Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է. Ադրբեջանի հռետորաբանությունն ու իրական մտադրությունները

hayk
April 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ավելի քան 100 օր շարունակվում է Լաչինի ճգնաժամը՝ Արցախի «կյանքի ճանապարհի» շրջափակումը ալիևյան վարչակարգի կողմից ուղղակիորեն սատարվող ադրբեջանական կեղծ-բնապահպանների միջոցով։ Ճգնաժամն իր հանգուցալուծումը չի ստանում միջազգային հանրության հետևողական կոչերից, Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումից հետո։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն սաստկացնում է արցախահայերի նկատմամբ իր պահանջները, խոսում է «ինտեգրման» մասին, անտեսում է Հաագայի դատարանի որոշումը, միջադեպեր է սադրում Լաչինի միջանցքում և ռուսաստանյան խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտու ողջ երկայնքով։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահի ստորագրությոնը դրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, հայտարարություն, որը սահմանում է Արցախում շփման գիծը, ինչպես նաև Լաչինի միջանցքը՝ 5 կիլոմետր լայնությամբ։

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան  ռազմաքաղաքական ներկայությունն, իր հերթին, բավականին անախորժ դեր է խաղում, հարկ եղած խոսքերը չգտնելով Ադրբեջանի վրա ազդելու համար, որը վտանգավոր ու սադրիչ քայլեր է ձեռնարկում 120 հազար հայերի նկատմամբ, մինչդեռ պաշտոնական Մոսկվան իսկույնևեթ արձագանքում է այն դեպքերում, երբ Երևանն անգամ չնչին քայլեր է անում իր տարածաշրջանային ու միջազգային քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, չլուծված հիմնախնդիրը միջազգայնացնելու և ալիևյան վարչակարգի բացարձակապես անընդունելի քաղաքականությանը դիմակայելու հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ, Հայաստանի՝ «ադրբեջանական գույներով ներկված» քարտեզի ֆոնին լուսանկարվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, Բաքվի կողմից իրականացվող հայատյացության համակարգային ու կենտրոնացված քաղաքականություն,  ակնհայտություն այն բանի, որ Ադրբեջանի կոռումպացված-գողապետական վարչակարգն ի բնե չի կարող ավելի լավ վերաբերվել հայերի նկատմամբ, քան երկրի ներսում իր իսկ ընդդիմախոսների նկատմամբ։ Այս ամենը պաշտոնական Երևանին ստիպում է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության շարունակման մասին։

Ընթացիկ իրադարձությունների մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր Ապրիլ երկրորդ թողարկում 2023Խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.