Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վերաբնակեցումը`Արցախ-Սփիւռք յարաբերութիւնների նոր առանցք

marut
September 2011

Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Քարվաճառ

Այս յօդուածը շարադրելուց առաջ մի պահ մտորեցի, թէ որքանո՞վ տեղին է իմ կողմից ՙԱրցախ-Սփիւռք՚ թեմային անդրադառնալը: Պարզաբանեմ. ես Արցախը` Հայաստանի Հանրապետութեան հետ կայացած միաւորման իրաւական ամրագրման կողմնակից եմ եւ ինձ համար Արցախը` պետական կառավարման, հանրային խնդիրների եւ անխտիր բոլոր բնագաւառներում մնացեալ Հայաստանից սկզբունքօրէն տարանջատելի չէ:

 

Այսուհանդերձ, հէնց ինձ եւ իմ կեանքի համար, Արցախը շատ իւրայատուկ եւ, անկեղծ խոստովանելով, նուիրական տարածք է: Աւելին` Արցախն այդպիսին է գիտակից ողջ Հայութեան համար:  Եւ դա բոլորովին պատահական չէ. Արցախով է սկզբնաւորուել մեր այժմեան անկախութիւնը եւ Արցախում, առաւել քան որեւէ այլ վայրում, այսօր ու դեռեւս երկար տարիներ արարուելու է Հայոց պետականութեան ապագան:

Արցախ-Սփիւռք փոխյարաբերութիւնները տեսականօրէն բազմազան են եւ ընդգրկում են մեր ազգային-պետական կեանքի բոլոր ոլորտները` պետականաշինութիւնից մինչեւ մշակոյթն ու ազգային նկարագրի պահպանմամբ մտահոգուած սփիւռքահայի ներաշխարհի յոյզերը: Սակայն այս փոխյարաբերութիւնները ցայսօր ոչ միայն կանոնաւորուած ու համակարգուած չեն, այլեւ խիստ մակերեսային են եւ սակաւարդիւնաւետ:  Սփիւռքը շարունակում է փաստացի կերպով օտարուած մնալ արցախեան իրողութիւններից, անհաղորդ է առկայ խնդիրներին եւ գործնականում չի մասնակցում մեր ներքին եւ արտաքին մարտահրաւէրների յաղթահարմանը: Արցախն էլ, կարծես թէ, բաւարարուած է Սփիւռքի` իր հանդէպ տածած արարողակարգային ուշադրութեամբ եւ անկեղծօրէն երախտապարտ` ցուցաբերուող դրամական աջակցութեան համար: Սակայն, այս իրավիճակից հաւասարապէս տուժում ենք բոլորս, քանի դեռ ապաշնորհաբար վատնում ենք մեր ներուժն ու ժամանակը հատուածական նախագծերի, թիւրըմբռնուած առաջնահերթութիւնների կամ չպարտաւորեցնող մակերեսայնութիւնների վրայ:

Թւում է, թէ եկել է մօտեցումները վերարժեւորելու եւ նոր կորովով արդիւնաւետ գործելու ժամանակը: Արդ, որո±նք են առաջնահերթութիւնները: Ներկայ աշխարհում ամէն ինչ փոխկապակցուած է, ուստի Արցախ-Սփիւռք յարաբերութիւնները կը շարունակեն մնալ հատուածական, եթէ գէթ ցանցային մակարդակի վրայ չձեւաւորուի միասնական համագործակցային տարածութիւն: Սկսենք դրանից, որ Հայոց Սփիւռքը վաղուց կանգնած է ինքնութեան պահպանման ճգնաժամի առջեւ: Այն ոչ միայն հայ անհատների, այլեւ Սփիւռքի հայկական կազմակերպութիւնների խնդիր է, քանի որ արտերկրում հայերի համայնքային հաւաքագրման ու կազմակերպման դասական եղանակները օրըստօրէ աւելի լուրջ խնդիրների են բախւում: Վերացական հաւաքներն ու ճաշկերոյթները, հայրենասիրութիւն դրսեւորելու արարողակարգային ձեւերը նոր սերնդին անյետաքրքիր են ու խորթ: Սփիւռքի երրորդ-չորրորդ սերունդը հայ մնալու, սեփական ազգային ինքնագիտակցութիւնը յայտնաբերելու եւ արժեւորելու բոլորովին նոր ուղիներ է փնտրում: Գլխաւոր պահանջը` գործունեութեան իրական դաշտ ապահովելն է, որը պէտք է լինի հնարաւորինս ազատ եւ գրաւիչ:

Գրագետ, համարձակ ու պատրաստակամ գործելու դէպքում Արցախն ունակ է ահռելի լիցք, թարմութիւն, իմաստ եւ ուժ հաղորդել Հայոց ճգնաժամուած Սփիւռքին: Աւելին` բացել հայրենադարձութեան աննախադէպ էջը, որի ռազմավարական տարողութիւնն այսօր դեռ դժուար է պատկերացնել: Եթէ Սփիւռքի հայկական կազմակերպութիւնները կամենում են ապագայ ունենալ, ապա նրանք պէտք է հիմնովին վերաշարադրեն աւանդական առաջնահերթութիւնները, գիտակցելով, որ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ Արցախ հայրենադարձուած իւրաքանչիւր հայ ընտանիք ունի աւելի մեծ խորհրդանշական ու ռազմավարական նշանակութիւն, քան ահռելի գումարային եւ կազմակերպչական ճիգեր պահանջող հայդատական կամ օտարափնեայ եկեղեցաշինական գործունէութիւնը:

Սակայն ամէն ինչ պարզ ու հեշտ չէ: Սփիւռքահային ու արցախցուն այսօր բաժանում են ոչ միայն որոշակիօրէն տարբեր մտայնութիւնները, կացութաձեւերը կամ քաղաքացիութիւնը: Ամենամեծ խնդիրը` սփիւռքեան եւ արցախեան ՙվերնախաւերի՚ կարծրացած ներքին երկիւղն է, որը սնւում է լճացած համակարգերին յատուկ  տարապայման վախով` իւրաքանչիւր քաղաքացիական նախաձեռնողականութեան եւ ցանցակենտրոն գործունէութեան հանդէպ: Այսօր Արցախ-Սփիւռք յարաբերութիւնների առանցքային խոչընդոտը հէնց այս մտայնութիւն է, որը ենթակայ է համակարգային առողջացման: Եւ քանզի դժուար է ակնկալել, որ մօտ ապագայում գերազանցապէս խորհրդաադրբեջանական մտայնութեամբ ու գործելաոճով առաջնորդւող Արցախի իշխանութիւնը կամ ներփակ ՙինքնաբաւութեան՚ մէջ լճացած Սփիւռքի դասական կառոյցները կամենան կամ ի վիճակի լինեն քայլեր ձեռնարկել արարողակարգային բեմադրութիւնները վերածելու յարաճուն ու ցանցակենտրոն զանգուածային համագործակցութեան, ապա նրանց փոխարեն եւ, երբեմն` ի հեճուկս նրանց, դա պէտք է անի Հայութիւնը` բոլորս` մեր ուժերի, պատրաստակամութեան եւ ազգային պատասխանատւութեան գիտակցման չափով:

Կարեւորագոյն բնագաւառը, որտեղ Արցախ-Սփիւռք համագործակցութիւնը կարող է առաւելագոյն ռազմավարական արդիւնքներ բերել, դա վերաբնակեցման ոլորտն է: Ամենամեայ ՙմարաթոն՚ դրամահաւաքները` որպէս կայացած ՙարարողակարգ՚, կարող են այսուհետ եւս շարունակուել. վերաբնակեցման վերջնանպատակն Արցախ ոչ թէ դրամ, այլ հայ բերելն ու նրան արցախաբնակ ՀՀ քաղաքացի դարձնելն է: Պէտք է օր առաջ հասարակական հիմունքներով ձեւաւորել հանրային մի մարմին, որը կը ստանձնի վերաբնակեցման գաղափարի քարոզչութեան եւ աջակցային կազմակերպման գործառոյթը: Միաժամանակ ՙհայապահպանութեան՚ եւ ՙազգային բարեգործութեան՚ ոլորտները սեփականաշնորհած կազմակերպութիւններին ու անհատ անձանց պէտք է հրապարակաւ բացատրուի, որ եկել է յստակ ազգային-պետական առաջնահերթութիւնները սպասարկելու ժամանակը: Հասկանալի է, որ վերաբնակեցման շուրջ առկայ է բազմակի խոչընդոտման դաշտ, սակայն նոյնքան պարզ է, որ այն անյաղթահարելի չէ: Իրերն, ի վերջոյ, պէտք է կոչուեն իրենց անուններով: Սոսկալի անարդիւնաւետութեամբ սփիւռքեան գումարները մսխող հայդատական կառոյցներին պէտք է հրապարակաւ մատնանշել ու հետզհետէ պարտադրել անտեսուած հրամայականները: Ի±նչ արած, եթէ դրա համար պետդեպարտամենտի ինչ-ինչ պաշտօնեան նրանց ՙծուռ՚ կը նայի կամ Երեւանում ոմանք դժգոհեն:

Արցախում նոյնպէս անելիքները շատ են: Նախ պէտք է հրաժեշտ տալ ՙանուանական՚ գործելաոճին, երբ ոմանք ամենուր հանդիսաւորապէս ներկայանում են որպէս ազատագրուած տարածքների համարձակ վերաբնակեցնողներ, իսկ իրականում տարիներով առկախում են ողջ գործընթացը եւ ծաղրայարոյց նեղհայրենակցական ու ոստիկանական գործելաոճով նպաստում տարածքում առկայ բնակչութեան նուազմանը: Սոյն ապապետական կեցուածքը կարօտ է առանձին հիմնաւոր լուսաբանման, թէեւ մտահոգիչ է ինքնին երեւոյթը: Արցախ-Սփիւռք յարաբերութիւնների ոլորտում հարկ է վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք վերաբերւում են մեր հայրենակիցների տեղաշարժին կամ հիւպատոսական հաշուառմանը: Խօսքը բազում ժամանակավրէպ գերատեսչական հրահանգների եւ օրէնսդրական խոռոչների վերացման կամ վերանայման մասին է, որոնց մանրամասներին նախընտրում ենք այստեղ չանդրադառնալ:

Բազում տարիների փորձառութիւնը յուշում է, որ Արցախ-Սփիւռք կապերի խորացումը եւ որակական ընդլայնումը հնարաւոր է ոչ այդքան աւանդական կառոյցներին աշխուժութեան կոչ յղելով, այլ բազմաբեւեռ ցանցակենտրոն գործակցային յարաբերութիւնների հաստատմամբ: Ցանցային կապերի հաստատման համար անսպառ դաշտ է ստեղծում համացանցը, որը կազմակերպման, փոխադարձ իրազեկման ու ջանքերի համատեղման գերազանց միջոց է: Անձնական դիտարկումները ցոյց են տալիս, որ բովանդակային ակտիւութեամբ համացանցում աչքի ընկնող իւրաքանչիւր արցախաբնակ օգտատէր մեծ թուով նամակագրութիւն է ստանում, որի մէջ սակաւ չեն նաեւ սաղմնային բնոյթի համագործակցութեան առաջարկներ: Մեծ է նաեւ Արցախում վերաբնակուելու հնարաւորութիւնը տեսականօրէն քննարկող անձանց` յատկապէս երիտասարդների թիւը: Նշենք մի ուշագրաւ փաստ` ՙԱրցախի եւրոպական շարժման՚ հրաւէրով Լիբանանից մէկ ամսով Ստեփանակերտ ժամանած երեք հայ երիտասարդները մի քանի օր չանցած երեքն էլ մշտական հիմունքներով Արցախում բնակուելու ցանկութիւն են յայտնել, թէեւ առաջին իսկ օրերից նրանք ականատես եղան մեր հանրային կեանքին բնորոշ զուարճատրտում եւ անառողջ ինչ-ինչ երեոյթների: Տողերիս հեղինակն, իր հերթին, միայն այս ամառուայ ընթացքում հիւրընկալել է Երեւանից կամ Սփիւռքից եկած տասնեակ մարդկանց, որոնց մի մասն արդէն իսկ գործնականօրէն նախապատրաստւում է Արցախ փոխադրուելու:

Քննարկելով Արցախ-Սփիւռք համագործակցային դաշտի բովանդակային աշխուժացման հարցերը` հարկ է նշել, որ ի տարբերութիւն Արցախի (եւ մնացեալ Հայաստանի) Հայոց Սփիւռքը չափազանց բազմազան է` ըստ ծագման երկրների: Իւրաքանչիւրի հետ յարաբերուելիս հարկ է հաշուի առնել տուեալ համայնքին յատուկ ուրոյնութիւններն ու ակնկալիքները: Միացեալ Նահանգների կամ Արեւմտեան Եվրոպայի հայոց գաղթօջախները, բնականաբար, էապէս տարբերւում են նախկին ԽՍՀՄ կամ Մերձաւոր Արեւլքի երկրների հայկական համայնքներից: Այնուամենայնիւ, Արցախ-Սփիւռք յարաբերութիւնների խորացմանը մասնակցող ցանցային կառոյցները պէտք է հնարաւորինս միասնական լինեն, քանզի յաղթանակած եւ Հայոց պետականութեան վերընձիւղման ակունքում կանգնած Արցախն, ինքնին, ազգային համախմբման եւ հայ ժողովրդի ցեղասպանութեամբ ոտնահարուած տարածքային իրաւունքների վերականգնման ելակետ-խոհրդանիշն է:

 

Թեգեր Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆԱնալիտիկոն | №9 | 2011

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.