նպատակը երիտասարդ մասնակիցներին իշխանափոխություն անելու մեթոդները սովորեցնելն է՝ անգամ ստի միջոցով:
Այս տեղեկությունն ակտիվորեն սկսեցին տարածել հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ։ Եկեք հասկանանք, թե ինչ միջոցառման մասին է խոսքը, և ինչպես են մամուլում մանիպուլյացիաների միջոցով խեղաթյուրում իրականությունը։
Հակառուսական փաստաթղթի շահարկումը
CampCamp ծրագիրը որևէ առնչություն չունի ԱՄՆ Կոնգրեսի CAATSA փաստաթղթի հետ, և ծրագրի նպատակն է օգնել քաղաքացիական նախաձեռնություններին՝ ամրապնդել կապերը տեղական կազմակերպությունների հետ՝ նոր տեխնոլոգիաների և ստեղծարար լուծումների միջոցով: CampCamp-ը չի կարող առնչություն ունենալ հակառուսական CAATSA փաստաթղթի հետ, քանի որ փաստաթուղթը ենթադրում է աջակցություն Ալբանիային, Բոսնիա և Հերցոգովինային, Վրաստանին, Մոլդովային, Կոսովոյին, Սերբիային և Ուկրաինային, այնինչ այդ երկրներից միմիայն Ուկրաինան և Մոլդովան են, որ ներկայացված են եղել միջոցառմանը։ Հետևաբար, այս փաստաթղթով չեն կարող ֆինանսավորվել Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից ու Տաջիկստանից եկած մասնակիցները:
Բովանդակությունը
Նախ նշենք, որ ծրագրին մասնակցել է մոտ 150 անձ, որոնց մեծ մասը եղել են բանախոսներ (մոտ` 100-ը): Մարգարիտա Սիմոնյանի խոսքերից կարելի է կարծել, թե մասնակիցների գերակշիռ մասը ռուսաստանցի դեռահասներ են, սակայն խոսելով ծրագրի կամավորներից մեկի հետ՝ պարզեցինք, որ ընդամենը 2-3 մասնակից է եղել ՌԴ-ից, մյուսները եղել են Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, ինչպես նաև Հայաստանից։
Նայելով CampCamp2018-ի օրակարգը՝ տեսնում ենք, որ ծրագրի շրջանակներում, 4 օրվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է խոսվել հեղափոխության մասին և միայն այն պատճառով, որ ընդունող երկրում՝ Հայաստանում, վերջերս էր տեղի ունեցել հեղափոխություն։ Ինչ վերաբերում է սեմինարի մյուս հատվածներն, դրանք ուղղված են եղել երիտասարդների կարողությունների զարգացմանը, որոնք վերաբերում են բնապահպանական ակտիվիզմին, ֆեմինիզմին, առաջմղմանը, վիդեո-բլոգինգին, արվեստին, օլիմպիական խաղերին, վաճառքներին և այլն:
Նախքան միջոցառման կազմակերպումը, ընդունվել են մասնակցության հայտեր, իսկ մասնակիցների ընտրության գործընթացը եղել է բավականին թափանցիկ։
Բանախոսները նույնպես տարբեր ոլորտներից են եղել՝ արվեստ, երաժշտություն, կրթություն, բիզնես, մարքեթինգ, ֆիլմոգրաֆիա, լրագրություն և այլն:
Կեղծիքի հիմքը
Ռուսական պետական տեղեկատվական քարոզչությունը ղեկավարող Մարգարիտա Սիմոնյանը պնդում է.« Մեր հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են մասնակիցներին սովորեցնում տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր իշխանությունները պատրաստվում են ծառեր հատել։ Դա կբերի հասարակական դժգոհության, և այդ առիթով կարելի է ակցիա կազմակերպել, որն էլ կնկարահանվի ու կտարածվի ինտերնետով»։ Արձանագրենք, որ նման տեսանյութ չկա: Այսինքն, Մարգարիտա Սիմոնյանը ստում է անգամ իր իսկ ղեկավարած գործակալության հրապարակած «հետաքննության» վերաբերյալ:
«Россия» պետական հեռուստաալիքով հեռարձակվող Кто против? հաղորդման շրջանակներում հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հաղորդման սկզբում շեշտել է, որ հեղափոխությունն այժմ «մոդայիկ է» ։ Նա կրկնել է նախորդ օրը Մարգարիտա Սիմոնյանի բերած ծառերի հատման օրինակը և պնդել, որ մասնակիցներին սովորեցրել են գիտակցաբար ստել՝ մարդկանց փողոց դուրս բերելու համար։
Ու քանի դեռ Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը ու իրենց գործընկերները կոչ են անում մարդկանց չխաբել հանրությանը, դա անում են հենց իրենք՝ հանդես գալով բացահայտ (ապացուցված) սուտ հայտարարություններով և մանիպուլյատիվ եզրահանգումներով:
Հեղինակները
Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT (RussiaToday) հեռուստաալիքը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը, որից և տարեկան ստանում է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար: 2018 թվականի նախագահական ընտրություններին Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր: 2010 թվականին Սիմոնյանը Սերժ Սարգսյանից ստացել է Մովսես Խորենացու մեդալ: Սիմոնյանի ղեկավարած գործակալությունները (RT-ն և Sputnik-ը) ընդունված է համարել Կրեմլի քարոզչամեքենայի «ծանր հրետանիներ» և՛ Ռուսաստանի տարածքում, և՛ արտասահմանում:
Ապատեղեկատվությունների այս շարքը լայն տարածվեց Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Ռոսսիա» հեռուստաալիքի կողմից՝ Վլադիմիր Սոլովյովի վարած միանգամից երկու հաղորդումներում՝ «Ո՞վ է դեմ» և «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ»: Վերջինս հայտնի է Վլադիմիր Պուտինին անվերապահ սատարող կեցվածքով: 2017 թվականին Պուտինի դեմ ցույց անողներին Սոլովյովը անվանել էր «կղանք»: Հեղինակավոր հաղորդավար Վլադիմիր Պոզները անգամ հայտարարել է, որ Սոլովյովը խայտառակում է լրագրությունը և նրա հետ հանդիպելիս «ձեռքը չի սեղմի»:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ CampCamp2018 ծրագիրը բավականին հագեցած և բազմապրոֆիլ է եղել, չի թիրախավորել ՌԴ իշխանություններին և առհասարակ մասնակից պետությունների երիտասարդներին չի դրդել ստի վրա հիմնված, կամայական քաղաքացիական պայքարների, իսկ ռուսական լրատվամիջոցների «լրագրողական հետաքննությունը» պարզապես ապատեղեկատվություն է:
FIP.am («Փաստերի ստուգման հարթակ»)
Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT (RuusiaToday) հեռուստաալիքը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը, որից և տարեկան ստանում է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար: 2018 թվականի նախագահական ընտրություններին Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր: 2010 թվականին Սիմոնյանը Սերժ Սարգսյանից ստացել է Մովսես Խորենացու մեդալ: Սիմոնյանի ղեկավարած գործակալությունները (RT-ն և Sputnik-ը) ընդունված է համարել Կրեմլի քարոզչամեքենայի «ծանր հրետանիներ» և՛ Ռուսաստանի տարածքում, և՛ արտասահմանում: Ապատեղեկատվությունների այս շարքը լայն տարածվեց Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Ռոսսիա» հեռուստաալիքի կողմից՝ Վլադիմիր Սոլովյովի վարած միանգամից երկու հաղորդումներում՝ «Ո՞վ է դեմ» և «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ»: Վերջինս հայտնի է Վլադիմիր Պուտինին անվերապահ սատարող կեցվածքով: 2017 թվականին Պուտինի դեմ ցույց անողներին Սոլովյովը անվանել էր «կղանք»: Հեղինակավոր հաղորդավար Վլադիմիր Պոզները անգամ հայտարարել է, որ Սոլովյովը խայտառակում է լրագրությունը և նրա հետ հանդիպելիս «ձեռքը չի սեղմի»: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ CampCamp2018 ծրագիրը բավականին հագեցած և բազմապրոֆիլ է եղել, չի թիրախավորել ՌԴ իշխանություններին և առհասարակ մասնակից պետությունների երիտասարդներին չի դրդել ստի վրա հիմնված, կամայական քաղաքացիական պայքարների, իսկ ռուսական լրատվամիջոցների «լրագրողական հետաքննությունը» պարզապես ապատեղեկատվություն է: