Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բայդեն. «Համաս-ը և Պուտինը՝ տարբեր նպատակներ և մեկ ընդհանրություն»

hayk
October 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

«Գազայում իսկական դժոխք է»

Իսրայելի և «Համաս»-ի միջև դաժան պատերազմի 14-րդ օրն է։ Գազայի հատվածում, ըստ տեղական առողջապահական ծառայության, զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորներինը՝ 12 հազարը:

«Գազայում իսկական դժոխք է»,- ասել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Ջուլիետա Տուման:

Իսրայելցիներից զոհվել է ավելի քան 1400, և վիրավորվել է ավելի քան 4200 մարդ: Եթե առաջիկայում Գազայի հատվածում մեկնարկի ցամաքային գործողություն, ապա երկու կողմից էլ դաժան թվերն անխուսափելիորեն կավելանան:

Միջազգային համայնքի առնվազն արևմտյան ճամբարը սատարում է Իսրայելին, բայց և հորդորում է հնարավորինս խնայել խաղաղ բնակիչների կյանքերը, մինչդեռ մահմեդական աշխարհում միանշանակ դատապարտում են Իսրայելի բանակի գործողությունները և Արևմուտքի իսրայելամետ քաղաքականությունը:

Չափազանց լարված ու խճճված իրավիճակում աշխարհի ուշադրության կենտրոնում Արևմուտքն առաջնորդող գերտերության՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որից տառացիորեն կախված են արդիական գրեթե բոլոր հակամարտությունների կարգավորումները:

Ամեն օր այդ երկրում տեղի են ունենում իրարամերժ կարգախոսներով ցույցեր: Չիկագոյում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են վերջ տալ Գազայում մարդկանց սպանդը:

«Նողկալի է ձևացնել, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է, հնարավոր չէ տեսնել, թե ինչպես են ամեն օր սպանվում մեր քույրերն ու եղբայրները»,- ասել է Չիկագոյում բնակվող պաղեստինցի Քալեմ Ուազին:

Նյու Յորքում՝ Թայմս սքվերում, Իսրայելյան-ամերիկյան խորհուրդը կազմակերպել է ցույց, որին մասնակցում է նաև ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջին հրեա ղեկավարը: Նա կոչ է անում կանգնել Իսրայելի կողքին և պայքարել «Համաս»-ի դեմ:

Պատմության բեկումնային հանգրվանը

2022-ի փետրվարից հրատապը ռուս-ուկրաինական պատերազմն էր, բայց հիմա դրան ավելացավ Գազան: Արդյոք ի զորո՞ւ է Վաշինգտոնը միաժամանակ զբաղվել այդ երկու արյունալի պատերազմներով: Երեկ կարևոր ուղերձով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Համաս»-ը և Պուտինը հետապնդում են տարբեր նպատակներ, բայց և ունեն մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ ցանկանում են իսպառ ոչնչացնել հարևան դեմոկրատական երկրները: «Համաս»-ն ուզում է աշխարհի երեսից ջնջել իսրայելյան պետությունը և հրեա ժողովրդին: Բայց «Համաս»-ը չի ներկայացնում Պաղեստինի ամբողջ ժողովուրդը: «Համաս»-ը պաղեստինցի խաղաղ բնակիչներին դարձրել է կենդանի վահան, և դրանից նախևառաջ տուժում են պաղեստինցիների անմեղ ընտանիքները: Իսկ Պուտինը չի ընդունում Ուկրաինայի պետության գոյությունը, և եթե ԱՄՆ-ն և դաշնակիցները դուրս գան այդ պայքարից, ուկրաինական պետության կյանքը մեկ շաբաթ էլ չի տևի, սակայն մենք դուրս չենք  գա»,- ասել է Բայդենը:

«Մենք հասել ենք պատմության բեկումնային հանգրվանին, այս պահին մեր ընդունած որոշումներից կախված կլինի գալիք տասնամյակների ապագան»,- ասել է Բայդենը:

Ենթադրվում է, որ Բայդենը կդիմի Կոնգրեսին Իսրայելի բանակին անհրաժեշտ սպառազենի և զինամթերքի ֆինանսավորումն ապահովելու կոչով: Նա խոսել է նաև շարքային պաղեստինցիների ճակատագրի մասին:

«Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիներին, ովքեր ցանկանում են խաղաղության մեջ ապրել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Վերլուծաբանների համոզմամբ, Բայդենն օրենսդիրներից կխնդրի ընդհանուր առմամբ մոտ 100 միլիարդ դոլար: Այդ գումարից առնվազն 14 միլիարդը պետք է տրամադրվի Իսրայելին, մոտ 60 միլիարդը կնախատեսվի Ուկրաինայի համար: «Դա խելացի ներդրում է, որը հետագայում ԱՄՆ-ում կերաշխավորի սերունդների անվտանգությունը»,- նշել է Բայդենը:

Մոսկվայում վրդովված են

Կրեմլին վրդովել է Պուտինին «Համաս»-ի հետ համեմատելու Բայդենի ակնարկը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անուններ չնշելով, ասել է, որ այսօրինակ հռետորաբանությունը հարիր չէ պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներին և անընդունելի է ռուսական կողմի համար:

Մոսկվայում արդեն քննադատել են Բայդենի այդ հայտարարությունը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե «խելացի ներդրման մասին ամերիկացիների հայտարարության հիմքում սոսկ շահն է»։

«Ավելի վաղ նրանք դա անվանել են պայքար ազատության և դեմոկրատիայի համար, սակայն հիմքում շահն էր, և միշտ էր այդպես, նրանք խաբել են ամբողջ աշխարհին, քանի որ պատերազմները չեն հասել ԱՄՆ տարածք, իսկ ուրիշների կորուստները նրանց երբեք չեն հուզել»,- գրել է Զախարովան իր Տելեգրամ ալիքում:

Մինչդեռ, Զախարովայի վերադասը՝ նախարար Սերգեյ Լավրովը, հեռավոր Հյուսիսային Կորեայից է անդրադարձել իսրյայելա-պաղեստինյան հակամարտությանը:

«Բավական լուրջ է Գազայի հատվածի հակամարտության ճգնաժամը տարածաշրջանայինի վերածվելու վտանգը: Ես նշել եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն վետո է դրել բոլոր բախումները դադարեցնելու և մարդասիրական խնդիրները լուծելու բանաձևի վրա: Դա վկայում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ խաղաղության և հրադադարի կոչ անել, և եթե այդպես է, ուրեմն նրանք ենթադրում են, որ հակամարտությունը կարող է ծավալվել»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, Ռուսաստանը խնդրի շուրջ բանակցում է Թուրքիայի և գործընկեր այլ երկրների հետ:

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

December 2023

Նարեկ Սուքիասյան Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան,...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախահայության աղետից հետո. Հայաստանի նոր բնակիչների նոր խնդիրները

October 2023

Ալիևյան վարչակարգի անցկացրած ու ռուսաստանյան զորքերի լրիվ թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Հայաստանն արտակարգ միջոցներ ձեռնարկեց...

Կարդալ ավելին
Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

October 2023

Լիաննա Պետրոսյան 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում...

Կարդալ ավելին
Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

October 2023

Սոնա Քոչարյան Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.