International Alert կազմակերպությունն աջակցում է հակամարտությունների լուծման խաղաղ ուղիների որոնմանը։ Մենք հանդիսանում ենք միջազգային առաջատար խաղաղարար կազմակերպություններից մեկը՝ խաղաղության հիմունքների ձեւավորմանը միտված գրեթե 30-ամյա աշխատանքի փորձով։ Մենք աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում համագործակցում ենք տեղական հանրությունների հետ՝ օգնելով նրանց խաղաղություն կառուցելու։ Բացի դրանից, խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում կառավարություններին, կազմակերպություններին եւ ընկերություններին առ այն, թե ինչպես ապահովել խաղաղությունը։ Մեր ջանքերը նպատակաուղղված են այն գործոններին, որոնք ազդում են խաղաղության վրա, ինչպիսին են, օրինակ, պետական կառավարման մեթոդները, տնտեսությունը, գենդերային հարաբերությունները, սոցիալական զարգացումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ առեւտրային ու միջազգային կազմակերպությունների դերը բարձր ռիսկային տարածաշրջաններում։
International Alert կազմակերպությունը սույն ուսումնասիրության անցկացման համար շնորհակալություն է հայտնում Եվրոպական Միությանը։ International Alert կազմակերպությունն աջակցության համար երախտագիտություն է հայտնում նաեւ հետեւյալ ռազմավարական հովանավորներին՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությանը (UKAID), Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության շվեդական գործակալությանը (SIDA), Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը, Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությանը։ Սույն հաշվետվությունում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակներին եւ պարտադիր չէ, որ արտահայտեն International Alert կազմակերպության եւ մեր հովանավորների տեսակետը կամ քաղաքականությունը։
© International Alert 2013. Օգոստոս, 2013թ.
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Սույն հրապարակման ոչ մի հատված չի կարող առանց հեղինակի ու փոխառման աղբյուրի անվան ամբողջական նշման վերարտադրվել կամ հաղորդվել ցանկացած ձեւով կամ ցանկացած միջոցներով՝ ներառյալ էլեկտրոնային, մեխանիկական, լուսապատճենահանման միջոցները, ձայնագրման-տեսագրման եւ տեղեկատվության պահպանման ու ներբեռնման մյուս համակարգերը։
Լուսանկարը՝ © Pavel Khorenyan/iStockphoto