Այդպիսով նրանք մտադիր են «խանգարել իշխող «Վրացական երազանք կուսակցությանը» կեղծել ընտրությունները»։
Ստեղծվել է նաև միջկուսակցական աշխատանքային խումբ։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հայտարարության համաձայն՝ ընտրությունների օրը հեռախոսային թեժ գիծ է գործելու, որի միջոցով
տեղեկություններ են հավաքագրվելու ընտրությունների օրը տեղի ունեցող գործընթացների մասին։
Համակարգված կերպով աշխատելու են ընտրական հանձնաժողովրների ընդդիմադիր անդամներն ու դիտորդները։ Հուշագրում ասվում է, որ ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի (իշխող կուսակցության ղեկավար, նախկին
վարչապետ) օլիգարխիկ կառավարումը բարդագույն մարտահրավեր է երկրի և դրա ժողովրդավարական զարգացման համար․
«Իվանշվիլիի ռեժիմի ձեռքում է կենտրոնացվել ոչ միայն վարչական ռեսուրսն ու ֆինանսական ռեսուրսի զգալի մասն, այլ նաև պետական ինստիտուտներն են ծառայում իշխող թիմի շահերին՝ հանրությանը ծառայելու փոխարեն»։
Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են համակարգված գործել բոլոր ընտրատարածքներում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ նրանք մրցակից թեկնածուներ ունեն․
«Կուսակցությունների խնդիրն է լինելու ոչ թե առանձին քաղաքական նախընտրություններ ունեցող ընտրողների ձայների պաշտպանությունն, այլ ողջ ընտրական գործընթացի թափանցիկության և յուրաքանչյուր քաղաքացու ընտրության պաշտպանությունը»։
«Սա ընդդիմության միասնականության մասին ուժեղ ազդակ է», — ասում է Եվրոպական Վրաստանի անդամ Դավիթ Բակրաձեն։ Ձայների պաշպանության մասին ընդդիմության հուշագիրը հրաժարվել է ստորագրել միայն «Համերաշխության դաշինք – Մեր Վրաստան» կուսակցությունը։
Հուշագիրը ստորագրում են հետևյալ կուսակցությունները․
«Հանուն նոր Վրաստանի», «Հաղթանակած Վրաստան», «Աղմանաշենեբելիի ռազմավարություն», «Գիրչի», «Եվրոպական Վրաստան», «Ազգային շարժում», «Ծառայիր Վրաստանին», «Միասնական Վրաստան – Ժողովրդավարական շարժում», ՆԴՊ, «Մենք ինքներս», «Պետությունը՝ ժողովրդի համար» շարժում,
«Հանրապետական կուսակցություն», «Լելո», «Հանուն արդարության», «Վրաստանն առաջատարների թվում», «Լեյբորիստական կուսակցություն», «Քաղաքացիական դաշինք հանուն ազատության», «Ամբիոն» քաղաքական շարժում, «Քրիստոնեական–պահպանողական կուսակցություն», «Քրիստոնեական–ժողովրդավարական շարժում», «Վրացի խորհրդարանականների հանրություն», «Նոր քրիստոնեադեմոկրատական շարժում»։
Ըստ համաձայնագրի՝ 2020 թ–ի մարտի 8–ին ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ 2020 թ–ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություներն անցկացվելու են 120/30 մոդելով․ ընտրողները համամասնական համակարգով 120 պատգամավոր կընտրեն,
մեծամասնականով՝ 30։