Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախահայության աղետից հետո. Հայաստանի նոր բնակիչների նոր խնդիրները

hayk
October 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ալիևյան վարչակարգի անցկացրած ու ռուսաստանյան զորքերի լրիվ թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Հայաստանն արտակարգ միջոցներ ձեռնարկեց ավելի քան հարյուր հազար հայրենակցի ընդունելու և տեղավորելու համար։ Ու հաջողվեց խուսափել ճգնաժամից, որը սովորաբար լինում է մեծաթիվ փախստականների առկայության պարագայում և որը վերջին տարիներին օգտագործվում է որպես «արդյունավետ» գործիք հայկական պետության ու հայ հանրության դեմ տարվող հիբրիդային պատերազմում՝ չկան վրանային ճամբարներ, չկա քաոս, չկա երկպառակություն «տեղացիների» ու «եկածների» միջև։ Ընդհակառակը՝ սրտացավություն կա թե՛ քաղաքացիների և թե՛ պետական կառույցների ներկայացուցիչների կողմից. հարյուրավոր կամավորներ, դրամահավաքներ՝ Հայաստանում ու Սփյուռքում։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ բնակության նոր վայրերում մարդկանց տեղավորումը մի օրվա գործ չէ։ Մնում է հուսալ, որ անորոշ ապագայում արցախցիների՝ սեփական հայրենիքում իրենց տները վերադառնալու իրավունքը կամրագրվի քաղաքական ու դատաիրավական գործընթացների արդյունքում, բայց մինչ այդ գլխավոր խնդիրը լինելու է մարդկանց համար բնականոն կյանքի ապահովումը նոր պայմաններում։ Եւ դա այն դեպքում, երբ Հայաստանը 2022 թվականին արդեն իսկ ընդունել է մոտ հարյուր հազար մարդկանց, որոնք Ռուսաստանից փախել են՝ խուսափելու համար պատիժներից, զորահավաքից և այդ երկրի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների արդյունքում իրենց մասնագիտությամբ զբաղվելու անհնարինության պատճառով։

Ավելի քան հարյուր հազար մարդ Արցախից, իմա՝ ավելի քան հարյուր հազար ճակատագիր, ուստի հայկական պետության ու հայ հանրության պարտքն է՝ նպաստել որոշակիությանն ու պարզությանը հենց նրանց մտքերում, ապահովելու համար նրանց հետագա կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ բոլոր հայերի տանը։ Ի՞նչ խնդիրներ են ծագել այս ընթացքում՝ իրավաբանական, սոցիալ-տնտեսական, հաղորդակցային, ինչպե՞ս են դասավորվում մարդկանց ճակատագրերը, ինչպե՞ս է կյանքը հունի մեջ մտնում նոր պայմաններում՝ հաշվի առնելով նաև հոգեբանական մեծ տրավման։ Այս մասին է մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր 2023 չորորրդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

December 2023

Նարեկ Սուքիասյան Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան,...

Կարդալ ավելին
Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

October 2023

Լիաննա Պետրոսյան 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում...

Կարդալ ավելին
Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

October 2023

Սոնա Քոչարյան Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր...

Կարդալ ավելին

Ամեն գնով պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը՝ որպես վերադարձի գրավական

October 2023

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ Միջազգային բազմաթիվ դերակատարներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան, Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Հասկանալի է, որ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.