Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանն ու «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը

hayk
April 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Մեր տարածաշրջանից միայն երկու երկիր են մասնակցել «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին, որը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նախաձեռնությամբ՝ Կոստա Ռիկայի, Նիդեռլանդների, Կորեայի և Զամբիայի ղեկավարների հետ համատեղ։ Այդ երկու երկրներն են Հայաստանն ու Վրաստանը, ոչ կատարյալ ժողովրդավարությամբ երկու կղզյակներ՝ իրենց շուրջ ավտորիտարիզմի «օվկիանոսում»։

Երկրորդ գագաթնաժողովը, ինչպես և առաջինը, առցանց ռեժիմով է անցել և ունեցել է աշխարհում ժողովրդավարությունների ամրապնդման օրակարգ՝ ի հեճուկս ավտոկրատիաների, որոնք ոչ միայն ոտնահարում են մարդու իրավունքներն ու ազատությունները, այլև սպառնում են իրենց հարևաններին։ ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականությունը խարսխված է այն հիմնադրույթների վրա, ըստ որոնց մեդալի երկու երես հանդիսացող կոռուպցիան և ավտորիտարիզմը գլխավոր սպառնալիքն են ոչ միայն միջազգային անվտանգությանը, այլև ԱՄՆ ազգային անվտանգությանը, իսկ այդ մարտահրավերի հաղթահարումը դիտարկվում է ԱՄՆ դաշնակից այլ ժողովրդավարություների հետ միության տեսանկյունից, քանի որ չկա որևէ ժողովրդավարական երկիր, որն ԱՄՆ-ի մերձավոր գործընկերը կամ դաշնակիցը չէ՝ որ մայրցամաքում էլ այն լինի։ Սակայն դեռ փաստ չէ, որ ցանկացած ավտորիտար երկիր անպայման ԱՄՆ-ի թշնամին է։ Այսպիսին են միջազգային հարաբերությունների ներկայիս փուլի իրողությունները, որոնցում օրակարգի գլխավոր կետը արդեն մեկ տարուց ավելի շարունակվող պատերազմն է՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, ուստիև երկրորդ գագաթնաժողովն այս հարցին առաջնահերթ ուշադրություն դարձրեց։

Փաստն այն է, որ Արևմուտքն Ուկրաինային պաշտպանում է նաև ռուսաստանյան նախահարձակ ավտոկրատիայի դեմ ժողովրդավարության պայքարի տրամաբանությամբ։ Ու այսօրվա համաշխարհային քաղաքականության սույն  յուրատեսակ «ուկրաինակենտրոնության» պայմաններում Հայաստանի պաշտոնական հայտարարությունը գագաթնաժողովի հռչակագրի այն կետի վերաբերյալ վերապահման մասին, որը վերաբերում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիային, ռուսաստանյան բանակի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործություններին (ըստ որոնց էլ Միջազգային քրեական դատարանը ս.թ. մարտի 11-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր է տվել), հակասական արձագանքներ է գտել հայ հանրության քաղաքականապես ակտիվ հատվածում։

Երկրորդ գագաթնաժողովը ժամանակային առումով համընկել է նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի հետ, ինչը բավականին աղմկոտ ու զգացմունքային արձագանք է գտել Մոսկվայում, թեև, թվում էր, ի՞նչ կապ ունի Մոսկվան, երբ դա ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան որոշումն է առաջին հերթին։ Այս հանգամանքներն ընդգծում են քաղաքակիրթ աշխարհի կողմից հայկական ժողովրդավարության ճանաչման կարևորությունը, քանի որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ժողովրդավարությունն անվտանգության հիմքն ու երաշխիքն է, այլ ոչ թե դրա հակոտնյան, ինչպես դա ներկայացնում են մեր ժողովրդավարության ու անվտանգության հակառակորդները։

Նշյալ գլոբալ բնույթի միջոցառման ու դրանում Հայաստանի մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր Ապրիլ առաջին թողարկում 2023Խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.