Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանի արձագանքը՝ Զախարովային

hayk
April 2023
Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանի արձագանքը՝ Զախարովային

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:

«Պայմանագրի նախագծի արդեն մի քանի խմբագրումներ են եղել: Բնականաբար, կողմերն ունեն սկզբունքային հարցեր, որոնք համաձայնեցնելը բարդ է: Մենք ունենք մեր կարմիր գծերը, Ադրբեջանն իր տեսանկյունից ունի իր կարմիր գծերը: Այս առումով կան շատ հարցեր, որոնց շուրջ դիրքորոշումները մոտեցնելը բարդ է, աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր կարմիր գիծը խաղաղության պայմանագրի կենսունակության ապահովումն է: Երկրորդը՝ որպեսզի խաղաղության պայմանագրով ապահովվի ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասաց Խանդանյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր պայմանագրի գործարկման երաշխիքներին, ապա Խանդանյանը նշեց. «Խաղաղության պայմանագիրը երաշխավորելու և երաշխավորներ ունենալու շուրջ երկու կողմն էլ պետք է համաձայնություն ունենա: Առայժմ Ադրբեջանը նման համաձայնություն չի տվել»:

Սարգիս Խանդանյանն արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՀՀ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու առումով գնդակը Հայաստանի կիսադաշտում է։ «Մենք ֆուտբոլ չենք խաղում, այլ ՀՀ անվտանգության մասին ենք խոսում,- նշեց Խանդանյանը` անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը։

Նշենք, որ ապրիլի 5-ին Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից` գնդակը Երևանի դաշտում է։

«Այս հարցում համապարփակ մոտեցումներ են պետք, և գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա։ Մեր դիրքորոշումը մնում է նույնը` պետք է հստակ արձանագրվի տեղի ունեցածն ու գնահատական տրվի, ինչի հիման վրա էլ գործողություններ կմշակվեն»,- նշեց Խանդանյանը։

Նրա խոսքով` ամեն դեպքում ՀՀ ուղարկելու ՀԱՊԿ առաքելության նախագիծը մշակման փուլում է։

Factor.am

 

Թեգեր Ապրիլ երրորդ թողարկում 2023Արտատպություն

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.