Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Ադրբեջանը ԼՂ-ից ելքը թույլատրում է, մուտքն՝ արգելում»․ ՄԻՊ արձանագրումը

hayk
April 2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Խիստ անհրաժեշտության դեպքում այսուհետ հնարավոր կլինի Արցախից Հայաստան մեկնել»,- այսօր հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա փոխանցմամբ՝ գործընթացը կազմակերպվելու է ռուս խաղաղապահների միջոցով, քաղաքացիները պետք է նախապես դիմեն զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն և թույլտվություն ստանան։

Հարկ է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նոր կարգի հաստատումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մի խումբ արցախցիների մուտքը արգելելու ֆոնին, միջադեպ, որի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել էր։ Ստեփանակերտից ահազանգում են՝ Բաքվի «հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում»։

Արցախի ոստիկանությունը հաղորդել էր, որ ապրիլի 4-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել նրանց մուտքը։ Արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, խաղաղապահները նրանց շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ քաղաքացիները եղել են ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում։ Բժշկական օգնություն ստանալուց հետո այսօր բոլորը դուրս են գրվել։

Արցախից Հայաստան տեղափոխման գործընթացը կկազմակերպվի ռուս խաղաղապահների միջոցով

Գուրգեն Ներսիսյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր արցախցիները զրկված էին Հայաստան մեկնելու հնարավորությունից ու հավելել, որ այսուհետ միայն «խիստ անհրաժեշտության դեպքում» հնարավոր կլինի մեկնել Հայաստան։ Նշվում է, որ ճանապարհի արգելափակված հատվածում քաղաքացիներին «հնարավոր ադրբեջանական սադրանքներից» պաշտպանելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է ռուս խաղաղապահների միջոցով․

«Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները (ՀՀ–ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ–ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն) և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների»։

Տեղեկացրել է՝ առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխությունը կշարունակի կազմակերպել Կարմիր խաչի կոմիտեի արցախյան ներկայացուցչությունը՝ համաձայն Արցախի  առողջապահության նախարարության ցուցումների։

Պետնախարարը «ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորում» է որակել տարածվող տեղեկություններն այն մասին, թե, իբր, ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներ են տարհանվում, նշել է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

Ադրբեջանը գործում է «բացարձակ անպատժելիության պայմաններում»

Արցախի արտաքին գերատեսչությունը ապրիլի 4-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունները որակել է որպես «կանանց, երեխաների և տարեցների հոգեբանական ահաբեկում»։ Հիշեցրել է՝ ճանապարհի արգելափակված հատվածում դեպի Արցախ շարժվող խաղաղապահ զորախմբի մեքենաները մնացել են 5 ժամ շարունակ, շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիները հերթական անգամ զրկվել են իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից։

«Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Կառույցից հիշեցրել են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության սպառնալիքները, թե՝ Արցախի բնակիչները կամ պետք է ենթարկվեն Բաքվի իշխանություններին, կամ լքեն իրենց հայրենիքը․

«Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին»։

Ստեփանակերտը նշում է, որ ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար բացարձակ անհրաժեշտություն է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը։

«Ահաբեկել են, սպառնալիքներ հնչեցրել»

Միջադեպի վերաբերյալ փաստեր է հրապարակել նաև Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ ԼՂ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։

Ասում է՝ ադրբեջանցիներն ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկն ու հնչեցնելով սպառնալիքներ։ Հենց ահաբեկման արդյունքում էլ չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրանցից երեքն ուշագնաց են եղել։

Բեգլարյանի փոխանցմամբ՝ խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և ռուսական ու ադրբեջանական մեքենաներով նրանց տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն․

«Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ»։

Շեշտում է՝ Ադրբեջանը ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականություն է վարում ու հավելում, որ դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա «ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը»։

«Անարդյունք բանակցություններ»

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը խախտել է արցախցիների վերադարձի մասին ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունը, իսկ բանակցություններն արդյունք չեն տվել։ Տուն ուղևորված 27 քաղաքացիներից 23-ը վերադարձել են Գորիս։

Հիշեցրել է՝ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Բաքուն պնդում է, թե ճանապարհը բաց է, այնինչ գրանցված դեպքը «հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը»։

«Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն»։

ՄԻՊ գնահատմամբ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի «լկտի պահվածքի», միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու պատճառ են՝

  • ստեղծված ամենաթողությունը,
  • խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարհանքը,
  • միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։

Ստեփանյանի խոսքով՝ ոչ միայն Գորիս քաղաքում, այլև Հայաստանի այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից։

«Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ո՛չ ռուս խաղաղապահների, ո՛չ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»,- շեշտել է նա։

 

Jam-news.net

 

 

Թեգեր Ապրիլ երկրորդ թողարկում 2023Արտատպություն

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.