Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«The New York Times». ռուս-ամերիկյան բանակցությունները խորը հակասություններ են երևան հանել՝ ի հեճուկս կապերի ամրապնդման հույսերի

hghazaryan
May 2019

Մեկնաբանելով Պոմպեոյի այցը Ռուսաստան՝ հեղինակներն ընդգծում են, որ բանակցությունները երևան են հանել խորը հակասություններ։ Լարվածության պատճառն այն է, որ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է ազդեցության գոտու ընդլայնման ու ժողովրդավարությունների ապակայունացման մեջ։ Մոսկվայում էլ, ընդմին, ի ցույց են դնում Օբամայի վարչակազմի հակառուսական տրամադրությունները, թեև Թրամփի նախագահության ժամանակահատվածում իրավիճակը չի բարելավվել, նշվում է հոդվածում։

Էնդրյու ԿՐԱՄԵՐ (Andrew E. Kramer), Ռիչարդ ՊԵՐԵՍ-ՊԵՆՅԱ (Richard Pռrez-Peրa)

Մոսկվա։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առկա են լուրջ տարաձայնություններ այնպիսի հարցերում, ինչպիսին են միջամտությունն ամերիկյան ընտրություններին, Իրանը և մի ամբողջ շարք համաշխարհային ճգնաժամեր, ինչի մասին մայիսի 14-ին հաղորդել են այս երկրների առաջատար դիվանագետները։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ հատուկ դատախազի կողմից տարվող հետաքննության ավարտը կնպաստի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն (Mike Pompeo) և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որոնք հանդիպում են անցկացրել սևծովյան առողջարանային Սոչի քաղաքում, սույն բանակցություններն անկեղծ են որակել (ինչը դիվանագիտական շրջանակներում հաճախ նշանակում է վեճի վերածվելու հավակնող տարաձայնություններ)` դժգոհելով երկու երկրների հարաբերությունների մակարդակից։ «Հասկանալի է, որ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների լավագույն ժամանակները չեն հիմա»,- ասել է Լավրովը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Պոմպեոն բավականին կտրուկ է մեկնաբանել Ռուսաստանի միջամտությունն ամերիկյան ընտրություններին, դիմելով իր գործընկերոջը՝ հայտարարել, որ «անընդունելի է միջամտությունն ամերիկյան ընտրություններին, և եթե Ռուսաստանը փորձի դա անել 2020 թվականին, ապա այն ավելի կվատացնի մեր հարաբերությունները»։

Ներկայումս համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Պարսից ծոցի տարածաշրջանին, որտեղ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իրանի վրա՝ տնտեսական դաժան պատժամիջոցներ մտցնելով և տեղաբաշխելով լրացուցիչ զորքեր, և որտեղ նորերս առեղծվածային դիվերսիոն գործողություններ են իրականացվել՝ ուղղված Իրանի գլխավոր թշնամի Սաուդյան Արաբիային պատկանող նավթային տանկերներին և խողովակաշարերին։ Որոշ փորձագետներ մտահոգված են, որ այս իրադարձություները կարող են ռազմական հակամարտության հանգեցնել։Համենայն դեպս, հրապարակայնորեն Լավրովն ու Պոմպեոն փորձել են ձևացնել, որ իրենց բանավեճի գլխավոր թեման Իրանը չի եղել, և իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի շուրջ նրանց մեկնաբանությունները հանգել են նրան, որ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ համաձայնագրից, իսկ Ռուսաստանն ու այլ երկրներ շարունակում են այն պահպանել։ «Մենք սպասում ենք, թե երբ է Իրանն իրեն նորմալ երկրի պես պահելու,- ասել է Պոմպեոն, նկատի ունենալով այն, որ Իրանը պետք է դադարի հովանավորել ահաբեկչությունն ու սպանությունները և հրաժարվի հարձակողական զինատեսակների մշակումներից։- Մենք չենք ձգտում Իրանի հետ պատերազմի»։

Պոմպեոն, որն առաջին անգամ է Ռուսաստան այցելում ԱՄՆ պետքարտուղարի կարգավիճակում, սոսկ կարճառոտ հիշատակեց Պարսից ծոցում տեղի ունեցած իրադարձությունները և դա արեց՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին. «Կատարվածի մասին չունեմ տեղեկատվություն, որը կարելի լիներ կիսել ձեզ հետ,- ասել է նա։- Մենք հետևողականորեն աշխատում ենք, որպեսզի գտնենք այն խնդիրների պատճառների մասին հարցերի պատասխանները, որոնց բախվել են այդ նավերը»։

Լավրովը հերթական անգամ հերքեց այն տեղեկությունը, ըստ որի Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին։ Ավելի ուշ նա և Պոմպեոն հանդիպել են Պուտինին, որն էլ հույս է հայտնել, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի (Robert S. Mueller) զեկույցի հրապարակումը կնպաստի ռուս-ամերիկյան համագործակցության բարելավմանը։ «Ի վերջո՝ հարկ է պատշաճը հատուցել նրան,- Մյուլլերի մասին ասել է Պուտինը` Պոմպեոյի հետ բանակցությունները սկսվելուց առաջ կայացած կարճ ասուլիսի ժամանակ։- Ընդհանուր առմամբ, նա անաչառ հետաքննություն է անցկացրել և հաստատել Ռուսաստանի և գործող վարչակազմի միջև որևէ գործարքի բացակայությունը»։

Թեև զեկույցի զգալի մասը նվիրված է 2016 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքի վրա ազդելու Ռուսաստանի փորձերին՝ Պուտինն ասել է Պոմպեոյին, որ «ԱՄՆ-ում կայացած ընտրությունների վրա մեր կողմից պետական մակարդակով ոչ մի միջամտություն չի եղել»։ Պուտինի խոսքերով՝ մի քանի օր առաջ Թրամպի հետ հեռախոսազրույցից հետո «ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նախագահը տրամադրված է ռուս-ամերիկյան փոխկապերի վերականգնման»։ Նա հավելել է. «Հուսով եմ, որ հիմա դրա համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում»։Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Պոմպեոն ասել է, որ ինքը ձգտում է իրականացնել նախագահ Թրամփի մտադրությունը՝ նորմալացնելու ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Որոշ ժամանակ դիվանագետները խոսեցին այն տարաձայնությունների մասին, որոնք երկու երկրների միջև պահպանվում են վերջին մի քանի ամիսների ընթացքում, այն հարցերի մասին, որոնց շուրջ երկրները հայտնվել են հակադիր կողմերում, այն է՝ Իրանին ու Վենեսուելային առնչվող հարցերում։

…Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ծագման մեջ Արևմուտքը հաճախ դատապարտում է Մոսկվայի փորձերը՝ ապակայունացնել սեփական մրցակիցներին և ընդլայնել ազդեցության գոտին։ Բայց Լավրովն առաջարկել է Ռուսաստանի ու Վաշինգտոնի միջև առկա լարվածության ավելի պարզ բացատրություն։ Ըստ նրա՝ այս ամենի մեղավորը Օբամայի վարչակազմի հակառուսաստանյան տրամադրություններն են, թեև երկու տարի է անցել, ինչ Թրամփի վարչակազմն է իշխում, բայց իրավիճակը չի բարելավվել։

«Փոխշահավետ համագործակցության ներուժը շատ դեպքերում չիրացված է մնում,- ասել է նա։- Կարծում եմ, որ դրա համար կան լուրջ փաստարկներ, որոնք մեր նախագահները քննարկել են անցյալ տարի Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, իսկ ապա նաև մի քանի հեռախոսազրույցների ժամանակ։ Դրանք առայժմ իրականացվում են ոչ ամբողջությամբ»։

Զրույցներ կային, որ ռուսաստանյան և ամերիկյան կողմերն արդեն կարող են ազդարարել Թրամփի և Պուտինի հերթական հանդիպման մասին, սակայն պաշտոնյաները հայտարարեցին, որ այս հարցում որոշում դեռ ընդունված չէ։

ИноСМИ
Հրապարակման բնօրինակը՝ U.S.-Russia Talks Expose Deep Fissures, Despite Hopes for Better Ties

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.