Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Restart Armenia. The Shadow of the Future.

marut
September 2016

Հայաստան` վերամեկնարկ. ապագայի ստվերը

 

ashot-margaryanԱշոտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մենք կարիք ունենք էլ ավելի ամրապնդելու մեր պետականության հիմքերը, նոր շունչ հաղորդելու մեր ազգային պայքարին: Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ ադրբեջանական ագրեսիայի բիրտ մեթոդներին. սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդի նկատմամբ կիրառվեց բռնություն` նպատակ ունենալով նրան զրկելու կենսական գոյության համար անհրաժեշտ բոլոր միջոցներից: Քսանից ավելի տարիների բանակցությունների արդյունքում Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ փոխել իր գործելաոճը, չդարձավ ոչ ավելի խոհեմ և ոչ էլ դրսևորեց խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքեր, իսկ վերջին հանդիպումները Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում օր օրի ապացուցում են իրենց անարդյունավետությունը:Ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքները, աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային զարգացումները ստիպում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթությունը մնա ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը:

Քաղաքական տարբեր վերլուծաբաններ, հիմնվելով սեփական կանխատեսումների կամ միգուցե նաև բանակցային գործընթացից որոշակի տեղեկատվական արտահոսքի վրա, պնդում են, թե իշխանությունները պատրաստվում են ԼՂ հարցում զիջումների գնալ: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ կա նման իրողություն, ապա հարց է առաջանում, թե ինչու չեն տարվում համապատասխան աշխատանքներ հասարակության լայն շերտերին նախապատրաստելու համար: Պետք է պարզ գիտակցել, որ բանակցային գործընթացի ներկայիս անորոշությունն ու թափանցիկության պակասը միմիայն ընդլայնում են հասարակության ու իշխանությունների միջև առկա առանց այն էլ խորը անջրպետը, հարուցում են կասկածներ երկրի ապագայի հանդեպ վերջիններիս ունեցած տեսլականի նկատմամբ: Բնական է, որ բանակցային գործընթացի ոչ բոլոր մանրամասնություններն ունեն հրապարակայնացման անհրաժեշտություն: Անդրկուլիսյան շատ գաղտնիքներ հաճախ բացահայտվում են տասնամյակներ անց, սակայն 21-րդ դարի դիվանագիտությունը, լինելով նաև գաղտնի ֆենոմեն, որոշակի հաշվետվություն է ենթադրում:

Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մեր երկրում տարիներով կուտակված դժգոհությունն ու անհամաձայնությունը իրենց ճեղքերն են տալիս, որի հետևանքով մեկը մյուսի հետևից ժամանակավորապես քաղաքական բեմահարթակ են դուրս գալիս երկրի հարցերի լուծման գրավոր, բայց ոչ պրակտիկ օրակարգին տիրապետող քաղաքական խմբեր, որոնք երկարակեցությամբ սովորաբար զիջում են մեկը մյուսին: Քաղաքական պայքարի դասական մեթոդներին գնալով փոխարինելու են գալիս ավելի ծայրահեղ միջոցները, որոնց ականատեսը եղանք բոլորովին վերջերս: Իշխանական ամբիցիաներ ունեցող խմբերը ինքնակազմակերպման ու ձևավորման համապատասխան ճանապարհներ անցնելու փոխարեն անմիջապես դուրս են գալիս ընտրազանգվածի որսի` փորձելով խոսել ոչ թե պատճառներից, այլ հետևանքներից, լուծումը տեսնելով միմիայն իշխանափոխության մեջ. մինչդեռ խնդիրները շատ ավելի խորն են և ինստիտուցիոնալ:

Դժվար է կանխագուշակել, թե երբ կլինի հակառակորդի հերթական հարվածը: Մեկ բան, համենայն դեպս, կարելի է նկատել անգամ անզեն աչքով` իշխանությունների լավագույն դաշնակիցը ժողովուրդն է, իսկ մեր սահմանների անվտանգությունը ապահովող միակ խաղաղապահը` մեր զինվորը: Նման «բարյացակամ » հարևաններով շրջապատված երկիրն ունի այս երկու դաշնակիցների լրջագույն անհրաժեշտությունը. անորոշությունն ու անվստահությունը երբևէ չպետք է դառնան ներքին թշնամիներ: Հարկավոր է ստեղծել պետությանը հասարակության լայն շերտերի հետ կապող նոր ու ամուր կամուրջներ: Իշխանությունները ավելի քան երբևէ սեփական ժողովրդի հետ երկխոսելու կարիքն ունեն, քանի որ տարբեր են այն իրականությունները, որոնցից յուրաքանչյուրում նրանք գտնվում են: Համակարգային փոփոխությունները չպետք է կրեն ձևական բնույթ` նպատակ ունենալով միևնույն խաղատախտակի վրա տեղերով փոխելու քաղաքական գործընթացների ներկայիս մասնակիցներին: Փոխարեն անհրաժեշտ է նոր շունչ մտցնել ներքաղաքական դաշտում, ձևավորել ազգային վտսհության կառավարություն և վերականգնել կառավարող էլիտայի իրական կոչումը, որը կայանում է սեփական ժողովրդին ծառայելու, այլ ոչ երբեք իշխելու մեջ:

ՀՀ քաղաքացին պետք է միջոցից վերածվի նպատակի, զգա իր կենտրոնական դերը սեփական երկրում, վերջինիս կառավարմանը մասնակցի անընդմեջ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն: Սա հնարավոր կլինի միայն, եթե պետական քաղաքականությունը թելադրվի ոչ թե վերևից, այլ իրականացվի ժողովրդի լայն խմբերի մասնակցությամբ: Չէ՞որ Հայաստանի միակ գլխավոր, ցավոք՝ ոչ անսպառ ռեսուրսը մեր երկրում արարող մարդն է, որի օտարումը սեփական երկրից, արհեստածին պատճառների հետևանքով, կասեցման կարիք ունի: Միմիայն դեմոգրաֆիկ խնդրի լուծմամբ կարելի է հասնել ԼՂ խնդրի վերջնական հանգուցալուծման, այլապես դժվար կլինի պաշտպանել դատարկ թիկունքը, բարձր պահել զինվորի մարտական ոգին, երբ լքված լինեն գյուղերը ու մնան միայն դատարկ տարածքներ: Ցավոք, մեկ քառորդ դարը չբավականացրեց, որպեսզի յուրացվեն ազատագրված անծայրածիր տարածքները, կանգնեցվեն նոր գյուղեր ու քաղաքներ, ստեղծվի գերժամանակակից սահմանային պաշտպանության համակարգ ու պրոֆեսիոնալ պայմանագրային բանակ:

Երկրի հետագա անարդյունավետ կառավարումը հղի է անդառնալի կորուստներով, քանի որ հարկ է գիտակցել, որ այսօր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը առանց բնակչության հայրենիքն է: Ի միջի այլոց, 2007թվից ի վեր չվերանայված այդ փաստաթուղթը (ազգային անվտանգության դոկտիրինը) այսօր էլ ունի համալրման ու լրացումների անհրաժեշտություն: Իր հերթին, ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինը նույնպես մանրակրկիտ կազմված փաստաթուղթ չէ, այլ իրավիճակային մի հայեցակարգ, որը չափազանց փխրուն է նման հարևանություն ունեցող երկրի շահերն ապահովելու համար: Արտաքին քաղաքական կապերի ամրապնդման գործում հաշվի առնելով միջանձնային հարաբերությունների կարևորագույն դերը` անհրաժեշտ է բոլոր երկրներում ներկայացված լինել դիվանագիտական բարձր որակավորում և փորձ ունեցող կադրերով:

ԼՂ խաղաղությունը և մեծ հաշվով հայոց պետականությունը կձախողվեն, եթե քաղաքական խմբերը շարունակեն լուծել միայն իրենց նեղայնացված իշխանական շահերը: Ակտիվ դերակատարներին մեկը մյուսով փոխարինելով` համակարգային հարցեր երբեք չեն լուծվի, ներքաղաքական դժգոհություններին ի պատասխան` անվտանգության խաղաքարտը մշտապես շահարկելով երկրում դրական փոփոխություններ տեղի չեն ունենա: Եթե իրոք ամենի մեղավորը աշխարհագրությունն է, ուրեմն պետք է գոնե ներսից ամուր գտնվել, քանի որ աշխարհագրական դիրքից պակաս կարևոր չէ պետության արդյունավետ կառավարումը: Քաղաքական ու տնտեսական մոդեռնիզացիայի համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, համատարած ռեֆորմները պետք է չդադարեն զարմացնել ժողովրդին, ապահովեն նրա իրավունքների պաշտպանությունը սեփական երկրում: Երկրի զարգացումը կապահովեն ներքին և արտաքին ներդրումները, որոնք հնարավոր կլինեն, եթե ստեղծվի այնպիսի հարկային ու տնտեսական դաշտ, որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտները իրենց ֆինանսական միջոցները դուրս չեն բերի երկրից, իսկ արտաքին ներդրումների համար կստեղծվի կայուն ու վստահելի դաշտ:

Անհրաժեշտ են համատարած կադրային փոփոխություններ բոլոր ոլորտներում: Պետական կարևորագույն պաշտոնները զբաղեցնելու պատիվը պետք է տրվի ժողովրդի կողմից ընդունելի, պետական գաղափարներով օժտված առաքինի ու պրոֆեսիոնալ կադրերին:

Գործող իշխանությունները պետությունը ձախողումից փրկելու այլ ելքեր չունեն, քան նոր քաղաքական մշակույթի ներմուծումը, երբ գործող վարչախումբն է հենց ինքը նախաձեռնում կադրային փոփոխություններ` միտված երկրում բարեփոխումների իրականացմանը: Թվում է, թե Հայաստանում հնարավոր կարող է դառնալ թավշյա իշխանափոխությունը, երբ այդ գործընթացն իրականացվի առանց ցնցումների` ապահովելով համակարգային ընդհանուր փոփոխություններ բոլոր ոլորտներում: Առաջիկայում Հայաստանում սպասվում է ներքաղաքական ակտիվ մրցապայքար նորաթուխ քաղաքական խմբերի և իշխանական ուժերի միջև, որում վերջիններս պետք է անպայմանորեն հանդես գան ռեֆորմների նոր զինանոցով, հակառակ դեպքում կկորցնեն իրենց ներկայիս դիրքերը:

Միգուցե դրանով է պայմանավորված կադրային փոփոխությունների շղթայի մեկնարկը, որն ազդարարվեց վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ: Նոր կառավարության ձևավորումը մարտավարական քայլ էր ՀՀԿ-ի կողմից, որը կուսակցության ռազմավարական նշանակության հարցեր պետք է լուծի: Ձևավորվելիք կառավարության ուսերին մեծ հոգս է դրված, այն ոչ միայն պետք է անդունդ գլորվելուց փրկի մեր տնտեսությունը, այլ տանի կայուն զարգացման ուղիով: Ակնհայտ է, որ կա մեծ փոփոխություններ իրականացնելու ձգտում: Միմիայն ինտենսիվ բարեփոխումները կայուն ուղի կհարթեն Հայաստանի զարգացման համար ու կլինեն հաջողված պետականության կերտման ապագայի ստվերը:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.