Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի հետ Բաքվի գազի գործարքը. Politico

hayk
April 2023
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի հետ Բաքվի գազի գործարքը. Politico

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը և Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որտեղ քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգի տակ դնել մինչև 2027 թվականը Բաքվից Եվրամիություն գազի արտահանումը մինչև 20 միլիարդ խորանարդ մետր կրկնապատկելու մասին համաձայնագիրը։ Այդ մասին գրում է Politico պարբերականը։

Եվրոպական միությունն այս տարվա փետրվարի 20-ին քաղաքացիական դիտորդական առաքելություն է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Առաքելությունը հետևելու է շփման գծում առկա իրավիճակին, պատրաստի զեկույցներ ու դրանք ուղարկի Բրյուսել։

Politico-ն գրում է, որ Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը հրապարակվել էր 2023 թվականի մարտին ու քննադատում էր Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խատումները, «Բաքվում վրդովմունք է առաջացնում»։ Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ «դա ստվեր է թողնում Ադրբեջանի հետ գազի հարցով Եվրամիության գործարքի վրա»։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը, ինչպես գրում է պարբերականը, «նախազգուշացնում է իր գործերում օտարերկրյա միջամտության վերաբերյալ»՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայումից հետո։

Փոխարենը պարբերականը նշում է, որ Բրյուսելը դիտորդական առաքելության տվյալներով հաճախ կիսվում է Բաքվի հետ։ Եվրոպական միության դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանունության պայմանով, Politico-ին հայտնել է, որ դիտորդական առաքելությունը կարծես փչացնում է Բաքվի հետ հարաբերությունները։ «Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանի հետ կիսվում ենք ոչ միայն դիտորդության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, քանի որ մենք ոչ մի խնդիր չենք ցանկանում»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

2022 թվականի նոյեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Financial Times-ին հայտարարել էր, որ Բաքուն կարող է կրկնապատկել Եվրոպա բնական գազի արտահանումը միայն երկու պայմանով։ Այդ նպատակի իրագործման համար Եվրամիության իշխանությունները պետք է լրացուցիչ ներդրումներ անեին Բաքվի խողովակաշարային համակարգի մեջ և վառելիքի ձեռքբերման երկարաժամկետ պայմանագրեր կնքեին։

 

Hetq.am

 

 

Թեգեր Ապրիլ երրորդ թողարկում 2023Արտատպություն

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.