Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Ճանապարհ դեպի խաղաղություն». Փաշինյանը՝ ժողովրդավարության գագաթնաժողովին

hayk
April 2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Մարտի 29-30-ը առցանց ձևաչափով անցկացվել է «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը։ Մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման, Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա»,- հայտարարել է Փաշինյանը։

Գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները նաև հռչակագիր են ստորագրել։ Հայաստանը դրան միացել է վերապահումով՝ առանց մեկ պարբերության։ Կառավարության պարզաբանմամբ՝ այն չէր «արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը»։

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությունն է, անց էր կացվում երկրորդ անգամ։ Այս տարի նույնպես Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը հրավիրված չէին։ Մասնակցում էին 120 երկրների առաջնորդներ, քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ:

Հայաստանի վարչապետի ելույթը, ընդունված հռչակագիրը, Մոսկվայի արձագանքն ու դրա պատասխանը Երևանից

«Ճանապարհ դեպի խաղաղություն»

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Նրա խոսքով՝ երկիրն իր դիրքերը բարելավել է համաշխարհային տարբեր վարկանիշներում, այդ թվում՝ 7 կետով Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։

«Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը»,- հիշեցրել է նա։

Հայաստանի վարչապետը շեշտել է, որ դեռևս սեպտեմբերին երկիրը զգացել է ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Օգտագործելով առիթը՝ նա երախտագիտություն է հայտնել Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք «դիվանագիտական միջոցներով օգնեցին կասեցնել հետագա ներխուժումը»․

«Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և մենք շատ բան պետք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները»։

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին ու ընդգծել, որ հայկական կողմի համոզմամբ՝ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի։ Ըստ նրա՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի գտնել «ճանապարհ դեպի խաղաղություն»։

 «Ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և մենք կշարունակենք ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում»,- վստահեցրել է նա։

«Չի արտացոլում բոլոր ճգնաժամերը»

Լիագումար նիստի ավարտին գագաթնաժողովի մասնակից երկրները նաև հռչակագիր են ստորագրել։ 12 երկրներ այն ստորագրել են վերապահումով։ Դրանց շարքում են Հայաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Ֆիլիպինները։

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ ներկայացնելով այն պարբերությունը, որի վերաբերյալ հայկական կողմը վերապահում է ունեցել։

Տվյալ պարբերության մեջ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, նշվում է, որ «բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով»։

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման, Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ որևէ խոսք, սակայն, ասված չէ։ Փոխարենը մանրամասն անդրադարձ է արվում Ուկրաինայում ընթացող պատերազմին, դրա հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքներին և «հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությանը»․

«Պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»։

Հռչակագրի տվյալ պարբերությունում նաև կոչ է արվում փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել ձերբակալվածներին և վերադարձնել բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաներին։

«Սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»,- ընդգծել է պաշտոնական Երևանը։

«Դասեր տալու փորձ է»․ Մոսկվայի արձագանքը

Լրագրողների հետ զրույցում գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության փաստը մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը որակել է որպես «այլոց դասեր տալու փորձ» և նշել, որ Նահանգները հավակնում է լինել «այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը»։

«Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում»,- ասել է նա։

«Հայաստանի խնդիրները ներկայացնելու կարևոր հարթակ է»․ պատասխան Երևանից

Հայաստանի խորհրդարանի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Պեսկովի հայտարարությունից զարմացած չէ։

Ասում է՝ Հայաստանի խնդիրները ներկայացնելու տեսանկյունից գագաթնաժողովը կարևոր հարթակ է, որը բաց թողնել չեն պատրաստվում։ Խանդանյանը չի հստակեցրել՝ արդյո՞ք ՌԴ-ն Հայաստանի մասնակցությունը խոչընդոտելու փորձեր արել է։ Նշել է միայն, որ աշխարհաքաղաքական լարվածությունն այնքան մեծ է, որ «բևեռներից մեկի կազմակերպած միջոցառումը կամ արած քայլը սուր արձագանք է գտնում մյուս կողմում»։

Jam-news.net

 

 

Թեգեր Ապրիլ առաջին թողարկում 2023Արտատպություն

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.