Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քաղաքական կարգ եւ քաղաքական անկում  

marut
February 2015

(Ֆուկույամայի նոր գրքի մասին)

1360750380_SSSSSSSԱրմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

Դեռեւս 1989 թվականին Ֆրենսիս Ֆուկույաման գրել էր իր «Պատմության ավարտը» հոդվածը, որի հիման վրա հետագայում հրապարակեց «Պատմության ավարտն ու վերջին մարդը», որում հեղինակը պնդում էր, որ լիբերալ ժողովրդավարությունը հաղթանակել է, եւ որեւիցե կառավարման համակարգ չի կարող մրցակցել այդ մոդելի հետ: Այսօր, սակայն, հստակ է, որ լիբերալ ժողովրդավարությունը չի հաղթանակել ամբողջությամբ: Ըստ Freedom House-ի հետազոտությունների` վերջին տարիներին աշխարհում նկատվում է ժողովրդավարության հետընթաց: Բացի դրանից, Չինաստանի հզորացումը հարցականի տակ է դրել այս թեզը:

«Պատմության ավարտի» հեղինակը վերջերս հրապարակել է իր նոր աշխատությունը «Քաղաքական կարգ եւ քաղաքական անկում. արդյունաբերական հեղափոխությունից մինչեւ ժողովրդավարության գլոբալացում» (Political Order and Political Decay: From the Industrial Revolution to the Globalization of Democracy) վերտառությամբ: Նոր գրքում Ֆուկույաման պնդում է, որ լիբերալ ժողովրդավարությունը համընդհանուր կառավարման համակարգ չէ, քանի որ այդ կառավարման համակարգը գոյություն է ունեցել միայն վերջին 200 տարում: Սակայն, հեղինակի կարծիքով, զարգացումը հաջորդական գործընթաց է, որի հիմնական պատճառը հաստատությունների համադրությունն է:

Ֆուկույաման իր նոր գրքում շրջանառության մեջ է դրել «նմանվել Դանիային» (getting to Denmark) արտահայտությունը: Ըստ հեղինակի` Դանիան իրական, միեւնույն ժամանակ պատկերավոր մի երկիր է, որին ձգտում են գրեթե բոլոր երկրները: Այսինքն, Դանիան օրինակելի է, ունի արդար իրավական համակարգ, ինչպես նաեւ կոռուպցիայի ցածր մակարդակ: Դանիայում կա բարձր բարեկեցություն եւ գործում են վստահելի ժողովրդավարական հաստատություններ:

Հեղինակի կարծիքով` միջազգային հանրությունն Աֆղանստանում, Սոմալիում, Լիբիայում ձախողվել է, երբ  փորձել է այդ երկրները վերածել Դանիայի նման երկրի: Օրինակ, ԱՄՆ-ն Աֆղանստանում փորձել է ստեղծել ժամանակակից պետություն եւ, հաշվի չառնելով տեղական առանձնահատկությունները, վնասել է արդեն իսկ արդյունավետ գործող հաստատություններին, ինչպես նաեւ ձախողել է իր պատկերացրած կառավարման համակարգի ստեղծումը: Ֆուկույամայի կարծիքով` ձախողման պատճառը եղել է այն, որ միջազգային հանրությունը չի հասկացել, թե Դանիան ինչպես է Դանիա դարձել, հետեւաբար` չի հասկացել նաեւ քաղաքական զարգացման բարդությունն ու դժվարությունը:

Հեղինակը կարծում է, որ չկա այնպիսի մի ինքնաբավ  (ավտոմատ) մեխանիզմ, որը ստեղծում է ժամանակակից պետությունը կամ ավելի կոնկրետ` Դանիան: Մի շարք գործոնների համակցությունը եւ փոխազդեցությունը, ինչպես նաեւ անոմալիաներն են ստեղծում ժամանակակից պետությունը: Ֆուկույաման պնդում է, որ բոլորս էլ գիտենք ինչ ասել է արդյունավետ պետություն, սակայն միեւնույն ժամանակ մենք չգիտենք դրան հասնելու ձեւը:

Ըստ Ֆուկույամայի` պետականաշինությունը դժվար գործընթաց է: Նրա կարծիքով` Եվրոպայում պատերազմները կարեւոր դեր են խաղացել պետական բյուրոկրատիայի ձեւավորման գործում: Պատերազմների պատճառով պետությունները ստիպված են եղել ձեւավորել հզոր բյուրոկրատիա, որպեսզի կարողանան ստեղծել եւ կառավարել պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսներ: Հետագայում Եվրոպայում ձեւավորվել է միջին խավ, որը կարեւոր դերակատարում է ունեցել բյուրոկրատիայի վերահսկողության գործում: Արդյունքում եվրոպացիները ժառանգություն են ստացել իրավական համակարգ, ստեղծել են արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայություն, ձեւավորել արդյունավետ պետական համակարգ, որը հանրության լայն զանգվածների համար բացել է մուտքը դեպի պետական ռեսուրսներ:

Լատինական Ամերիկայում պատերազմների սակավության պատճառով ուժեղ բյուրոկրատիա չի ձեւավորվել, որն էլ իր ազդեցությունն ունի լատինամերիկյան երկրների ներկայիս կառավարման համակարգերի վրա: Իսկ Ասիայում հիմնականում պատերազմների պատճառով ուժեղ բյուրոկրատիա ձեւավորվել է, սակայն տնտեսական թույլ զարգացվածությունը չի ձեւավորել միջին խավ, ինչի պատճառով էլ բյուրոկրատիան մնացել է շատ ուժեղ: Վառ օրինակը Չինաստանն է:

Գրքում շատ է խոսվում պետականաշինության խնդիրների մասին: Հեղինակը զարգացնում է ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի գաղափարները պետականաշինության գործում: Ջեյմս Մեդիսոնը գտնում էր, որ սկզբից իշխանությունը պետք է վերահսկի հանրությանը, այնուհետեւ պարտավորվի ինքն իրեն վերահսկել: Այսինքն, առանց պետության ամբողջ տարածքը վերահսկող իշխանության հնարավոր չէ անցնել կառավարման մի այնպիսի մոդելի, որտեղ քաղաքացիները կարողանում են վերահսկել իշխանություններին: Ուրեմն, կառավարման համակարգի ժողովրդավարացման համար անհրաժեշտ է ձեւավորված իշխանություն:

Ֆուկույաման պնդում է. «Նախքան իշխանությունը սահմանափակված լինի օրենքով կամ ժողովրդավարությունով` այն պետք է գոյություն ունենա»: Սա նշանակում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել կենտրոնացված գործադիր իշխանություն եւ բյուրոկրատիա: Ավելի մանրամասն խոսելով Նիգերիայի կառավարման համակարգի մասին` հեղինակը ցույց է տալիս, որ այդ երկրի հիմնական խնդիրը ոչ թե ժողովրդավարության պակասն է, այլ ուժեղ, ժամանակակից եւ ունակ իշխանության բացակայությունը:

Գրքում մանրամասն ներկայացված է Իտալիայի, Հունաստանի եւ ԱՄՆ-ի կլիենտալիստական կառավարման համակարգի գործունեությունը: Հեղինակը կարծում է, որ հենց կլիենտելիզմն է գլխավոր պատճառը, որ այսօր Իտալիան ու Հունաստանը հայտնվել են ճգնաժամի մեջ: Այդ երկրներում ինդուստրացումն ու ժամանակակից կառավարման համակարգի ստեղծումը թույլ չեն տվել ձերբազատվելու կլիենտելիզմից: Իտալիան ունի կլիենտելիզմի բազմամյա փորձ: 1861թ. Իտալիայի միավորումից հետո այդ երկիրը շարունակեց կլիենտելիզմի նախկին փորձը: Ի տարբերություն Պրուսիայի, որը Գերմանիայի հետ միավորումից հետո ազգայնացրեց բյուրոկրատիան եւ պետական ինստիտուտները, Իտալիայում միավորումից հետո կենտրոնական իշխանությունը ստիպված եղավ տեղական օլիգարխների հետ պայմանավորվածությունների մեջ մտնել: Ըստ այդ պայմանավորվածության` օլիգարխներն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերահսկողությունը պահպանելու դիմաց պարտավորվել են աջակցել մեծամասնություն ունեցող ցանկացած իշխանության ծրագրի: Գրեթե նույն վիճակն էր նաեւ Հունաստանում:

Հենց կլիենտելիզմի պատճառով այդ երկու երկրներում հանրության վստահությունը դեպի իշխանություն նվազել է: Նման պայմաններում մարդիկ սկսում են անհատական քայլեր ձեռնարկել` իրենց իրավունքները, մասնավորապես` սեփականության իրավունքը պաշտպանելու համար, իսկ դա էլ ճանապարհ է բացում մաֆիայի ուժեղացման համար: Արդյունքում, այդ ամենի արմատացումը հասարակությունում ձեւավորել է ընդհանուր կառավարման այնպիսի մի համակարգ, որը եւ հայտնվել է ներկայիս ճգնաժամում:

Հեղինակը գրքի մի մեծ մաս նվիրել է ԱՄՆ-ի քաղաքական հաստատությունների զարգացմանը եւ անկմանը: Նա նկարագրում է ԱՄՆ-ի քաղաքական համակարգի փոխակերպումը 19-րդ դարում, համակարգ, որը մինչ այդ եղել է թույլ եւ կոռումպացված: Այդ համակարգը փոխվել է ինդուստրացման պատճառով, որն իր հետ բերել է սոցիալական հեղափոխություն: Ինդուստրացման արդյունքում ստեղծվել են քաղաքական նոր գործոններ, որոնք շահագրգռված չէին կլիենտելիստիկ համակարգի պահպանման մեջ: Հենց այդ նոր գործոններն  էլ կարեւոր դեր են խաղացել ԱՄՆ-ում ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում:

Բարաք Օբաման հաճախակի է անդրադառնում ԱՄՆ-ի բացառիկությանը: Ֆուկույաման այդ բացառիկության ճգնաժամի մասին խորը եւ համապարփակ վերլուծություն ունի: Ֆուկույաման ոչ միայն գրում է ԱՄՆ-ի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու զարգացման մասին, այլ նաեւ դրանց ներկայիս անկման մասին:

Ֆուկույամայի կարծիքով` բոլոր քաղաքական համակարգերն էլ կարող են անկում ապրել, եւ անկման հիմնական պատճառն այն հանգամանքն է, որ հին հաստատությունները չեն կարողանում բարեփոխվել եւ համապատասխանել փոփոխվող աշխարհի պահանջներին:

Ֆուկույաման կարծում է, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը թուլացել է, քանի որ իշխանությունը դարձել է ավելի կոռումպացված, որն էլ թուլացրել է համակարգը: Դրան գումարած` հարստության բեւեռացումը հանգեցրել է նրան, որ էլիտան կարողանում է օգտագործել իր միջոցները` քաղաքական իշխանություն գնելու, ինչպես նաեւ համակարգն ի նպաստ իր շահերի աշխատեցնելու համար: Ճգնաժամի մեջ կարեւոր դեր են խաղում նաեւ շահեր ունեցող խմբերը:

Նրանք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ եւ զարգացման խնդիրներով, անպայման պետք է կարդան Ֆուկույամայի այս ծավալուն աշխատությունը, որը հավակնում է դառնալ դասական քաղաքագիտական աշխատանք:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.