Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռուսաստանի օգտին Աբխազիայի կատարած ընտրությունը կանխորոշված էր օբեկտիվ գործոններով

marut
December 2014

ChanyaԻզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Ամփոփել օրացուցային տարվա արդյունքներն այն ժամանակ, երբ քաղաքական տարին նոր է ուժի մեջ մտնում` հեշտ գործ չէ: 2014թ. մայիսին Աբխազիայում խաղաղ` առանց մեկ կրակոցի հեղափոխություն է տեղի ունեցել:

Հանցավորության բարձրագույն մակարդակը, հարաճուն կոռուպցիան, բնակչության սոցիալական պաշտպանության ցածր մակարդակը, անբավարար թոշակներն ու աշխատավարձերը, առողջապահության եւ կրթության փաստացի բացակայությունը եւ երկրի կառավարման ավտորիտար ոճը տեղի ունեցած հեղափոխության համար լավագույն նախադրյալներն էին ստեղծել:

Եռման կետը համընկել է մայիսի 27-ին` Անկվաբի նախագահության երկրորդ տարելիցին (նախագահ, որ իշխանության էր եկել կարգուկանոն հաստատելու կարգախոսով): Ժողովուրդը դուրս է եկել եւ խառնվել կառավարական շենքերի համալիրի մոտ` պահանջելով իրենց վստահությունը չարդարացրած նախագահի եւ կառավարության պաշտոնանկությունը: Մեկ շաբաթ տեւած խաղաղ ցույցն ավարտվել է գործող նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցմամբ:

Նոր թիմն իշխանության է եկել փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանական համակարգի բարեփոխման, իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունների վերաբաշխման, թափանցիկության եւ մատչելիության կարգախոսներով:

Այժմ նոր ղեկավարությունը կայացման փուլի մեջ է, որը համընկել է համաշխարհային տնտեսական եւ քաղաքական ճգնաժամին: Մինչ իշխանության գալն ընդդիմության` ապագայի լավատեսական կանխատեսումները բախվել են ռուբլու անկմանը եւ դատարկ պետական գանձարանին, որից հնարավոր չէ գումար հանել ոչ միայն երկրի տնտեսության զարգացման, այլեւ թոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձերը վճարելու համար:

Աբխազիան ռուբլի օգտագործող այլ հետխորհրդային երկրների պես դարձել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման պատանդը: Տարադրամի փոխարժեքի մասին Ազգային բանկի հաղորդագրություններն այժմ որպես մերձռազմաճակատային տեղեկագրեր են հնչում: Ռուբլին էժանանում է եւ երկրի ղեկավարության` Ռուսաստանի աջակցության վրա ունեցած վստահությունն այժմ առասպելական հմայախոսքի է նման: Երկրի բյուջեի մեջ մտած 5 միլիարդ ռուբլին, որ դեռ կես տարի առաջ բավարար էր համարվում տնտեսության առողջացման, ձեռնարկությունների բացման, գյուղատնտեսության զարգացման եւ զբոսաշրջային հանգստավայրերի վերականգնման համար (այս գումարներով ինչ ասես չի ծրագրվել անել) մեր աչքի առաջ մոխրի է վերածվում: Թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու մասին խոստումները հետզհետե ավելի ու ավելի անվստահ են արտաբերվում:

Միակ ուրախությունն իշխանության ամբողջական թափանցիկությունն է: Այսօր բոլոր պաշտոնյաները պատրաստակամորեն հարցազրույցներ են տալիս` խտրականություն չդնելով պետական եւ մասնավոր ԶԼՄ-ների միջեւ: Նրանք առաջին իսկ կանչով կգան մամլո ասուլիսին եւ կմասնակցեն որեւէ թեմայով հրավիրված «կլոր սեղանին»: Նախագահը, խորհրդարանի խոսնակը, գլխավոր դատախազը կամ շրջանային վարչակազմի ղեկավարը` բոլորը բաց զրուցելու պատրաստակամություն են հայտնում: Կոռուպցիայի, բարեփոխումների, տնտեսական նախագծերի կամ բյուջեի մասին տեղեկությունները մատչելի են թե´ սոցիալական ցանցերում եւ թե´ ուղիղ եթերներում:

Աբխազական ոստիկանությունն իր պատմության մեջ առաջին անգամ տվյալներ է հրապարակում երկրում թմրամիջոցների օգտագործման ահռելի չափերի մասին եւ անցկացնում իր աշխատակիցների բժշկական զննում: Հանցավոր միջավայրը դիմադրում է իրավապահ մարմինների գործողություններին, այն տպավորությունն է, թե այդ ամենը տեղի է ունենում խորհրդային ժամանակների «Հեղափոխությամբ ծնվածները» կամ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» կինոնկարներում: Մեկ շաբաթվա ընթացքում Սուխումում եւ Տկուարչալում տեղի են ունեցել խմբակային հարձակումներ ոստիկանության աշխատակիցների եւ երկրի վարչապետի վրա…

Գլխավոր դատախազը սահմռկեցուցիչ տվյալներ է հրապարակում ամենաբարձր պաշտոնյաների կոռուպցիայի` մեկօրյա ընկերությունների, դուստր ձեռնարկությունների, անհատական կազմակերպությունների, թանկարժեք սարքավորումների դուրսգրման, նախագահի բանավոր երաշխավորմամբ անգրավ բանկային վարկերի, մարզադաշտերի եւ լողավազանների անհեռանկար շինարարության միջոցով դեպի օֆշորային գոտիներ հոսող բյուջետային միջոցների մասին:

Թափանցիկության քաղաքականության ապացույցն է նաեւ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հանրային քննարկումը:

Մոսկվայից ստացված նախագծի նկատմամբ վերապահումները հնչել են թե՛ հասարակության եւ թե՛ իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո պայմանագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների` Խաջիմբայի եւ Պուտինի կողմից: Պայմանագրի ստորագրումն Աբխազիայում, ինչպես եւ Հայաստանում, բացատրում են անվտանգության հարցերով եւ Աբխազիայի անկախությունը ճանաչած ռազմավարական գործընկերոջից առկա տնտեսական կախվածությամբ:

Աբխազիայի խորհրդարանը դեռ պետք է վավերացնի վերոհիշյալ միջպետական պայմանագիրը, բայց միանգամայն ակնհայտ է, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում փոքր Աբխազիայի համար դրան որեւէ այլընտրանք չկա. մի կողմից մենք ունենք Եվրամիության երկրների կողմից սատարվող եւ մեր նկատմամբ ռեւանշիստական թշնամությամբ լի Վրաստանը, իսկ մյուս կողմից` Աբխազիան առաջինը ճանաչած եւ նրան ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերող Ռուսաստանը:

Ռուսաստանի օգտին Աբխազիայի կատարած ընտրությունը կանխորոշված էր օբեկտիվ գործոններով:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.