Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախի հայաթափումից հետո արցախահայության նոր քաղաքական օրակարգի մասին

hayk
October 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

«Մեկօրյա պատերազմից» հետո, որի արդյունքում հայաթափվեց Արցախը, դատարկված Ստեփանակերտի կենտրոնում ադրբեջանական դիկտատորի գրոտեսկային «հաղթական հայտնությունից» հետո, ընդհանրապես՝ այս աղետից հետո դժվար է չգիտակցել նոր իրողությունները։ Այլ հարց է, թե ինչ անել այս ամենից հետո։ Ամեն դեպքում, մի բան պարզ է՝ արցախահայությունը հանրային և քաղաքական նոր օրակարգի կարիք ունի։

Մի կողմից, դժվար թե որևէ մեկը վիճարկի այն փաստը, որ ժողովրդի ոտնահարված իրավունքների, այն էլ՝ սեփական հայրենիքից բռնի օտարված ժողովրդի իրավունքների, յուրաքանչյուր առանձին մարդու իրավունքների ոտնահարումը պահանջում են պատասխանատվության ենթարկել նրանց, ում մեղքով, ում թողտվությամբ և ում անպատասխանատվության պատճառով այս ամենը հնարավոր դարձավ 21-րդ դարում։ Մյուս կողմից էլ, ի՞նչ անուն տալ այն էլիտային, որը, ստանձնելով քաղաքական-դիվանագիտական դաժան պայքարում մարդկանց քաղաքական առաջնորդության պատասխանատվությունը, Արցախը մանրադրամ է դարձրել «դարավոր բարեկամի» ու «դարավոր թշնամու» միջև գործարքում, որի արդյունքն էլ եղավ Արցախի հայաթափումը և այս էլիտա կոչեցյալի բարոյաքաղաքական սնանկությունը, իսկ երեք նախագահներն ու պետնախարարն էլ գերեվարվեցին ապշերոնյան դիկտատորի կողմից։ Այս էլիտան այն նույն «քաղաքական-արժեքային» նյութից է, ինչ որ Հայաստանի 1998-2018 թթ. քրեաօլիգարխիական «էլիտան» էր, որը երկիրը կախյալ վիճակում էր դրել Ռուսաստանի տնտեսությունից, իսկ երկրի ներքաղաքական կյանքում էլ տոն էին տալիս ռուսաստանյան ազդեցության գործակալները։ ԼՂՀ-ի լուծարման մասին «հրամանագրով» այս «էլիտան» հենց ինքն իրեն է լուծարել՝ բոլոր առումներով։

Արցախահայերը հանգրվանել են Հայաստանում, որը բոլոր հայերի հայրենիքն է։ Այդպես է եղել թե՜վանեցիների, մշեցիների ու ալաշկերտցիների համար 1915-ին, թե՛ կարսեցիների ու սուրմալուցիների համար 1918-ին և թե՛ հետագայում տասնյակ հազարավոր փախստականների համար Սիրիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ռուսաստանից ու նույն Ադրբեջանից։

Միևնույն ժամանակ, Հայաստանը վավերացրել է Հռոմի Կանոնադրությունը (Ստատուտը) ու դարձել է մի տարածք, որտեղ այսուհետ միջազգային մակարդակով ենթադատ են ռազմական հանցագործությունները, մարդկայնության դեմ հանցագործությունները, ցեղասպանության հանցագործությունը, ագրեսիայի հանցագործությունը, ու պաշտոնական Երևանը նախաձեռնելու է դատական գործընթացներ։ Դա հնարավորություններ է բացում արցախցիների իրավունքների, արցախահայության քաղաքական իրավունքների վերականգնման համար, ինչի համար հարկ կլինի ինքնակազմակերպվել նոր իրողությունների հիման վրա։ Միայն ՀՀ իշխանությունների կոշտ քննադատությունը բավարար չէ արդյունքի հասնելու համար, հարկ է ստանձնել պատասխանատվության սեփական բաժինը, այդ թվում՝ հետագա քայլերի համար։ Արցախահայությունը նոր գաղափարների ու նոր դեմքերի կարիք ունի, որոնք կպաշտպանեն արցախահայերի անհատական ու արցախահայության հավաքական իրավունքները։ Ինչ խոսք, առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն ունենալով իրավաքաղաքական բոլոր հնարավորությունները, պիտի զբաղվի այդ հարցերով դիվանագիտական բոլոր հնարավոր հարթակներում և դատական ատյաններում, բայց արցախահայերն էլ պիտի կարողանան նոր էլիտա ձևավորել։

Հայաստանի փորձագիտական միջավայրը ներկայումս գտնվում է այդ նոր օրակարգի որոնումներում, և ցանկացած տեսակետ ապրիորի պիտի վիճելի համարվի, քանի դեռ կյանքն ինքը չի ապացուցել, թե որ տեսակետն է իրավացի և որը՝ ոչ։ Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկման մեջ ներկայացնում ենք երկու փորձագիտական կարծիք խնդրո առարկայի շուրջ։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

December 2023

Նարեկ Սուքիասյան Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան,...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախահայության աղետից հետո. Հայաստանի նոր բնակիչների նոր խնդիրները

October 2023

Ալիևյան վարչակարգի անցկացրած ու ռուսաստանյան զորքերի լրիվ թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Հայաստանն արտակարգ միջոցներ ձեռնարկեց...

Կարդալ ավելին
Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

October 2023

Լիաննա Պետրոսյան 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում...

Կարդալ ավելին
Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

October 2023

Սոնա Քոչարյան Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.