Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սերբիայի նախագահն ընդունեց Կոսովոյի նկատմամբ վերահսկողության կորուստը

hghazaryan
May 2019

Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանում (Լուսանկարը`Մարկո Ջուրիկա/Reuters)

Սերբիայի ղեկավարը, դիմելով պատգամավորներին, կոչ է արել ճանաչել «դառը ճշմարտությունը», այն է՝ Կոսովոյի կորուստը։ Վուչիչն առաջարկել է ընտրություն կատարել տարածաշրջանում դեպքերի զարգացման երկու սցենարների միջև՝ սառեցված հակամարտություն և Պրիշտինայի հետ հարաբերություների կարգավորում։

«Սերբիան պետք է ճանաչի այն փաստը, որ Բելգրադը չունի Կոսովոյի նկատմամբ որևէ վերահսկողություն։ Սերբական խորհրդարանի անդամների առաջ ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը»-, հաղորդում է PTC-ն։Սերբիայի նախագահը ելույթ է ունեցել Կոսովոյի հետ փոխհարաբերությունների խնդրին նվիրված խորհրդարանական հատուկ նիստում։ Իր ելույթի ժամանակ նա խորհրդարանականներին կոչ է արել ընտրություն կատարել «քաղցր ստի ու դառը ճշմարտության միջև»։ «Առանց դրա մենք չենք իմանա իրական վիճակը Կոսովոյում, Մետոխիայում, թե ո՞վ է այնտեղ կառավարում և ինչպիսի՞ն է սերբերի կացությունը Կոսովոյում ու Մետոխիայում»,- ասել է Վուչիչը։« Հարկ է նաև ճանաչել-, ընդգծել է նա,- որ Սերբիան ազգային մեծ պարտություն է կրել, տարածք է կորցրել և տնտեսական զգալի կորուստներ է կրել»։

«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբկանքը, ես բոլորին ասել եմ, որ Սերբիայի իշխանությունը չկա, չկա մեր կառավարությունը Կոսովոյում ու Մետոխիայում, ինչի գիտակցումն անչափ կարևոր է առողջապահության ու կրթության համար, և մենք պետք է դադարենք խաբել մեր հանրությանը»,- նշել է Վուչիչը։

Սերբ առաջնորդի խոսքերով՝ կա կոսովյան հիմնախնդրի լուծման երկու սցենար։ Առաջինը՝ ստատուս-քվոյի պահպանում և սառեցված հակամարտություն։ Երկրորդը՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների նորմալացում։ Վուչիչն ընդգծել է, որ ինքը երկրորդի կողմնակից է։

Ապրիլի 30-ին  Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին Բելգրադից պահանջել էր ճանաչել պետական կազմավորման անկախությունը։ «Պահանջներն ու երազանքներն առ այն, որ Կոսովոյի հյուսիսում կարող է ստեղծվել գործադիր իշխանությամբ օժտված հանրակցություն՝ Սերբական Հանրապետության մոդելով (Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում), երբեք չեն իրականանա»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Դեկտեմբերին Կոսովոյում օրենք է ընդունվել սեփական բանակի կազմավորման մասին։ Այն կազմված կլինի մոտ հինգ հազար մարդուց։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոսովյան բանակի ստեղծումը ՄԱԿ ԱԽ բանաձևի կոպիտ խախտում է անվանել, հավելելով, որ դա միտված է Բալկաններում իրավիճակի սրմանը։


Հեղինակ՝ Գեորգի Թադթաև
РБК (www.rbc.ru)

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.