Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

hayk
April 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։ Դա Էրդողանի կառավարող կուսակցությունն է, որը երկու տասնամյակների իր քաղաքական ուղեգիծն արժանի է համարում ևս մի քանի տասնամյակ շարունակվելու, իսկ նրան սատարող մամուլն էլ գրում է նոր՝ հետաթաթյուրքյան Թուրքիայի մասին։ Մյուս բևեռը միավորված ընդդիմությունն է՝ նորացված քեմալական կուսակցության ու նրա առաջնորդ Քեմալ Քըլըչըդարօղլուի գլխավորությամբ։ Ընդդիմությունը ներառում է մի շարք տարաբնույթ կուսակցություններ, այդ թվում՝ ազգայնական, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայի ու երկրի գլխավոր մեգապոլիսի՝ Ստամբուլի քաղաքապետներին։ Երկու բևեռներն էլ հանդես են գալիս իրարամերժ հայեցակարգերով ու արտահայտում են թուրքական հանրության միանգամայն տարբեր շերտերի իղձերը։

Ի՞նչ կփոխվի Թուրքիայում ընտրությունների արդյունքում, և ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների, ընդհանրապես՝ թուրքական քաղաքականության վրա, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, հատկապես հաշվի առնելով ռուսաստանյան գործոնի նշանակության անխուսափելի փոփոխությունը։ Բնականաբար, սա մի հարց է, որը շատ է հուզում հայ հանրության քաղաքականապես ակտիվ հատվածին։

Ներկայումս փոքրիկ քայլերով առաջ է մղվում Հայաստանի ու Թուրքիայի միջև միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացը, ձեռքբերված պայմանավորվածություններ կատարման ակնկալիք կա, իսկ սահմանն էլ կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, այսինքն՝ սահմանափակ ռեժիմով։ Հայ և թուրք հանրությունների միջև  հորիզոնական կապերն ընդլայնվում են, երկուստեք ավելանում է մասնավոր այցերի թիվը։ Միևնույն ժամանակ, հանրությունների փոխադարձ ընկալումներում շարունակում են մնալ բազմաթիվ կարծրատիպեր, պատմական վախեր ու կասկածներ, և այս առումով մենք դեռևս դրանց հաղթահարման ուղու սկզբում ենք։

Ի՞նչ է իրենից ներկայացնում նախընտրական Թուրքիան, իրադարձությունների զարգացման ո՞ր տարբերակներն են առավել հավանական և, ըստ այդմ էլ, ի՞նչ պետք է սպասել Հայաստանում՝ այս մասին կարող եք կարդալ մեր հերթական թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր Ապրիլ չորրորդ թողարկում 2023Խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

April 2023

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն այսօր սառեցված է Թուրքիայում գալիք ընտրությունների պատճառով: Ինչ սպասել ընտրությունների արդյունքում: Առկա են տարբեր տեսակետներ Հայաստանում ԱՄՆ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.